Ո՞վ է ի վերջո թաղված եղել Բերդում հայտնաբերված դամբարանում․ հնագետների բացահայտումները
Ո՞վ է ի վերջո թաղված եղել Բերդում հայտնաբերված դամբարանում․ հնագետների բացահայտումները
Sputnik Արմենիա
Ամիսներ առաջ ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ բանվորները պատահաբար դամբարան էին բացել, որից հետո հրատապ պեղումներ էին սկսվել։ Պատահական բացահայտումն... 08.02.2026, Sputnik Արմենիա
Ավելի քան 1 ամիս է` վերականգնող մասնագետներն աշխատում են Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում պատահաբար բացված վաղբրոնզեդարյան հիմնահողային դամբարանից գտնված խեցանոթների վերականգնման ուղղությամբ։ Դամբարանում իրականացված հրատապ պեղումների արդյունքում գտնված խեցանոթներն ու բեկորները տեղափոխվել են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա։Խոսքը 13 խեցանոթի մասին է, որոնք գնահատվում են շուրջ 4000 տարեկան (նախնական գնահատմամբ՝ վերագրվում են 2-րդ հազարամյակին, այսինքն՝ մ.թ.ա. 20-19-րդ դարերին. խմբ․)։ Վերականգնող մասնագետներին բավականին դժվար աշխատանք է բաժին հասել։ Խեցանոթներից մի քանիսը ոչ լավ որակի են, ուստի հատուկ զգուշությամբ են աշխատում։Նա հավելում է՝ ոչ միայն այս դեպքում, այլև հաճախ է լինում, երբ խեցանոթների ամբողջացումն ու բեկորների համադրումն անգամ երազում է շարունակում։ Դամբարանից նաև այնպիսի անոթներ են հանվել, որոնք իրենց գեղեցկությամբ, իմաստային պատկերազարդմամբ հիացրել են հնագետներին։Հնագետ Աշոտ Փիլիպոսյանը հատկապես մեկն է առանձնացնում՝ եռանկյունաձև զարդանախշեր են, դրանց ներքևում՝ ջրային թռչուններ, իսկ վերին հատվածում՝ պարույրներ, որոնք, ըստ հնագետի, կարող են խորհրդանշել ջուր, լինել օձի կամ վիշապի պատկեր։ Չի բացառում, որ դա կարող է անդրաշխարհի, մեր և երկնային աշխարհների պատկերում լինել։ Ասում է՝ մեր նախնիները պատկերազարդումներում իմաստ ու բովանդակություն են դրել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է թաղված եղել 4000-ամյա դամբարանում, հնագետները ենթադրություններ են անում։Հանգուցյալի սեռն ու տարիքն էլ չի կարող նշել, որովհետև մարդկային ոսկորներ չկան, մոխրաշերտ է հայտնաբերվել, ինչն էլ դիակիզման մասին է վկայում։ Մոխիրը հետազոտության է ուղարկվել։ Մարդկային ոսկորների փոխարեն կենդանականն են հայտնաբերել։ Սա էլ մեր նախնիների հանդերձյալ աշխարհի վերաբերյալ ունեցած պատկերացումների դրսևորումն է։Սրա ապացույցն են նաև դամբարանից գտնված օբսիդիանի կտորները. դա էլ հանգուցյալին «հանդերձյալ աշխարհում» պետք էր լինելու, օրինակ, աշխատանքային գործիքներ պատրաստելու համար։Վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են, բացահայտումները՝ ևս։ Ավարտից հետո վաղբրոնզեդարյան գտածոները կհամալրեն Բերդի պատմության և կենցաղի թանգարանի ցուցադրությունը։
Ամիսներ առաջ ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ բանվորները պատահաբար դամբարան էին բացել, որից հետո հրատապ պեղումներ էին սկսվել։ Պատահական բացահայտումն ուրախացրել էր հնագետներին, քանի որ Բերդի հնագիտական գտածոների շարքում այս ժամանակաշրջանը բացակայում էր։
Ավելի քան 1 ամիս է` վերականգնող մասնագետներն աշխատում են Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում պատահաբար բացված վաղբրոնզեդարյան հիմնահողային դամբարանից գտնված խեցանոթների վերականգնման ուղղությամբ։ Դամբարանում իրականացված հրատապ պեղումների արդյունքում գտնված խեցանոթներն ու բեկորները տեղափոխվել են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա։
Խոսքը 13 խեցանոթի մասին է, որոնք գնահատվում են շուրջ 4000 տարեկան (նախնական գնահատմամբ՝ վերագրվում են 2-րդ հազարամյակին, այսինքն՝ մ.թ.ա. 20-19-րդ դարերին. խմբ․)։ Վերականգնող մասնագետներին բավականին դժվար աշխատանք է բաժին հասել։ Խեցանոթներից մի քանիսը ոչ լավ որակի են, ուստի հատուկ զգուշությամբ են աշխատում։
«Առարկաները բավականին փխրուն են, այդքան լավ թրծված չեն, երբեմն մի քիչ ավելի ուժեղ ես սեղմում, ու ծայրերը, այսինքն՝ կպչող հատվածները, փշրվում են, ինչը դժվարացնում է մեր հետագա աշխատանքը։ Մի քանի անոթներ էլ ունենք, որ դեֆորմացված են։ Հողի տակ մնալով` ջրի ազդեցությամբ մի քիչ կորցրել են կլորավուն ֆորման, դարձել են էլիպսաձև, բայց մասնագիտական աչքն օգնում է ճիշտ համադրել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է վերականգնող մասնագետ Աստղիկ Սիմոնյանը։
Նա հավելում է՝ ոչ միայն այս դեպքում, այլև հաճախ է լինում, երբ խեցանոթների ամբողջացումն ու բեկորների համադրումն անգամ երազում է շարունակում։ Դամբարանից նաև այնպիսի անոթներ են հանվել, որոնք իրենց գեղեցկությամբ, իմաստային պատկերազարդմամբ հիացրել են հնագետներին։
Հնագետ Աշոտ Փիլիպոսյանը հատկապես մեկն է առանձնացնում՝ եռանկյունաձև զարդանախշեր են, դրանց ներքևում՝ ջրային թռչուններ, իսկ վերին հատվածում՝ պարույրներ, որոնք, ըստ հնագետի, կարող են խորհրդանշել ջուր, լինել օձի կամ վիշապի պատկեր։ Չի բացառում, որ դա կարող է անդրաշխարհի, մեր և երկնային աշխարհների պատկերում լինել։ Ասում է՝ մեր նախնիները պատկերազարդումներում իմաստ ու բովանդակություն են դրել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է թաղված եղել 4000-ամյա դամբարանում, հնագետները ենթադրություններ են անում։
«Սոցիալական կարգավիճակը չեմ կարող ասել, որովհետև դամբարանում բրոնզե իրեր, պերճանքի առարկաներ չկան։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 10-ից ավելի անոթներ դրված են մի հանգուցյալի դամբարանում, վկայում է՝ նա սոցիալական ամենացածր խավից չի եղել»,- ասում է հնագետ Աշոտ Փիլիպոսյանը։
Հանգուցյալի սեռն ու տարիքն էլ չի կարող նշել, որովհետև մարդկային ոսկորներ չկան, մոխրաշերտ է հայտնաբերվել, ինչն էլ դիակիզման մասին է վկայում։ Մոխիրը հետազոտության է ուղարկվել։ Մարդկային ոսկորների փոխարեն կենդանականն են հայտնաբերել։ Սա էլ մեր նախնիների հանդերձյալ աշխարհի վերաբերյալ ունեցած պատկերացումների դրսևորումն է։
«Մեր նախնիների պատկերացմամբ՝ հանգուցյալը մի աշխարհից մյուսն էր տեղափոխվում, մահ չկար։ Անդրաշխարհ ուղեկցելիս աշխատանքային գործիքներ, սնունդ և այլն դամբարանում տեղադրում էին, որ մյուս աշխարհում օգտագործի»,- ասում է հնագետը։
Սրա ապացույցն են նաև դամբարանից գտնված օբսիդիանի կտորները. դա էլ հանգուցյալին «հանդերձյալ աշխարհում» պետք էր լինելու, օրինակ, աշխատանքային գործիքներ պատրաստելու համար։
Վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են, բացահայտումները՝ ևս։ Ավարտից հետո վաղբրոնզեդարյան գտածոները կհամալրեն Բերդի պատմության և կենցաղի թանգարանի ցուցադրությունը։