https://arm.sputniknews.ru/20260205/mez-hamar-tarorinak-e-erb-lsum-enq-hjusisic-hhi-dem-mifakan-vtangneri-masin-lavrvov-98436348.html
Մեզ համար տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ–ի դեմ միֆական վտանգների մասին. Լավրով
Մեզ համար տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ–ի դեմ միֆական վտանգների մասին. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովի խոսքով` ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T15:09+0400
2026-02-05T15:09+0400
2026-02-05T15:10+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
ալեն սիմոնյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98433077_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a9e1e23bc7076430bc851f6a7a1d2dff.jpg
Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ–որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին, նշել է, որ ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է այս ամենի հետևում կանգնած, երբ ԵՄ–ն բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել ՌԴ–ին:ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն դա Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է:ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ–ի հետ, բայց Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը:ԵԱՏՄ–ն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց դա Հայաստանի որոշելիքն է. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
России странно слышать заявления о некой угрозе Армении с севера - Лавров
Sputnik Արմենիա
России странно слышать заявления о некой угрозе Армении с севера - Лавров
2026-02-05T15:09+0400
true
PT1M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98433077_240:0:1680:1080_1920x0_80_0_0_fddb2320d6500d467c39cad85feb7bf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, ալեն սիմոնյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, ալեն սիմոնյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Մեզ համար տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ–ի դեմ միֆական վտանգների մասին. Լավրով
15:09 05.02.2026 (Թարմացված է: 15:10 05.02.2026) Սերգեյ Լավրովի խոսքով` ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։
Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ–որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հատկապես խոսվում է ՀԱՊԿ–ի հետ կապված սպառնալիքների մասին։ Այս համատեքստում նաև փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը, Հայրենական մեծ պատերազմը»,– ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին, նշել է, որ ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։
Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է այս ամենի հետևում կանգնած, երբ ԵՄ–ն բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել ՌԴ–ին:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն դա Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է:
«Մենք Հայաստանի ղեկավարությունից հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնության հետ կապի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, մյուս կողմից տեսնում ենք, որ արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորին է դա դուր գալիս»,– նշել է Լավրովը՝ ավելացնելով, որ Մոսկվան երբեք չի առարկում, երբ իր գործընկերներն այլ ուղղություններով արտաքին կապեր են զարգացնում։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ–ի հետ, բայց Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը: