https://arm.sputniknews.ru/20260208/mardaspany-cher-spasum-vor-hakaharvats-kstana-kvocy-patmel-e-general-aleqseevi-vitshaki-masin-98573431.html
Մարդասպանը չէր սպասում, որ հակահարված կստանա․ Կոցը պատմել է գեներալ Ալեքսեևի վիճակի մասին
Մարդասպանը չէր սպասում, որ հակահարված կստանա․ Կոցը պատմել է գեներալ Ալեքսեևի վիճակի մասին
Sputnik Արմենիա
Ալեքսեևն անմիջապես կողմնորոշվել է` զգալով, որ ուզում են հարձակվել իր վրա։ Նա շատ արագ մոտեցել է, և հարձակվողը չի հասցրել ատրճանակով կրակել նրա գլխին։ 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T17:18+0400
2026-02-08T17:18+0400
2026-02-08T17:18+0400
գեներալ
ռուս
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98498966_45:0:1624:888_1920x0_80_0_0_e86fd64f1a04ccd58193fe2ed2c086d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Գեներալ Վլադիմիր Ալեքսեևի գիտակցությունը տեղն է, չնայած ստացած ծանր վիրավորումներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։Կոցը շեշտել է, որ ՌԴ Ռյազանի օդադեսանտային դպրոցի շրջանավարտ Ալեքսեևը շենք մտնելուն պես հասկացել է, որ իր վրա փորձում են հարձակվել: Նա անմիջապես մոտեցել է, և հարձակվողը ժամանակ չի ունեցել բարձրացնելու ձեռքը և կրակելու նրա գլխին: Ալեքսեևը, ամենայն հավանականությամբ, բռնել է հրաձիգի ձեռքը (ոտքի վերքը դա է հուշում) և նույնիսկ կարողացել է հարվածել հրաձիգին: Այդ պահին արագ կողմնորոշվելու ունակությունն ու հասցրած հակահարվածը փրկել են գեներալի կյանքը։Ավելին, Ալեքսեևի կինը հենց այդ պահին ճնշող լարան է դրել նրա ոտքին և ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապել վերքերը։Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն, փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին և հանցանքի վայրից փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ալեքսեևին տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա գիտակցության է եկել:Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողները բացահայտվել են. ԱԴԾ
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98498966_301:0:1485:888_1920x0_80_0_0_02c5f9ed471ce7feac0c4d2b73947522.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեներալ, ռուս, մահափորձ
Մարդասպանը չէր սպասում, որ հակահարված կստանա․ Կոցը պատմել է գեներալ Ալեքսեևի վիճակի մասին
Ալեքսեևն անմիջապես կողմնորոշվել է` զգալով, որ ուզում են հարձակվել իր վրա։ Նա շատ արագ մոտեցել է, և հարձակվողը չի հասցրել ատրճանակով կրակել նրա գլխին։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Գեներալ Վլադիմիր Ալեքսեևի գիտակցությունը տեղն է, չնայած ստացած ծանր վիրավորումներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։
«Գեներալ Ալեքսեևը խոսում է, չնայած որ վնասվածքները ծանր են: Երկու փամփուշտ վնասել է որովայնը, մեկը՝ ոտքը: Կրծքավանդակի շրջանում վնասվածք չի ստացել, չնայած լուրերին։ Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Մարդասպանը ակնհայտորեն պատրաստ չէր հակահարվածի», - գրել է ռազմական թղթակիցը:
Կոցը շեշտել է, որ ՌԴ Ռյազանի օդադեսանտային դպրոցի շրջանավարտ Ալեքսեևը շենք մտնելուն պես հասկացել է, որ իր վրա փորձում են հարձակվել: Նա անմիջապես մոտեցել է, և հարձակվողը ժամանակ չի ունեցել բարձրացնելու ձեռքը և կրակելու նրա գլխին: Ալեքսեևը, ամենայն հավանականությամբ, բռնել է հրաձիգի ձեռքը (ոտքի վերքը դա է հուշում) և նույնիսկ կարողացել է հարվածել հրաձիգին: Այդ պահին արագ կողմնորոշվելու ունակությունն ու հասցրած հակահարվածը փրկել են գեներալի կյանքը։
Ավելին, Ալեքսեևի կինը հենց այդ պահին ճնշող լարան է դրել նրա ոտքին և ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապել վերքերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն, փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում
մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին և հանցանքի վայրից փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ալեքսեևին տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա
գիտակցության է եկել:Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: