https://arm.sputniknews.ru/20260206/hajastan-ajcelvogh-chinaci-zbvosashrjikneri-tivn-atshel-e-40-vov-despan-98530247.html
Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով. դեսպան
Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով. դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը վստահ է, որ անցած տարին նշանակալի էր հայ-չինական հարաբերությունների համար։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T20:01+0400
2026-02-06T20:01+0400
2026-02-06T20:01+0400
հայաստան
չինաստան
լի սինվեյ
դեսպան
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92716919_0:1:1600:901_1920x0_80_0_0_6102c6034f6d00bd2ab7bf068ad22a2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. 2025 թվականին Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով։ Այս մասին չինական Նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։Նրա խոսքով՝ անցած տարին նշանակալի էր երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, դրանք հասել են ռազմավարական մակարդակի։Չինացի դիվանագետի փոխանցմամբ՝ ներկայումս հաջողությամբ իրականացվում են մի շարք խոշոր նախագծեր, որոնց թվում են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, արևային էլեկտրակայանների ստեղծումը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցումը և այլն։Հատուկ նշանակություն ունի երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը. Ուրումչի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունն ավելացել է՝ հասնելով շաբաթական երեք անգամի, ինչը նպաստում է զբոսաշրջային և գործարար կապերի աճին։ Կայուն կերպով աճում է նաև Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը չինարեն սովորելու նկատմամբ։Լի Սինվեյը խոստովանել է, որ անցած տարին իր համար նշանակալի է եղեն նաև մասնագիտական առումով. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նա դեսպան է նշանակվել։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92716919_148:0:1571:1067_1920x0_80_0_0_14a0e6dd9204cc1e59c368671b2c1d12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, լի սինվեյ, դեսպան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն
հայաստան, չինաստան, լի սինվեյ, դեսպան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն
Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով. դեսպան
Դիվանագետը վստահ է, որ անցած տարին նշանակալի էր հայ-չինական հարաբերությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. 2025 թվականին Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով։ Այս մասին չինական Նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։
Նրա խոսքով՝ անցած տարին նշանակալի էր երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, դրանք հասել են ռազմավարական մակարդակի։
«Դա նոր դարաշրջան է բացել հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ և ամուր հիմք է դրել հետագա համապարփակ համագործակցության համար»,-ասել է դեսպանը։
Չինացի դիվանագետի փոխանցմամբ՝ ներկայումս հաջողությամբ իրականացվում են մի շարք խոշոր նախագծեր, որոնց թվում են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, արևային էլեկտրակայանների ստեղծումը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցումը և այլն։
Հատուկ նշանակություն ունի երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը. Ուրումչի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունն ավելացել է՝ հասնելով շաբաթական երեք անգամի, ինչը նպաստում է զբոսաշրջային և գործարար կապերի աճին։ Կայուն կերպով աճում է նաև Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը չինարեն սովորելու նկատմամբ։
Լի Սինվեյը խոստովանել է, որ անցած տարին իր համար նշանակալի է եղեն նաև մասնագիտական առումով. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նա դեսպան է նշանակվել։