https://arm.sputniknews.ru/20260211/alievi-hajtararutjunnery-kditven-hh-nerqin-kjanqi-mijamtutjun-nakharari-pataskhany-98689457.html
Ալիևի հայտարարությունները կդիտվե՞ն ՀՀ ներքին կյանքի միջամտություն. նախարարի պատասխանը
Ալիևի հայտարարությունները կդիտվե՞ն ՀՀ ներքին կյանքի միջամտություն. նախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Օրենքի փոփոխություններով` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T12:45+0400
2026-02-11T12:45+0400
2026-02-11T12:45+0400
մխիթար հայրապետյան
աժ (ազգային ժողով)
նախագիծ
հեռուստատեսություն
արմենուհի կյուրեղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_53:203:1587:1066_1920x0_80_0_0_9ae586a01e4d9facbcf725b2007adfce.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կհամարվեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, թե ոչ, այդ գնահատականը կարող է տալ միայն ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։Նշենք, որ ԱԺ–ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով։Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց` արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կհամարվեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, եթե նրա խոսքը հեռարձակողը կամ վերահեռարձակողը մեջբերում է եթերում, արդյոք դա կհամարվի՞ խախտում։Ավելի հստակեցնելով իր խոսքը` նախարարն ասաց, որ Ալիևի հայտարարությունները ներքին գործերին միջամտություն կարող են դիտվել կամ ոչ, և հեռարձակողը կարող է կրել պատասխանատվություն կամ ոչ, դա իր գնահատման տիրույթում չէ, այլ կարգավորող, սահմանադրական մարմնի` ՀՌՀ, գործն է։«Այլ բան է` դուք, տիկին Կյուրեղյան, վստահո՞ւմ եք այդ մարմնին, թե՞ ոչ»,– ավելացրեց Հայրապետյանը։Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն։ Օտարերկրյա մեդիայում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգելվի օրենքով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_233:87:1539:1067_1920x0_80_0_0_1d23a2b631a5ac0dbd100f2ab6bcca12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մխիթար հայրապետյան, աժ (ազգային ժողով), նախագիծ, հեռուստատեսություն, արմենուհի կյուրեղյան
մխիթար հայրապետյան, աժ (ազգային ժողով), նախագիծ, հեռուստատեսություն, արմենուհի կյուրեղյան
Ալիևի հայտարարությունները կդիտվե՞ն ՀՀ ներքին կյանքի միջամտություն. նախարարի պատասխանը
Օրենքի փոփոխություններով` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կհամարվեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, թե ոչ, այդ գնահատականը կարող է տալ միայն ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։
Նշենք, որ ԱԺ–ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով։
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց` արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կհամարվեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, եթե նրա խոսքը հեռարձակողը կամ վերահեռարձակողը մեջբերում է եթերում, արդյոք դա կհամարվի՞ խախտում։
«Ես, թերևս, մնամ անսասան և նորից չտրվեմ սադրանքին։ Ես ձեզ կառաջարկեմ առաջնորդվել ինստիտուցիոնալ մոտեցմամբ. երբ խոսում ենք ոլորտի քաղաքականության մշակման մասին, անձնական սուբյեկտիվ մոտեցումները բացառենք»,– ի պատասխան հայտարարեց նախարար Հայրապետյանը։
Ավելի հստակեցնելով իր խոսքը` նախարարն ասաց, որ Ալիևի հայտարարությունները ներքին գործերին միջամտություն կարող են դիտվել կամ ոչ, և հեռարձակողը կարող է կրել պատասխանատվություն կամ ոչ, դա իր գնահատման տիրույթում չէ, այլ կարգավորող, սահմանադրական մարմնի` ՀՌՀ, գործն է։
«Այլ բան է` դուք, տիկին Կյուրեղյան, վստահո՞ւմ եք այդ մարմնին, թե՞ ոչ»,– ավելացրեց Հայրապետյանը։
Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն։