https://arm.sputniknews.ru/20260206/futzaly-shutvov-darnalu-e-hajastani-tiv-1-spvortadzevy-glkhavvor-marzich-98515724.html
Ֆուտզալը շուտով դառնալու է Հայաստանի թիվ 1 սպորտաձևը. գլխավոր մարզիչ
Ֆուտզալը շուտով դառնալու է Հայաստանի թիվ 1 սպորտաձևը. գլխավոր մարզիչ
Sputnik Արմենիա
Ըստ գլխավոր մարզիչի` ֆուտզալիստները կռվում են ազգային թիմին միանալու համար։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T16:40+0400
2026-02-06T16:40+0400
2026-02-06T16:42+0400
հայաստան
ֆուտզալ
սպորտ
ռուբեն նազարեթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98505339_0:0:1600:901_1920x0_80_0_0_e836eb86e936e734e941b86920a011f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր հաջողությունը ոչ այնքան Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ դուրս գալն էր, որքան ֆուտզալի դպրոց կառուցելու որոշումը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։Նա հավելեց` կառավարությունից ասել են, որ այսուհետ հանրակրթական դպրոցների սպորտդահլիճները նույնպես հարմարեցվելու են ֆուտզալի չափանիշներին։ Մյուս քայլը, որ պետք է արվի, մարզիչի կարծիքով, 15 տարեկանների հավաքական ունենալն է, որպեսզի հետագայում սերնդափոխությունն ավելի լավ ստացվի։Ըստ Նազարեթյանի` հենց այս քայլերը կդառնան շարունակական հաղթանակների գրավական։Ինչ վերաբերում է հավաքականի հետագա քայլերին, նա չբացառեց , որ շուտով սերնդափոխություն կլինի, բայց հավաստիացրեց, որ այն անցնցում է անցնելու։«Տեղացի շատ ուժեղ երիտասարդներ ունենք, որոնք այս տարի կհամալրեն ֆուտզալի ազգային հավաքականը: Եվս 2 տարբերակ ունենք Ռուսաստանում: Նրանց պահում ենք մեր դիտակետում։ Իսկ այսօրվա հավաքականի ֆուտզալիստները շատ մեծ նվիրումով են խաղում։ Շատերը հունվարի ակումբային աշխատավարձից հրաժարվել են հավաքականին միանալու համար: Մեզ մոտ հավաքական գալու գաղափարախոսությունը մեծ է: Տղաները կռվում են ազգային թիմին միանալու համար»,– ասաց գլխավոր մարզիչը։Նազարեթյանի թիմի հաջորդ նպատակն աշխարհի առաջնությանը մասնակցելն է:Նազարեթյանը համոզված է` ֆուտզալը շուտով դառնալու է Հայաստանի թիվ 1 սպորտաձևը։Հիշեցնենք, որ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի ֆուտզալի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով ավարտեց Լիտվայի հետ հանդիպումը։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին և դուրս մնաց պայքարից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98505339_0:0:1424:1067_1920x0_80_0_0_b79070b91777b6c62dd4dc97ed1656bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտզալ, սպորտ , ռուբեն նազարեթյան
հայաստան, ֆուտզալ, սպորտ , ռուբեն նազարեթյան
Ֆուտզալը շուտով դառնալու է Հայաստանի թիվ 1 սպորտաձևը. գլխավոր մարզիչ
16:40 06.02.2026 (Թարմացված է: 16:42 06.02.2026) Ըստ գլխավոր մարզիչի` ֆուտզալիստները կռվում են ազգային թիմին միանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր հաջողությունը ոչ այնքան Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ դուրս գալն էր, որքան ֆուտզալի դպրոց կառուցելու որոշումը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։
«Մեր հաղթանակներից հետո մեզ ասացին, որ դպրոցը կառուցվելու է հատուկ ֆուտզալի համար։ Մեր հավաքականը հիմա լավագույն հնգյակում է, բայց իմ համար հաղթանակը սա է»,– ասաց Նազարեթյանը։
Նա հավելեց` կառավարությունից ասել են, որ այսուհետ հանրակրթական դպրոցների սպորտդահլիճները նույնպես հարմարեցվելու են ֆուտզալի չափանիշներին։ Մյուս քայլը, որ պետք է արվի, մարզիչի կարծիքով, 15 տարեկանների հավաքական ունենալն է, որպեսզի հետագայում սերնդափոխությունն ավելի լավ ստացվի։
Ըստ Նազարեթյանի` հենց այս քայլերը կդառնան շարունակական հաղթանակների գրավական։
Ինչ վերաբերում է հավաքականի հետագա քայլերին, նա չբացառեց , որ շուտով սերնդափոխություն կլինի, բայց հավաստիացրեց, որ այն անցնցում է անցնելու։
«Տեղացի շատ ուժեղ երիտասարդներ ունենք, որոնք այս տարի կհամալրեն ֆուտզալի ազգային հավաքականը: Եվս 2 տարբերակ ունենք Ռուսաստանում: Նրանց պահում ենք մեր դիտակետում։ Իսկ այսօրվա հավաքականի ֆուտզալիստները շատ մեծ նվիրումով են խաղում։ Շատերը հունվարի ակումբային աշխատավարձից հրաժարվել են հավաքականին միանալու համար: Մեզ մոտ հավաքական գալու գաղափարախոսությունը մեծ է: Տղաները կռվում են ազգային թիմին միանալու համար»,– ասաց գլխավոր մարզիչը։
Նազարեթյանի թիմի հաջորդ նպատակն աշխարհի առաջնությանը մասնակցելն է:
«Մեր նպատակն է աշխարհի առաջնությունում շատ լավ հանդես գալ: Նորից փորձելու ենք դուրս գալ խմբից: Հաջորդիվ մեր թիմը միշտ պայքարելու է նվազագույնը խմբից դուրս գալու համար: Մեզ համար ամենակարևորն այն է, որ սա չլինի մեկանգամյա հաջողություն»,-եզրափակեց նա:
Նազարեթյանը համոզված է` ֆուտզալը շուտով դառնալու է Հայաստանի թիվ 1 սպորտաձևը։
Հիշեցնենք, որ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի ֆուտզալի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ուկրաինային, 5:4 հաշվով՝
Չեխիային, 3:3 հաշվով ավարտեց Լիտվայի հետ հանդիպումը։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին և
դուրս մնաց պայքարից: