https://arm.sputniknews.ru/20260209/adrbejanum-pahvvogh-haj-gerinery-dardzel-en-gevopvolitik-trafiqingi-zvoh-ashvotjan-98611142.html
Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ. Աշոտյան
Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ. Աշոտյան
Sputnik Արմենիա
Աշոտյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի շուրջ ստեղծվել է տեղեկատվական շրջափակում, քանի որ Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի ձայնը և կարծիքը չեն ներկայացնում... 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T17:20+0400
2026-02-09T17:20+0400
2026-02-09T17:24+0400
արմեն աշոտյան
թրաֆիքինգ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98610755_0:0:1280:720_1920x0_80_0_0_c541eabbdca8f4cadbfaca38f2b07922.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Աշոտյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի շուրջ ստեղծվել է տեղեկատվական շրջափակում, քանի որ Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի ձայնը և կարծիքը չեն ներկայացնում աշխարհին։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով` իրենք այսօր նման ակցիայով փորձում են ճեղքել այն տեղեկատվական շրջափակումը, որում հայտնվել է Հայաստանը։«Ես վստահ եմ, որ ԱՄՆ դեսպանատունը մոնիտորինգ է անում, ուստի այնպես չէ, որ եթե մեզ չհաջողվի Վենեսի հայացքը «բռնացնել», ուրեմն ակցիան չի ստացվել։ Հնարավոր չէ հանգիստ նստել տանը` գիտակցելով, որ Երևանում և Բաքվի բանտերում տասնյակ մարդիկ նստած են այն բանի համար, որ մենք փորձում ենք հայ մնալ»,–ասաց նա։Հիշեցնենք, որ այսօր սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը նախագահական նստավայր, որի մոտ նախատեսված է նաև հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98610755_191:0:1151:720_1920x0_80_0_0_f0fcbae539201d79c60a29d5282911af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, թրաֆիքինգ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, видео, տեսանյութեր, տեսանյութ
արմեն աշոտյան, թրաֆիքինգ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ. Աշոտյան
17:20 09.02.2026 (Թարմացված է: 17:24 09.02.2026) Աշոտյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի շուրջ ստեղծվել է տեղեկատվական շրջափակում, քանի որ Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի ձայնը և կարծիքը չեն ներկայացնում աշխարհին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Էրդողանի տիկնոջ հայտնի ռեպլիկը, որ Շուշիիից իջնելիս ինքը Իլհամ Ալիևին խորհուրդ էր տալիս մաս–մաս բաց թողել հայ գերիներին և սակարկել, սա վկայում է մի խայտառակ իրավիճակի մասին, որ ամոթ է ողջ մարդկության համար։ Աշխարհի աչքի առաջ հայ ռազմագերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ։ Վերջին անգամ մարդ էին առնում–ծախում, երևի միջնադարում` Աֆրիկայի մայրցամաքից բերված աշխատուժի հետ կապված։ Ամոթ է, որ Նիկոլն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ու Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահը–խմբ.) միասին` իրենց շահերից ելնելով, հայ ժողովրդի զավակներին առնում ու ծախում են»,–ասաց Աշոտյանը։
Աշոտյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի շուրջ ստեղծվել է տեղեկատվական շրջափակում, քանի որ Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի ձայնը և կարծիքը չեն ներկայացնում աշխարհին։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով` իրենք այսօր նման ակցիայով փորձում են ճեղքել այն տեղեկատվական շրջափակումը, որում հայտնվել է Հայաստանը։
«Ես վստահ եմ, որ ԱՄՆ դեսպանատունը մոնիտորինգ է անում, ուստի այնպես չէ, որ եթե մեզ չհաջողվի Վենեսի հայացքը «բռնացնել», ուրեմն ակցիան չի ստացվել։ Հնարավոր չէ հանգիստ նստել տանը` գիտակցելով, որ Երևանում և Բաքվի բանտերում տասնյակ մարդիկ նստած են այն բանի համար, որ մենք փորձում ենք հայ մնալ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր սպասվում է ԱՄՆ փոխնախագահ
Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը նախագահական նստավայր, որի մոտ նախատեսված է նաև հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։