https://arm.sputniknews.ru/20260209/petutjunn-apahvovum-e-bazajin-patety-masnavvory-haveljal-tsarajutjunnery-avanesjan-98588285.html
Պետությունն ապահովում է բազային փաթեթը, մասնավորը՝ հավելյալ ծառայությունները. Ավանեսյան
Պետությունն ապահովում է բազային փաթեթը, մասնավորը՝ հավելյալ ծառայությունները. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նպատակ կա ապահովագրական տեղեկատվությունը հնարավորինս մեկ աղբյուրում կենտրոնացնելու: 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T11:14+0400
2026-02-09T11:14+0400
2026-02-09T11:17+0400
անահիտ ավանեսյան
առողջության ապահովագրություն
հայաստան
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_0:0:2760:1552_1920x0_80_0_0_4656ab1ac753a78050ebfe5e4190efdf.jpg
ԵՐԵՎԱՆ,9 փետրվարի – Sputnik. Առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերությունների հետ գործակցության հուշագիր է ստորագրել, որը հստակ կբաժանի պետության առողջապահական ապահովագրության համակարգի և մասնավորի դերը: Այսօր հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ պետությունն ու մասնավոր ընկերությունները միասին փաթեթներ չեն մշակել, այլ հուշագրով ամրագրել են համագործակցության տրամաբանությունը։«Մենք միասին փաթեթներ չենք կազմել, այլ մենք մեր բազային փաթեթի հավելյալ ծառայություններ մատուցելու հնարավորությունները այսօր մեր հարգարժան գործընկերների հետ այս հուշագրով կֆիքսենք»,– նշեց նա։Ավանեսյանի կարծիքով՝ հուշագրի ստորագրումից հետո շահում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ գործատուները։ Նրա խոսքով՝ գործատուները հետաքրքրված են շարունակել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքը՝ աշխատակիցներին ավելի մեծ երաշխիքներ տրամադրելու համար։Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգում«Մենք ակնկալում էինք, որ պետական ապահովագրական համակարգի ներդրումը ոչ թե խաթարելու է շուկան, այլ հակառակը՝ նոր հնարավորություններ է ընձեռելու մարդկանց էլ ավելի մեծ փաթեթներից օգտվելու»,– ասել է նա։Նախարարն ընդգծեց, որ հուշագրին միացած ընկերությունները ներկայացնում են ապահովագրական շուկայի մեծ մասը, սակայն այն ընկերությունները, որոնք դեռ չեն միացել, նույնպես ազատ են առաջարկելու հավելյալ փաթեթներ։«Սա որևէ ձևով չի սահմանափակում նրանց տնտեսական գործունեությունը»,– նշեց Ավանեսյանը։Անդրադառնալով հարցին՝ արդյոք պետական և մասնավոր փաթեթներում կլինեն կրկնվող ծառայություններ, նախարարը հիշեցրեց,, որ որոշակի սահմանաչափեր նախատեսված են։Նրա խոսքով՝ պոլիկլինիկաները քաղաքացիներին չեն ուղղորդի մասնավոր ընկերությունների մոտ, սակայն ապագայում նպատակ կա ստեղծելու առավել հստակ և հասկանալի մեխանիզմ, որպեսզի քաղաքացին իմանա՝ որ ծառայությունն ինչ շրջանակում է փոխհատուցվում։«Մենք տեխնիկապես և ինֆորմացիայի փոխանակման շրջանակում պիտի ապահովենք, որ պարզ լինի՝ քանի ծառայություն է բազային փաթեթում, քանիսը՝ մասնավորի»,– ընդգծեց Ավանեսյանը։Նա հավելեց, որ նպատակ կա ապահովագրական տեղեկատվությունը հնարավորինս մեկ աղբյուրում կենտրոնացնելու։ Առողջապահական տվյալները կկուտակվեն միասնական համակարգում՝ ներառելով թե՛ պետական, թե՛ մասնավոր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունները, ինչը հնարավորություն կտա նաև ապահովագրական ընկերություններին մշակել ավելի ճկուն և արդյունավետ փաթեթներ։Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. ՀովհաննիսյանՀիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_123:0:2575:1839_1920x0_80_0_0_d3449937eca397a55c2e18838fc1b9c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, առողջության ապահովագրություն, հայաստան, հուշագիր
