https://arm.sputniknews.ru/20260209/mer-bvoghvoqi-dzajny-hasnelu-e-vensin-akcia-erevani-baghramjan-pvoghvotajum-98612709.html
«Մեր բողոքի ձայնը հասնելու է Վենսին». ակցիա Երևանի Բաղրամյան պողոտայում
«Մեր բողոքի ձայնը հասնելու է Վենսին». ակցիա Երևանի Բաղրամյան պողոտայում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T17:48+0400
2026-02-09T17:48+0400
2026-02-09T18:38+0400
հայաստան
բողոքի ակցիա
ջեյմս դեյվիդ վենս
ջեյ դի վենս
լարիսա ալավերդյան
գերի
երևան
բաղրամյան պողոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98611559_0:0:1281:720_1920x0_80_0_0_3809ae7e7923bc0fafbf7779af5576b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցին ընդառաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անում Բաղրամյան պողոտայում` ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիներին։Շարժման անդամ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այսօր հայ գերիներին վերադարձնելու ամենալուրջ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են։Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ. ԱշոտյանԵրբ ամերիկյան պատվիրակության մեքենաները սկսեցին մոտենալ նախագահական շենքին, ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել. «Ազատություն հայ պատանդներին»։Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ակցիայի ընթացքում դիմեց ԱՄՆ փոխնախագահին` հորդորելով Բաքու կատարելիք առաջիկա այցի ժամանակ բարձրացնել 19 հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրերը պարզաբանելու և Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գործնական մեխանիզմներ ներդնելու հարցերը։«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները ակցիայի ավարտին իրենց պահանջները թղթին հանձնեցին, որ հնարավորության դեպքում կարողանան փոխանցել ԱՄՆ փոխնախագահին։Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և 3 երեխաների հետ արդեն Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Երեկոյան տեղի կունենա Վենսի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
երևան
բաղրամյան պողոտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98611559_47:0:1007:720_1920x0_80_0_0_d891e2c80bbf074703eeea3bf4f88070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, ջեյմս դեյվիդ վենս, ջեյ դի վենս, լարիսա ալավերդյան, գերի, երևան, բաղրամյան պողոտա, видео
հայաստան, բողոքի ակցիա, ջեյմս դեյվիդ վենս, ջեյ դի վենս, լարիսա ալավերդյան, գերի, երևան, բաղրամյան պողոտա, видео
«Մեր բողոքի ձայնը հասնելու է Վենսին». ակցիա Երևանի Բաղրամյան պողոտայում
17:48 09.02.2026 (Թարմացված է: 18:38 09.02.2026) Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցին ընդառաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անում Բաղրամյան պողոտայում` ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիներին։
Շարժման անդամ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այսօր հայ գերիներին վերադարձնելու ամենալուրջ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են։
«Ես միշտ կրկնում եմ, որ այն, ինչ չի անում ՀՀ իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Մեր բողոքի ձայնը միանշանակ հասնելու է Վենսին։ Մեր հույսերը սին չեն։ Պարտավոր ենք ԱՄՆ ներկայացուցչից պահանջել, որ տեր կանգնեն իրենց խոսքերին»,– ասաց Ալավերդյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։
Երբ ամերիկյան պատվիրակության մեքենաները սկսեցին մոտենալ նախագահական շենքին, ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել. «Ազատություն հայ պատանդներին»։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ակցիայի ընթացքում դիմեց ԱՄՆ փոխնախագահին` հորդորելով Բաքու կատարելիք առաջիկա այցի ժամանակ բարձրացնել 19 հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրերը պարզաբանելու և Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գործնական մեխանիզմներ ներդնելու հարցերը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները ակցիայի ավարտին իրենց պահանջները թղթին հանձնեցին, որ հնարավորության դեպքում կարողանան փոխանցել ԱՄՆ փոխնախագահին։
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և 3 երեխաների հետ
արդեն Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Երեկոյան տեղի կունենա Վենսի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: