https://arm.sputniknews.ru/20251129/berdum-tshanaparhashinararnery-patahabar-dambaran-en-bacel-ev-bazmativ-voskvorner-hajtnaberel-96348520.html
Բերդում ճանապարհաշինարարները պատահաբար դամբարան են բացել և բազմաթիվ ոսկորներ հայտնաբերել
Բերդում ճանապարհաշինարարները պատահաբար դամբարան են բացել և բազմաթիվ ոսկորներ հայտնաբերել
Sputnik Արմենիա
Մեկնարկել են հրատապ պեղումներ, որոնց արդյունքում հետաքրքիր գտածոներ են ի հայտ եկել, դրանք հիմա ուսումնասիրվում են։ 29.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-29T16:05+0400
2025-11-29T16:05+0400
2025-11-29T16:05+0400
բերդ
հնագիտություն
հնագետ
պեղումներ
հայաստան
տեսանյութ
տեսանյութեր
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96348766_0:3:1280:723_1920x0_80_0_0_7a7149ca36159bc63a0f42ce850a9772.jpg
Տավուշի մարզի Բերդ քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները պատահաբար վաղբրոնզեդարյան դամբարան են հայտնաբերել։ Անմիջապես դիմել են քաղաքի պատմության և կենցաղի թանգարան։ Մեկնարկած հրատապ պեղումների արդյունքում 10-ից ավելի խեցանոթներ և կենդանիների բազմաթիվ ոսկորներ են գտնվել։ Պեղող հնագետ Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով՝ գտնված խեցանոթները գունազարդված ու նկարազարդված ջրամաններ են։Հնագետների գնահատմամբ՝ գտածոները մոտ 4000 տարեկան են։ Նախնական տվյալներով` գործ ունենք 2-րդ հազարամյակի, այսինքն՝ ք․ա․ 20-19-րդ դարերի գտածոների հետ։Հիմնահողային դամբարանում մարդկային ոսկորներ չեն հայտնաբերվել։ Փիլիպոսյանի խոսքով՝ բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, որովհետև այդ շրջանում տարածված էր դիակիզումը։ Այս դամբարանում մոտ 25 սմ հաստությամբ մոխրաշերտ է հայտնաբերվել, ինչը ևս դիակիզման մասին է խոսում։Հայաստանում վերջին թագավորանիստ ամրոցը․ ինչ գաղտնիքներ է թաքցնում Սյունյաց ԲաղաբերդըԳտածոները տեղափոխվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա, որտեղ կմաքրվեն, կուսումնասիրվեն ու կհանձնվեն Բերդի թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու համար։ Բերդի պատմության և կենցաղի թանգարանն ունի բավական հարուստ հնագիտական հավաքածու, սակայն վաղբրոնզեդարյան շրջանի նյութերը բացակայում էին։Կապանի միջնաբերդի անակնկալը․ հնագետները շինության տակ 5-րդ դարի եկեղեցի են հայտնաբերել
բերդ
հնագիտություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բերդում ճանապարհաշինարարները պատահաբար դամբարան են բացել և բազմաթիվ ոսկորներ հայտնաբերել
Sputnik Արմենիա
Բերդում ճանապարհաշինարարները պատահաբար դամբարան են բացել և բազմաթիվ ոսկորներ հայտնաբերել
2025-11-29T16:05+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96348766_208:0:1172:723_1920x0_80_0_0_818a6e7704393122ef6074d543e12f96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բերդ, հնագիտություն, հնագետ, պեղումներ, видео, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր, տավուշ
բերդ, հնագիտություն, հնագետ, պեղումներ, видео, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր, տավուշ
Բերդում ճանապարհաշինարարները պատահաբար դամբարան են բացել և բազմաթիվ ոսկորներ հայտնաբերել
Մեկնարկել են հրատապ պեղումներ, որոնց արդյունքում հետաքրքիր գտածոներ են ի հայտ եկել, դրանք հիմա ուսումնասիրվում են։
Տավուշի մարզի Բերդ քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները պատահաբար վաղբրոնզեդարյան դամբարան են հայտնաբերել։ Անմիջապես դիմել են քաղաքի պատմության և կենցաղի թանգարան։ Մեկնարկած հրատապ պեղումների արդյունքում 10-ից ավելի խեցանոթներ և կենդանիների բազմաթիվ ոսկորներ են գտնվել։ Պեղող հնագետ Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով՝ գտնված խեցանոթները գունազարդված ու նկարազարդված ջրամաններ են։
«Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- նշում է Աշոտ Փիլիպոսյանը:
Հնագետների գնահատմամբ՝ գտածոները մոտ 4000 տարեկան են։ Նախնական տվյալներով` գործ ունենք 2-րդ հազարամյակի, այսինքն՝ ք․ա․ 20-19-րդ դարերի գտածոների հետ։
Հիմնահողային դամբարանում մարդկային ոսկորներ չեն հայտնաբերվել։ Փիլիպոսյանի խոսքով՝ բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, որովհետև այդ շրջանում տարածված էր դիակիզումը։ Այս դամբարանում մոտ 25 սմ հաստությամբ մոխրաշերտ է հայտնաբերվել, ինչը ևս դիակիզման մասին է խոսում։
Գտածոները տեղափոխվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա, որտեղ կմաքրվեն, կուսումնասիրվեն ու կհանձնվեն Բերդի թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու համար։ Բերդի պատմության և կենցաղի թանգարանն ունի բավական հարուստ հնագիտական հավաքածու, սակայն վաղբրոնզեդարյան շրջանի նյութերը բացակայում էին։