https://arm.sputniknews.ru/20260210/erb-hajastanum-kgvortsen-eatm-navigacivon-kaparakniqnerypek-nakhagahi-pataskhany-98661905.html
Ե՞րբ Հայաստանում կգործեն ԵԱՏՄ նավիգացիոն կապարակնիքները․ ՊԵԿ նախագահի պատասխանը
Ե՞րբ Հայաստանում կգործեն ԵԱՏՄ նավիգացիոն կապարակնիքները․ ՊԵԿ նախագահի պատասխանը
Sputnik Արմենիա
Առայժմ չի հաջողվել պայմանավորվել կնքված մեքենաները Վրաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ անցնելու մասին։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T17:42+0400
2026-02-10T17:42+0400
2026-02-10T18:23+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
կապարակնիք
բեռնափոխադրում
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/484/15/4841552_0:0:1600:901_1920x0_80_0_0_be5e3c892b10892d9cc481a32b31deec.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Բեռների վերահսկման համար նախատեսված նավիգացիոն կապարակնիքները, որոնք ԵԱՏՄ-ում սկսել են կիրառվել փետրվարի 1-ից, Հայաստանում դեռևս չեն գործում: Այս մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է 2025 թվականի հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ։Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դեռևս չեն ընդունվել նաև այդ կապարակնիքների շահագործման և դրանց նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ կառավարության աշխատանքային որոշումներ։ Այդ պատճառով առայժմ Հայաստան մուտք գործելիս ոչ ոք փոխադրողներից չի պահանջում կապարակնիքների առկայությունը։Կոմիտեն շարունակում է քննարկումները, թե ինչ տրամաբանությամբ կարելի է միանալ այս համակարգին։Նավիգացիաիոն կնիքը էլեկտրոնային սարք է, այն ունի կողպեք, որով կողպվում է բեռնարկղը: Այս սարքում կարելի է գրանցել բեռի մասին բոլոր տեղեկությունները (հաշիվ-ապրանքագրեր, ուղարկողի և ստացողի մասին տվյալներ և այլն): ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի մաքսային մարմինները կկարողանան կարդալ սարքի բոլոր տվյալները։ Դա թույլ կտա առավելագույնս կրճատել միության տարածքում ստուգումների և զննումների ժամանակը, իսկ բիզնեսին կօգնի նաև ավելի շահավետ պայմաններով ապահովագրել բեռները։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/15/4841552_98:0:1394:972_1920x0_80_0_0_432ea74ed58fe47817868644f791a273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, կապարակնիք, բեռնափոխադրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, կապարակնիք, բեռնափոխադրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
Ե՞րբ Հայաստանում կգործեն ԵԱՏՄ նավիգացիոն կապարակնիքները․ ՊԵԿ նախագահի պատասխանը
17:42 10.02.2026 (Թարմացված է: 18:23 10.02.2026) Առայժմ չի հաջողվել պայմանավորվել կնքված մեքենաները Վրաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ անցնելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Բեռների վերահսկման համար նախատեսված նավիգացիոն կապարակնիքները, որոնք ԵԱՏՄ-ում սկսել են կիրառվել փետրվարի 1-ից, Հայաստանում դեռևս չեն գործում: Այս մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է 2025 թվականի հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիմնական պատճառն այն է, որ կնքված մեքենաների անցման վերաբերյալ համաձայնություն հարևան Վրաստանի (քանի որ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի) գործընկերների հետ դեռևս ձեռք չի բերվել։ Իսկ վրացական սահմանին կնիքները հանվելու և ՌԴ սահմանին նորից դրվելու դեպքում կխախտվի վերահսկողության անընդհատությունը, ինչը կնվազեցնի արդյունավետությունը։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դեռևս չեն ընդունվել նաև այդ կապարակնիքների շահագործման և դրանց նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ կառավարության աշխատանքային որոշումներ։ Այդ պատճառով առայժմ Հայաստան մուտք գործելիս ոչ ոք փոխադրողներից չի պահանջում կապարակնիքների առկայությունը։
Կոմիտեն շարունակում է քննարկումները, թե ինչ տրամաբանությամբ կարելի է միանալ այս համակարգին։
Նավիգացիաիոն կնիքը էլեկտրոնային սարք է, այն ունի կողպեք, որով կողպվում է բեռնարկղը: Այս սարքում կարելի է գրանցել բեռի մասին բոլոր տեղեկությունները (հաշիվ-ապրանքագրեր, ուղարկողի և ստացողի մասին տվյալներ և այլն): ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրի մաքսային մարմինները կկարողանան կարդալ սարքի բոլոր տվյալները։ Դա թույլ կտա առավելագույնս կրճատել միության տարածքում ստուգումների և զննումների ժամանակը, իսկ բիզնեսին կօգնի նաև ավելի շահավետ պայմաններով ապահովագրել բեռները։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: