https://arm.sputniknews.ru/20260206/tshnamin-1-vajrkjan-uni-ardzahganqelu-hamar-chinastany-gerdzajnajin-mini-hrtir-e-mshakum-98532509.html
Թշնամին 1 վայրկյան ունի արձահգանքելու համար. Չինաստանը գերձայնային մինի-հրթիռ է մշակում
Թշնամին 1 վայրկյան ունի արձահգանքելու համար. Չինաստանը գերձայնային մինի-հրթիռ է մշակում
Sputnik Արմենիա
Մշակվող հրթիռը կկարողանա խոցել թիրախները շուրջ 10 կիլոմետր բարձրության վրա: 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T21:30+0400
2026-02-06T21:30+0400
2026-02-06T21:31+0400
չինաստան
հրթիռ
գերձայնային հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_0:36:3055:1754_1920x0_80_0_0_b934f9749360b23bb6352c599baf1314.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Չինացի գիտնականները մշակում են գերձայնային սավառնող մինի-հրթիռ, որն ընդունակ է թռչել ձայնի արագությունը վեց անգամ գերազանցող արագությամբ (վեց Մախ) և խոցել կործանիչները 20 կիլոմետր հեռավորությունից: Այս մասին հայտնում է հոնկոնգյան South China Morning Post (SCMP) թերթը:SCMP-ի տվյալների համաձայն՝ մշակվող հրթիռը կկարողանա խոցել թիրախները շուրջ 10 կիլոմետր բարձրության վրա:Փոքր չափն ու մեծ արագությունները առավելություն են տալիս, քանի որ թշնամու օդային նավերը կկարողանան հայտնաբերել հրթիռը դրա ընդամենը երեք կիլոմետր հեռավորության պահին:«Գերձայնային կառավարվող արկերը բարձր ճշգրտության զենքի նոր սերունդն են»,- հայտարարել է Նանկինի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր, նախագծի ղեկավար Վան Սյուգանը:Հրթիռի արձակման համակարգչային մոդելավորումները ցույց են տալիս, որ նույնիսկ այն դեպքում, եթե կործանիչը կամ ԱԹՍ-ն 90 աստիճանով շրջվեն, հրթիռն ընդունակ կլինի «խմբագրել» իր հետագիծը և խոցել թիրախը 99 տոկոս ճշգրտությամբ:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_144:0:2875:2048_1920x0_80_0_0_873ad7b6ca789d554643050803e5d4b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, հրթիռ, գերձայնային հրթիռ
չինաստան, հրթիռ, գերձայնային հրթիռ
Թշնամին 1 վայրկյան ունի արձահգանքելու համար. Չինաստանը գերձայնային մինի-հրթիռ է մշակում
21:30 06.02.2026 (Թարմացված է: 21:31 06.02.2026) Մշակվող հրթիռը կկարողանա խոցել թիրախները շուրջ 10 կիլոմետր բարձրության վրա:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Չինացի գիտնականները մշակում են գերձայնային սավառնող մինի-հրթիռ, որն ընդունակ է թռչել ձայնի արագությունը վեց անգամ գերազանցող արագությամբ (վեց Մախ) և խոցել կործանիչները 20 կիլոմետր հեռավորությունից: Այս մասին հայտնում է հոնկոնգյան South China Morning Post (SCMP) թերթը:
SCMP-ի տվյալների համաձայն՝ մշակվող հրթիռը կկարողանա խոցել թիրախները շուրջ 10 կիլոմետր բարձրության վրա:
«Չինաստանը գերձայնային սավառնող մինի-հրթիռ է մշակում, որը հնարավոր կլինի արձակել 80 միլիմետրանոց նավային հրանոթից: Հրթիռն ընդունակ կլինի զարգացնել մինչև վեց Մախ արագություն և խոցել կործանիչներն ավելի քան 20 կիլոմետր հեռավորությունից՝ թշնամու նավին արձագանքելու հնարավորության համար թողնելով ընդամենը մեկ վայրկյան»,-հայտնում է թերթը:
Փոքր չափն ու մեծ արագությունները առավելություն են տալիս, քանի որ թշնամու օդային նավերը կկարողանան հայտնաբերել հրթիռը դրա ընդամենը երեք կիլոմետր հեռավորության պահին:
«Գերձայնային կառավարվող արկերը բարձր ճշգրտության զենքի նոր սերունդն են»,- հայտարարել է Նանկինի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր, նախագծի ղեկավար Վան Սյուգանը:
Հրթիռի արձակման համակարգչային մոդելավորումները ցույց են տալիս, որ նույնիսկ այն դեպքում, եթե կործանիչը կամ ԱԹՍ-ն 90 աստիճանով շրջվեն, հրթիռն ընդունակ կլինի «խմբագրել» իր հետագիծը և խոցել թիրախը 99 տոկոս ճշգրտությամբ: