https://arm.sputniknews.ru/20260210/orinak-ka-vor-ekeghecin-hvoghn-ogtagvortsel-e-voch-npatakajin-pvokhnakharari-pataskhany-98657697.html
Օրինակ կա՞, որ եկեղեցին հողն օգտագործել է ոչ նպատակային. փոխնախարարի պատասխանը
Օրինակ կա՞, որ եկեղեցին հողն օգտագործել է ոչ նպատակային. փոխնախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ վարելահողերի 50 տոկոսն օգտագործվում է ոչ նպատակային: 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T17:04+0400
2026-02-10T17:04+0400
2026-02-10T17:12+0400
հայաստան
եկեղեցի
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հող
ասատուր վարդանյան
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96323783_0:300:1600:1200_1920x0_80_0_0_e31714492338117d5d8fd306f6568c1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ չտրամադրելու նախագծի նպատակը պետական և համայնքային գույքի արդյունավետ օգտագործումն է։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը` ներկայացնելով ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող են անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ օրինակ կա, երբ Հայ առաքելական եկեղեցին իրեն հատկացված հողն օգտագործել է ոչ նպատակային:«Մենք տեսնում ենք բազմաթիվ հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում: Օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք չեն մշակվում. ՀՀ վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ փոխնախարարը պետք է հստակեցնի՝ եկեղեցին պարզապես չի՞ օգտագործել հողը, թե՞ այն օգտագործել է ոչ նպատակային:Փոխնախարարը վստահեցրեց, որ նման դեպք կա Լոռու մարզկենտրոն Վանաձորում, որտեղ հողը պարզապես չի օգտագործվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96323783_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e0f5a8efc69c70feb5a8b802b9184748.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հող, ասատուր վարդանյան, արթուր խաչատրյան
հայաստան, եկեղեցի, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հող, ասատուր վարդանյան, արթուր խաչատրյան
Օրինակ կա՞, որ եկեղեցին հողն օգտագործել է ոչ նպատակային. փոխնախարարի պատասխանը
17:04 10.02.2026 (Թարմացված է: 17:12 10.02.2026) Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ վարելահողերի 50 տոկոսն օգտագործվում է ոչ նպատակային:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ չտրամադրելու նախագծի նպատակը պետական և համայնքային գույքի արդյունավետ օգտագործումն է։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը` ներկայացնելով ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող են անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն
առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետության իրականացրած քաղաքականությունն ուղղված է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը»,- հայտարարեց փոխնախարարը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ օրինակ կա, երբ Հայ առաքելական եկեղեցին իրեն հատկացված հողն օգտագործել է ոչ նպատակային:
«Մենք տեսնում ենք բազմաթիվ հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում: Օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք չեն մշակվում. ՀՀ վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ փոխնախարարը պետք է հստակեցնի՝ եկեղեցին պարզապես չի՞ օգտագործել հողը, թե՞ այն օգտագործել է ոչ նպատակային:
Փոխնախարարը վստահեցրեց, որ նման դեպք կա Լոռու մարզկենտրոն Վանաձորում, որտեղ հողը պարզապես չի օգտագործվել: