00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օտարերկրյա մեդիայում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգելվի օրենքով

CC BY 2.0 / Iain Watson / Day 90 - Couch PotatoՀեռուստացույցի հեռակառավարման վահանակ
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակ - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2025
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակ
Բաժանորդագրվել
Նախագծով կարգելվի նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԲՏԱ նախարարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
«Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն»,– նշված է նախագծում։
Նախագծով կարգելվի նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
«Հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները»,– նշված է նախագծում։
Օրենքի տուգանքներին վերաբերող բաժնում լրացումներ և փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։
Լրահոս
0