00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե տղամարդավարի մոտենանք...». Լավրովը` ՌԴ–ի նկատմամբ ԱՄՆ–ի վարած քաղաքականության մասին

Բաժանորդագրվել
Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ լիարժեք և փոխշահավետ համագործակցության։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թրամփի օրոք ԱՄՆ–ն գործնականում չի հրաժարվել Ռուսաստանի վրա ճնշման իր քաղաքականությունից։
«Մեզ ասում են, որ պետք է լուծել ուկրաինական խնդիրը... Եթե «տղամարդավարի» մոտենանք, նրանք առաջարկել են, մենք` համաձայնել, նշանակում է` խնդիրը պետք է լուծվի։ Նրանց առաջարկն ընդունելով՝ մենք, կարծես, կատարեցինք ուկրաինական հարցը լուծելու և լիարժեք, ընդարձակ և փոխշահավետ համագործակցության անցնելու խնդիրը։ Մինչդեռ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի», – պարզաբանել է Լավրովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում այս խնդիրը, ըստ նրա, միակը չէ։ ԱՄՆ–ի հետ տնտեսական համագործակցության ոլորտում ևս Ռուսաստանը «որևէ ուրախալի բան» չի տեսնում։
«Ամերիկացիները ցանկանում են ստանձնել բոլոր առաջատար երկրների, բոլոր մայրցամաքների էներգամատակարարման ապահովման բոլոր ուղիները։ Այսինքն՝ տնտեսական ասպարեզում ամերիկացիները տնտեսական գերիշխանության խնդիր են հայտարարել», – պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի խոսքով` Հնդկաստանին և ՌԴ այլ գործընկերներին փորձում են արգելել գնել էժան, մատչելի ռուսական էներգիան (Եվրոպային վաղուց են արգելել) և ստիպում են նրանց երեք անգամ ավելի թանկ ձեռք բերել ամերիկյան բնական հեղուկ գազը:
ԵՄ շատ երկրներ դժգոհ են բոլորին կրկին իրեն ենթարկելու Գերմանիայի ցանկությունից. Լավրով
ՌԴ արտգործնախարարը ուշադրություն է դարձրել 2021 թվականին ստորագրված թիվ 14024 գործադիր հրամանագրի ժամկետը 2025 թվականի ապրիլին նախագահ Բայդենի կողմից երկարաձգելու վրա, «որի էությունը Ռուսաստանին «պատժելն» է, երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ Ռուսաստանի ոսկու և արժույթի պահուստների սառեցումը»։
Լավրովի խոսքով՝ «այս ամենը մաքուր «բայդենական» քաղաքականություն է, որը ԱՄՆ նախագահ Թրամփը և նրա թիմը մերժում են»։
«Այնուամենայնիվ, նրանք հանգիստ «անցկացրին», օրենքը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակում են գործել։ Նրանք պատժամիջոցներ կիրառեցին «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» դեմ։ Ընդ որում, նրանք դա արեցին աշնանը՝ Անքորիջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև հիանալի հանդիպումից մի քանի շաբաթ անց», – ասել է նա։
Այդ իսկ պատճառով, Լավրովի խոսքով, Ռուսաստանը լրացուցիչ, անվտանգ ուղիներ է փնտրում ԲՐԻԿՍ երկրների հետ ֆինանսական, տնտեսական, ինտեգրացիոն, լոգիստիկ և այլ նախագծերը զարգացնելու համար։
Մեզ համար տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ–ի դեմ միֆական վտանգների մասին. Լավրով
Լրահոս
0