https://arm.sputniknews.ru/20260206/heghinaki-iravunqn-e-ara-gevvorgjany-arcakh-steghtsagvortsutjan-ev-baqvi-bvoghvoqi-masin-98527165.html
«Հեղինակի իրավունքն է». Արա Գևորգյանը` «Արցախ» ստեղծագործության և Բաքվի բողոքի մասին
«Հեղինակի իրավունքն է». Արա Գևորգյանը` «Արցախ» ստեղծագործության և Բաքվի բողոքի մասին
Sputnik Արմենիա
Արա Գևորգյանի երգացանկում պատմական Հայաստանի տեղանուններով բազմաթիվ ստեղծագործություններ կան, «Արցախը» դրանցից մեկն է։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T19:12+0400
2026-02-06T19:12+0400
2026-02-06T19:13+0400
հայաստան
արցախ
գեղասահք
գեղասահորդ
օլիմպիական խաղեր
արա գևորգյան
կարինա ակոպովա
նիկիտա ռախմանին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38330209_0:0:1600:901_1920x0_80_0_0_e87a02c2a56e9384d81e471f3e4ababb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Կոմպոզիտոր Արա Գևորգյանը պաշտոնապես թույլատրել է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինն ու Կարինե Ակոպովան ելույթ ունենան «Արցախ» ստեղծագործության ներքո։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցումՀայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։Արա Գևորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ՄՕԿ-ի պնդմամբ` գեղասահորդները կոմպոզիտորից թույլատվություն են խնդրել երաժշտությունը հնչեցնելու համար։«Ես էլ թույլատրել և ուղարկել եմ իմ համաձայնությունը, որ իրենք ներկայացնեն օլիմպիական կոմիտեին։ Արդեն երեկ ինձ եկավ իրենց մարզվելու վիդեոն՝ այդ երաժշտության ներքո»,– ասաց երաժիշտը։Ինչ վերաբերում է Ադրբեջանի բողոքին, ապա Արա Գևորգյանը կարծում է, որ նրանց դուր չի գալիս ստեղծագործության անվանումը։Արա Գևորգյանն ուրախ է ու հպարտ, որ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես են գալու իր «Արցախ» ստեղծագործության ներքո։«Մեր գեղասահորդները շատ լավ երաժշտություն են ընտրել։ Այդ երաժշտությունը շատ «խերով» է, շատ մարզիկներ են այդ երաժշտությամբ ներկայացել ու հաղթել են կամ շատ լավ տեղ զբաղեցրել»,– ասաց նա։Գևորգյանը հիշեցրեց, որ «Արցախ» երաժշտությունը արդեն 4-րդ օլիմպիական խաղերի ժամանակ է հնչելու, առաջինը՝ 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում, 2006-ին՝ Թուրինի օլիմպիական խաղերում, 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում, չորրորդն էլ՝ հիմա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38330209_169:0:1592:1067_1920x0_80_0_0_582d334e708d591eafc80188e2d45b8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա գևորգյան արցախ ադրբեջան բաքու բողոք գեղասահք
արա գևորգյան արցախ ադրբեջան բաքու բողոք գեղասահք
«Հեղինակի իրավունքն է». Արա Գևորգյանը` «Արցախ» ստեղծագործության և Բաքվի բողոքի մասին
19:12 06.02.2026 (Թարմացված է: 19:13 06.02.2026) Արա Գևորգյանի երգացանկում պատմական Հայաստանի տեղանուններով բազմաթիվ ստեղծագործություններ կան, «Արցախը» դրանցից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Կոմպոզիտոր Արա Գևորգյանը պաշտոնապես թույլատրել է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ
Նիկիտա Ռախմանինն ու Կարինե Ակոպովան ելույթ ունենան «Արցախ» ստեղծագործության ներքո։ Նա այդ մասին ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։
Արա Գևորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ՄՕԿ-ի պնդմամբ` գեղասահորդները կոմպոզիտորից թույլատվություն են խնդրել երաժշտությունը հնչեցնելու համար։
«Ես էլ թույլատրել և ուղարկել եմ իմ համաձայնությունը, որ իրենք ներկայացնեն օլիմպիական կոմիտեին։ Արդեն երեկ ինձ եկավ իրենց մարզվելու վիդեոն՝ այդ երաժշտության ներքո»,– ասաց երաժիշտը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բողոքին, ապա Արա Գևորգյանը կարծում է, որ նրանց դուր չի գալիս ստեղծագործության անվանումը։
«Երևի վերնագիրը դուրները չի գալիս։ Ասում են` Արցախ չկա, ուրեմն այդ երաժշտության անունն էլ պետք է չլինի՞։ Այդպես չէ, ես համաձայն չեմ։ Ես ստեղծագործություններ ունեմ` Վան, Մուշ, Արարատ, Սիս, Ադանա, Վաղարշապատ, Ադանա... Հիմա ի՞նչ, վերնագրերը պետք է բռնենք ու փոխե՞նք։ Հեղինակի իրավունքն է, ինչ ուզում է, այդ անունն էլ դնում է իր ստեղծագործությանը»,– ասաց կոմպոզիտորը։
Արա Գևորգյանն ուրախ է ու հպարտ, որ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես են գալու իր «Արցախ» ստեղծագործության ներքո։
«Մեր գեղասահորդները շատ լավ երաժշտություն են ընտրել։ Այդ երաժշտությունը շատ «խերով» է, շատ մարզիկներ են այդ երաժշտությամբ ներկայացել ու հաղթել են կամ շատ լավ տեղ զբաղեցրել»,– ասաց նա։
Գևորգյանը հիշեցրեց, որ «Արցախ» երաժշտությունը արդեն 4-րդ օլիմպիական խաղերի ժամանակ է հնչելու, առաջինը՝ 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում, 2006-ին՝ Թուրինի օլիմպիական խաղերում, 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում, չորրորդն էլ՝ հիմա։