00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի դատավճիռները վտանգավոր հետևանքներ ունեն Հայաստանի համար. Գևորգ Դանիելյան

© PhotoԲաքվի «դատը»
Բաքվի «դատը» - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2026
Բաժանորդագրվել
Նախկին նախարարի խոսքով` մտահոգիչ է միջազգային արձագանքը, քանի որ ԵԽԽՎ վերջին բանաձևերում անգամ խոսվում է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, սակայն այդ շրջանակում բացարձակապես չեն ներառվում հայ գործիչները։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ կայացված դատական ակտերին պատշաճ հակազդեցություն չլինելու դեպքում կձևավորվի վտանգավոր արձանագրում, թե իբր Հայաստանը տասնամյակներ շարունակ վարել է ագրեսիվ քաղաքականություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը` հավելելով, որ այս ամենն իրավական գործընթացի հետ քիչ առնչություն ունի։ Նախկին նախարարը շեշտեց` շինծու դատավարություններն ու վճիռները ոչ միայն կոնկրետ անձանց ճակատագրերի, այլև Հայաստանի և Արցախի ամբողջ քաղաքական–իրավական պատմության վրա ուղղված գործընթաց է։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
«Այս զարգացումները չափազանց բացասական հետևանքներ ունեն ոչ միայն դատապարտված անձանց, այլև Հայաստանի համար, և խոսքը զուտ էմոցիոնալ արձագանքների մասին չէ, այլ խորքային քաղաքական ու իրավական վտանգների։ Բաքվում պահվող հայ գործիչների նկատմամբ բազմիցս արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, կան բազմաթիվ հրապարակումներ, այդ թվում՝ Կարմիր խաչի կողմից, որոնք վկայում են կտտանքների և անմարդկային վերաբերմունքի մասին։ Խախտվում էին տարրական իրավունքներ, որոնք կոնվենցիոն իրավունքներ են համարվում»,– նշեց նա՝ հավելելով, որ պատահական չէ Կարմիր խաչի գործունեության դադարեցումն Ադրբեջանում։
Դանիելյանը հիշեցրեց նաև ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևը, ըստ որի, եթե քրեական հետապնդման կամ դատավարության ընթացքում խախտվում է թեկուզ մեկ հիմնարար իրավունք, ապա տվյալ անձը համարվում է քաղբանտարկյալ։ Դանիելյանի խոսքով՝ տվյալ դեպքում խախտումները բազմակի են եղել՝ սկսած խղճի ազատության իրավունքից մինչև արդար դատաքննության իրավունքը։
«Այս քրեական գործերը նպատակ չեն ունեցել միայն կոնկրետ անձանց դատապարտել, այլ ընդամենը միջոց էին իրավական գնահատական տալու Հայաստանին և Արցախի իշխանություններին՝ վերջին 30–40 տարիների գործունեության համար։ Այսինքն` 88 թ․ից սկսած և՛ շարժման, և՛ դրանից հետո իշխանության անցած մարմինների գործունեությունը։ Դա դիտարկվեց արդեն ոչ թե իրավաչափ գործունեություն, այլ դիտարկվեց պարզապես որպես ռազմական հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և այլն, դա է իրենց դատական ակտերում արձանագրված»,– նշեց Դանիելյանը։
Աջակցել Բաքվում հայ գերիների ազատ արձակմանը․ ՀՅԴ-ն կոչով է հանդես եկել
Նա հավելեց, որ չափազանց մտահոգիչ է միջազգային կառույցների արձագանքի բացակայությունը։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ վերջին բանաձևերում խոսվում է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, սակայն այդ համատեքստում բացարձակապես խոսք չկա հայ գործիչների մասին։
«Հայ գործիչների նկատմամբ իրականացվող շինծու դատավարություններին որևէ անդրադարձ չկա։ Առավելագույնը, ինչի կարելի է հասնել ներկայում, հումանիտար վերաբերմունքի մասին խոսակցություններն են։ Իրավաչափ գնահատականներ չեն տալիս, այլ դիտարկում են դատավարություն, որի արդյունքներով պահանջում են, որ այդ անձինք վերադարձվեն Հայաստան»,– ընդգծեց Գևորգ Դանիելյանը։
Դանիելյանի գնահատմամբ, եթե այս դատական ակտերին պատշաճ հակազդեցություն չլինի, ապա կձևավորվի վտանգավոր արձանագրում, թե իբր Հայաստանը տասնամյակներ շարունակ վարել է ագրեսիվ քաղաքականություն։ Նրա խոսքով՝ ցավոք, երբեմն նույնիսկ ներքին քաղաքական խոսույթում հնչող որոշ հայտարարություններ ակամա համահունչ են դառնում այդ թեզերին։ Միևնույն ժամանակ նախկին նախարարը հավելեց, թե սա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։
Դանիելյանը զուգահեռ է անցկացրեց նաև Հայոց ցեղասպանության թեմայի հետ՝ հիշեցնելով, որ դեռևս 1919–1921 թվականներին թուրքական դատարանների դատական ակտերով փաստվել է պետական մակարդակով կազմակերպված զանգվածային բնաջնջում։ Նրա խոսքով՝ այդ ակտերը երբևէ չեն բեկանվել, թեև հետագայում դատավորները ֆիզիկապես վերացվել են։ Անդրադառնալով արդեն դատապարտված անձանց հնարավոր վերադարձին՝ Դանիելյանը նշեց, որ զարգացումները լինելու են զուտ քաղաքական։
«Զարգացումները զուտ քաղաքական են, և բոլորիս համար կանխատեսելի է, թե ինչ նպատակների կարող են ծառայել»,– ասել է նա։
Նրա կարծիքով՝ հնարավոր է փորձ արվի ստեղծել պատկեր, թե Ադրբեջանը «գթասիրտ» և «հումանիստ» կողմ է ու դատապարտյալներին փոխանցնի Հայաստանին։ Սակայն Դանիելյանն ընդգծեց, որ այդ սցենարն էլ կարող է ծառայել բացառապես քաղաքական նպատակների։
Բաքվում դատապարտեցին Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարևյան ակումբ
Եզրափակելով՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ Ադրբեջանը ներքին դատական ակտերի միջոցով հասնում է այն արդյունքներին, որոնց չէր կարող հասնել միջազգային դատարաններում։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
Լրահոս
0