https://arm.sputniknews.ru/20260206/lav-meknark-er-irani-ag-nakharary-meknabanel-e-amn-i-het-banakcutjunnern-omanum-98522791.html
«Լավ մեկնարկ էր». Իրանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցություններն Օմանում
«Լավ մեկնարկ էր». Իրանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցություններն Օմանում
Sputnik Արմենիա
Այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում բանակցություններ են կայացել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T18:46+0400
2026-02-06T18:46+0400
2026-02-06T18:48+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություն
բանակցային գործընթաց
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98521015_0:0:1281:721_1920x0_80_0_0_2276510056f19f799d77c9b9e20d498c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «լավ մեկնարկ»։ Այս մասին նա հայտարարել է իրանական հեռուստատեսության եթերում։Այսօր՝ փետրվարի 6-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ են կայացել, որոնց նպատակն է հարթել կողմերի միջև առկա տարաձայնությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։Նրա խոսքով՝ Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել բանակցությունները, սակայն նախևառաջ խորհրդակցություններ կանցկացնեն իրենց երկրներում։Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանն անհրաժեշտ է համարում հաղթահարել ԱՄՆ-ի նկատմամբ առաջացած անվստահությունը, սակայն Վաշինգտոնի հետ բանակցային շրջանակների մշակումը հնարավոր է։Նախարարի խոսքով՝ եթե ներկայիս դիվանագիտական գործընթացը շարունակվի, կողմերը կկարողանան հաջորդ փուլի ընթացքում մշակել երկխոսության անհրաժեշտ շրջանակները։Կողմերի հանդիպումը առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով (մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել):
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98521015_0:0:1249:937_1920x0_80_0_0_a6e5945c752a34004e9d64886eceb4b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն, բանակցային գործընթաց, միջուկային ծրագիր
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն, բանակցային գործընթաց, միջուկային ծրագիր
«Լավ մեկնարկ էր». Իրանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցություններն Օմանում
18:46 06.02.2026 (Թարմացված է: 18:48 06.02.2026) Այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում բանակցություններ են կայացել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «լավ մեկնարկ»։ Այս մասին նա հայտարարել է իրանական հեռուստատեսության եթերում։
Այսօր՝ փետրվարի 6-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ են կայացել, որոնց նպատակն է հարթել կողմերի միջև առկա տարաձայնությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել բանակցությունները, սակայն նախևառաջ խորհրդակցություններ կանցկացնեն իրենց երկրներում։
«Ընդհանուր առմամբ, սա (բանակցությունները- խմբ․) լավ մեկնարկ էր, սակայն դրանց շարունակությունը կախված է խորհրդակցություններից, որոնք կանցկացվեն մայրաքաղաքներում։ Հանգամանքների վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ»,-ասել է նա։
Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանն անհրաժեշտ է համարում հաղթահարել ԱՄՆ-ի նկատմամբ առաջացած անվստահությունը, սակայն Վաշինգտոնի հետ բանակցային շրջանակների մշակումը հնարավոր է։
«Այդ անվստահությունը մարտահրավեր է բանակցությունների համար, մենք պետք է հաղթահարենք այն, որպեսզի մշակենք նոր բանակցությունների շրջանակները»,-ասել է Արաղչին։
Նախարարի խոսքով՝ եթե ներկայիս դիվանագիտական գործընթացը շարունակվի, կողմերը կկարողանան հաջորդ փուլի ընթացքում մշակել երկխոսության անհրաժեշտ շրջանակները։
Կողմերի հանդիպումը առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով (մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել):