https://arm.sputniknews.ru/20260210/divanagitakan-avandujtnern-amur-kapum-en-hhi-ev-rdi-zhvoghvovurdnerin-kvopirkin-98637310.html
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. Կոպիրկին
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. Կոպիրկին
Sputnik Արմենիա
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները Երևանում հարգանքի տուրք են մատուցել խորհրդային դիվանագետների հիշատակին։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T11:59+0400
2026-02-10T11:59+0400
2026-02-10T12:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
դեսպան
սերգեյ կոպիրկին
խսհմ
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98635365_0:0:1921:1080_1920x0_80_0_0_372dc0a59c58ce613aa4698f8cc368a0.jpg
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Դիվանագիտական աշխատողի օրվա առիթով ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։Ավանդույթի համաձայն` դեսպանատան աշխատակիցներն այս օրը գալիս են գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու դիվանագետների հիշատակին, որոնք արտգործնախարարներ են եղել Խորհրդային Հայաստանում և դեսպաններ Խորհրդային Միությունում և ՀՀ–ում։ՌԴ–ն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետության վրա. Լավրով«Մեր ժողովուրդներին շատ բան է կապում, այդ թվում, իհարկե, դիվանագիտական ծառայության ավանդույթները։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ավանդաբար կարևոր դեր են խաղացել Ռուսական կայսրության, Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի պետական կյանքում, այդ թվում՝ որպես դիվանագետներ», – հավելեց դեսպանը։Պանթեոն այցելելուց հետո դեսպանը և նրան ուղեկցողները, ավանդույթի համաձայն, կայցելեն Գրիբոյեդովի հուշարձան, որը շատ մեծ դեր է խաղացել, այդ թվում՝ հայ ժողովրդի ճակատագրում։
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98635365_91:0:1531:1080_1920x0_80_0_0_72a4f190b0bfb98e505e6f3f8600f9d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, դեսպան, սերգեյ կոպիրկին, խսհմ, դիվանագետ
տեսանյութեր, տեսանյութ, видео, դեսպան, սերգեյ կոպիրկին, խսհմ, դիվանագետ
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. Կոպիրկին
11:59 10.02.2026 (Թարմացված է: 12:22 10.02.2026) ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները Երևանում հարգանքի տուրք են մատուցել խորհրդային դիվանագետների հիշատակին։
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագիտական աշխատողի օրվա առիթով ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։
«Դիվանագիտական աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում», – նշեց դիվանագետը Sputnik Արմենիայի և «Միր» հեռուստաալիքի թղթակիցների հետ զրույցում։
Ավանդույթի համաձայն` դեսպանատան աշխատակիցներն այս օրը գալիս են գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու դիվանագետների հիշատակին, որոնք արտգործնախարարներ են եղել Խորհրդային Հայաստանում և դեսպաններ Խորհրդային Միությունում և ՀՀ–ում։
«Մեր ժողովուրդներին շատ բան է կապում, այդ թվում, իհարկե, դիվանագիտական ծառայության ավանդույթները։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ավանդաբար կարևոր դեր են խաղացել Ռուսական կայսրության, Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի պետական կյանքում, այդ թվում՝ որպես դիվանագետներ», – հավելեց դեսպանը։
Պանթեոն այցելելուց հետո դեսպանը և նրան ուղեկցողները, ավանդույթի համաձայն, կայցելեն Գրիբոյեդովի հուշարձան, որը շատ մեծ դեր է խաղացել, այդ թվում՝ հայ ժողովրդի ճակատագրում։