https://arm.sputniknews.ru/20260210/rdn-ashkhatum-e-evrasiajum-miasnakan-anvtangutjan-tshartarapetutjan-vra-lavrvov-98631602.html
ՌԴ–ն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետության վրա. Լավրով
ՌԴ–ն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետության վրա. Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է ազնիվ միջազգային համագործակցության հաստատմամբ։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T10:16+0400
2026-02-10T10:16+0400
2026-02-10T10:50+0400
սերգեյ լավրով
տեսանյութեր
տեսանյութ
դիվանագետ
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98630527_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2d76d57aef380fb6d2490cf02064aa87.jpg
Ռուսաստանն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ՌԴ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է փոխըմբռնման, վստահության և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված ազնիվ միջազգային համագործակցության հաստատմամբ։«Եթե տղամարդավարի մոտենանք...». Լավրովը` ՌԴ–ի նկատմամբ ԱՄՆ–ի վարած քաղաքականության մասին«Այս առումով հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ համաձայնագրերի կնքմանը և իրականացմանը։ Դրանց թվում են Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ մեր համաձայնագրերը և ԿԺԴՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեր համաձայնագրերը», – հավելել է նա։Դիվանագիտական աշխատողի օրը Ռուսաստանում ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին։ Այս մասնագիտական տոնը սահմանվել է ՌԴ նախագահի հրամանագրով 2002 թվականին։ Այդ օրը մեծարում են ԱԳՆ–ի աշխատակիցներին, Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին և դիվանագիտական ծառայության վետերաններին։Եվրասիայի անվտանգության ճարտարապետության մասին Պուտինի նախաձեռնությունը թափ է հավաքում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98630527_233:0:1673:1080_1920x0_80_0_0_5c01b1cb47ecaf5b39939395c46b833b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, տեսանյութեր, տեսանյութ, դիվանագետ, ուղերձ, видео
սերգեյ լավրով, տեսանյութեր, տեսանյութ, դիվանագետ, ուղերձ, видео
ՌԴ–ն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետության վրա. Լավրով
10:16 10.02.2026 (Թարմացված է: 10:50 10.02.2026) Նախարարը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է ազնիվ միջազգային համագործակցության հաստատմամբ։
Ռուսաստանն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ աշխատում ենք Եվրասիական տարածքում հավասար և անբաժանելի անվտանգության և ընդարձակ գործնական համագործակցության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ», – ասել է նա Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ հղած տեսաուղերձում։
ՌԴ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է փոխըմբռնման, վստահության և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված ազնիվ միջազգային համագործակցության հաստատմամբ։
«Այս առումով հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ համաձայնագրերի կնքմանը և իրականացմանը։ Դրանց թվում են Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ մեր համաձայնագրերը և ԿԺԴՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեր համաձայնագրերը», – հավելել է նա։
Դիվանագիտական աշխատողի օրը Ռուսաստանում ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին։ Այս մասնագիտական տոնը սահմանվել է ՌԴ նախագահի հրամանագրով 2002 թվականին։ Այդ օրը մեծարում են ԱԳՆ–ի աշխատակիցներին, Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին և դիվանագիտական ծառայության վետերաններին։