անահիտ ավանեսյան, առողջության ապահովագրություն, հայաստան, հուշագիր
Պետությունն ապահովում է բազային փաթեթը, մասնավորը՝ հավելյալ ծառայությունները. Ավանեսյան
11:14 09.02.2026 (Թարմացված է: 11:17 09.02.2026) Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նպատակ կա ապահովագրական տեղեկատվությունը հնարավորինս մեկ աղբյուրում կենտրոնացնելու:
ԵՐԵՎԱՆ,9 փետրվարի – Sputnik. Առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերությունների հետ գործակցության հուշագիր է ստորագրել, որը հստակ կբաժանի պետության առողջապահական ապահովագրության համակարգի և մասնավորի դերը: Այսօր հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետական բազային փաթեթը նախատեսված է առողջության առաջնային խնդիրների լուծման համար, իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները պետք է առաջարկեն բազային փաթեթին հավելյալ ծառայություններ»,– ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ պետությունն ու մասնավոր ընկերությունները միասին փաթեթներ չեն մշակել, այլ հուշագրով ամրագրել են համագործակցության տրամաբանությունը։
«Մենք միասին փաթեթներ չենք կազմել, այլ մենք մեր բազային փաթեթի հավելյալ ծառայություններ մատուցելու հնարավորությունները այսօր մեր հարգարժան գործընկերների հետ այս հուշագրով կֆիքսենք»,– նշեց նա։
Ավանեսյանի կարծիքով՝ հուշագրի ստորագրումից հետո շահում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ գործատուները։ Նրա խոսքով՝ գործատուները հետաքրքրված են շարունակել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքը՝ աշխատակիցներին ավելի մեծ երաշխիքներ տրամադրելու համար։
«Մենք ակնկալում էինք, որ պետական ապահովագրական համակարգի ներդրումը ոչ թե խաթարելու է շուկան, այլ հակառակը՝ նոր հնարավորություններ է ընձեռելու մարդկանց էլ ավելի մեծ փաթեթներից օգտվելու»,– ասել է նա։
Նախարարն ընդգծեց, որ հուշագրին միացած ընկերությունները ներկայացնում են ապահովագրական շուկայի մեծ մասը, սակայն այն ընկերությունները, որոնք դեռ չեն միացել, նույնպես ազատ են առաջարկելու հավելյալ փաթեթներ։
«Սա որևէ ձևով չի սահմանափակում նրանց տնտեսական գործունեությունը»,– նշեց Ավանեսյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք պետական և մասնավոր փաթեթներում կլինեն կրկնվող ծառայություններ, նախարարը հիշեցրեց,, որ որոշակի սահմանաչափեր նախատեսված են։
«Այո, կլինեն, բայց հենց պլյուս փաթեթի իմաստն էլ նաև է, որ այն, ինչ հասանելի է պետական փաթեթի շրջանակներում, դրանից հավելյալ քանակները և շրջանակները ապահովվեն պլյուս փաթեթներով»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ պոլիկլինիկաները քաղաքացիներին չեն ուղղորդի մասնավոր ընկերությունների մոտ, սակայն ապագայում նպատակ կա ստեղծելու առավել հստակ և հասկանալի մեխանիզմ, որպեսզի քաղաքացին իմանա՝ որ ծառայությունն ինչ շրջանակում է փոխհատուցվում։
«Մենք տեխնիկապես և ինֆորմացիայի փոխանակման շրջանակում պիտի ապահովենք, որ պարզ լինի՝ քանի ծառայություն է բազային փաթեթում, քանիսը՝ մասնավորի»,– ընդգծեց Ավանեսյանը։
Նա հավելեց, որ նպատակ կա ապահովագրական տեղեկատվությունը հնարավորինս մեկ աղբյուրում կենտրոնացնելու։ Առողջապահական տվյալները կկուտակվեն միասնական համակարգում՝ ներառելով թե՛ պետական, թե՛ մասնավոր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունները, ինչը հնարավորություն կտա նաև ապահովագրական ընկերություններին մշակել ավելի ճկուն և արդյունավետ փաթեթներ։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։