https://arm.sputniknews.ru/20260210/ardjvoq-hh-qaghaqacinery-rd-um-ashkhatelis-petq-e-haveljal-hark-vtsharen-pek-i-parzabanumy-98668488.html
Արդյոք ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում աշխատելիս պետք է հավելյալ հարկ վճարեն. ՊԵԿ-ի պարզաբանումը
Արդյոք ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում աշխատելիս պետք է հավելյալ հարկ վճարեն. ՊԵԿ-ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր անձանցից միայն առանձին դեպքերում: 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T18:43+0400
2026-02-10T18:43+0400
2026-02-10T18:43+0400
հարկեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94548180_0:211:3071:1938_1920x0_80_0_0_82777335527e030939551262630ae311.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների մոտ հայրենիքում հարկերի հավելավճարի պարտավորություններ կարող են առաջանալ միայն առանձին դեպքերում։ Այս մասին 2025 թվականի հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Նրա խոսքով՝ նախորդ տարի եղել է մեկ-երկու նման դեպք։Նախ, Հայաստանում հարկեր պետք է վճարեն միայն ՀՀ քաղաքացիներն ու ռեզիդենտները, այսինքն նրանք, որոնք հանրապետությունում ապրում են տարեկան 183 և ավելի օր: Իսկ եթե տարվա մեծ մասն աշխատողն անցկացնում է Ռուսաստանում, ապա նա Հայաստանի ռեզիդենտ չէ։Այս կանոնից կա միայն մեկ բացառություն. եթե հարկի դրույքն այն երկրում, որտեղ քաղաքացին մշտապես բնակվում է, ավելի բարձր է, քան այնտեղ, որտեղ նա եկամուտ է ստացել, ապա հայրենիքում պետք է վճարի տարբերությունը։Տեսականորեն Ռուսաստանի դեպքում կարող է նման հավանականություն առաջանալ, քանի որ ֆիզիկական անձանց եկամտահարկը այնտեղ կազմում է 13 %, իսկ Հայաստանում՝ 20 %։ Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի, չի կարելի անտեսել, որ Հայաստանում եկամտահարկը ներառում է սոցիալական վճարներ (չշփոթել կուտակային կենսաթոշակային վճարների հետ – խմբ), իսկ Ռուսաստանում դա առանձին հարկատեսակ է՝ միասնական սոցիալական հարկ, որի բազային տոկոսադրույքը 30% է և միայն որոշ դեպքերում նվազում է մինչև 15%, 7,6% կամ 0%-ով:Ամփոփելով՝ Հակոբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այս ամենը՝ գործնականում հարկային պարտավորություններ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների համար գրեթե երբեք չեն առաջանում։Ռուսաստանը շարունակում է մնալ դեպի Հայաստան մասնավոր անձանց դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը։ ՌԴ-ից ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականին կազմել է մոտ 902 մլն դոլար՝ բոլոր երկրների 1 մլրդ 713 մլն ընդհանուր ծավալից։Հայաստանում 300 հազար դրամի չափով միանվագ դրամական փոխանցումների ստացումները ենթակա են հայտարարագրման, չնայած դրանք չեն հարկվում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94548180_342:0:3071:2047_1920x0_80_0_0_a537e48f00a3e7d9db748f7c77864486.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուսաստան, հայաստան
հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուսաստան, հայաստան
Արդյոք ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում աշխատելիս պետք է հավելյալ հարկ վճարեն. ՊԵԿ-ի պարզաբանումը
Գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր անձանցից միայն առանձին դեպքերում:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների մոտ հայրենիքում հարկերի հավելավճարի պարտավորություններ կարող են առաջանալ միայն առանձին դեպքերում։ Այս մասին 2025 թվականի հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի եղել է մեկ-երկու նման դեպք։
Նախ, Հայաստանում հարկեր պետք է վճարեն միայն ՀՀ քաղաքացիներն ու ռեզիդենտները, այսինքն նրանք, որոնք հանրապետությունում ապրում են տարեկան 183 և ավելի օր: Իսկ եթե տարվա մեծ մասն աշխատողն անցկացնում է Ռուսաստանում, ապա նա Հայաստանի ռեզիդենտ չէ։
Երկրորդ, նույնիսկ եթե Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում աշխատում է տարեկան 183 օրից քիչ (իսկ նման դեպքերը փոքրամասնություն են - խմբ.) և մնում է ՀՀ ռեզիդենտ, մեր հանրապետությունը Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի խոշորագույն երկրների մեծամասնության հետ ունի կրկնակի հարկման դեմ համաձայնագիր. երկրներից մեկում վաստակած գումարները չեն կարող հարկվել երկուսում էլ։
Այս կանոնից կա միայն մեկ բացառություն. եթե հարկի դրույքն այն երկրում, որտեղ քաղաքացին մշտապես բնակվում է, ավելի բարձր է, քան այնտեղ, որտեղ նա եկամուտ է ստացել, ապա հայրենիքում պետք է վճարի տարբերությունը։
Տեսականորեն Ռուսաստանի դեպքում կարող է նման հավանականություն առաջանալ, քանի որ ֆիզիկական անձանց եկամտահարկը այնտեղ կազմում է 13 %, իսկ Հայաստանում՝ 20 %։ Այնուամենայնիվ, ըստ Հակոբյանի, չի կարելի անտեսել, որ Հայաստանում եկամտահարկը ներառում է սոցիալական վճարներ (չշփոթել կուտակային կենսաթոշակային վճարների հետ – խմբ), իսկ Ռուսաստանում դա առանձին հարկատեսակ է՝ միասնական սոցիալական հարկ, որի բազային տոկոսադրույքը 30% է և միայն որոշ դեպքերում նվազում է մինչև 15%, 7,6% կամ 0%-ով:
Ամփոփելով՝ Հակոբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այս ամենը՝ գործնականում հարկային պարտավորություններ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների համար գրեթե երբեք չեն առաջանում։
Նշենք, որ Հայաստանում արտերկրում աշխատանքային միգրանտների թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն չկա։ Որոշ ընդունող երկրներում վարվող պաշտոնական վիճակագրությունն արտացոլում է աշխատողների միայն մի փոքր մասը (մնացածը կարող է անօրինական կերպով զբաղված լինել կամ ունենալ այս երկրի քաղաքացիություն, ինչը նրանց ինքնաբերաբար բացառում է հաշվառումից):
Ռուսաստանը շարունակում է մնալ դեպի Հայաստան մասնավոր անձանց դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը։ ՌԴ-ից ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականին կազմել է մոտ 902 մլն դոլար՝ բոլոր երկրների 1 մլրդ 713 մլն ընդհանուր ծավալից։
Հայաստանում 300 հազար դրամի չափով միանվագ դրամական փոխանցումների ստացումները ենթակա են հայտարարագրման, չնայած դրանք չեն հարկվում: