https://arm.sputniknews.ru/20260206/anzgushutjamb-krakel-e-usucchi-vra-baqvum-teghi-unecats-mijadepi-manramasnery-98499568.html
«Անզգուշությամբ» կրակել է ուսուցչի վրա. Բաքվում տեղի ունեցած միջադեպի մանրամասները
«Անզգուշությամբ» կրակել է ուսուցչի վրա. Բաքվում տեղի ունեցած միջադեպի մանրամասները
Sputnik Արմենիա
Աշակերտը հրացանը վարժարան է անցկացրել ուսապարկի մեջ։ Քրեական գործ է հարուցվել։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T13:10+0400
2026-02-06T13:10+0400
2026-02-06T13:10+0400
բաքու
հրաձգություն
դպրոց
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98496479_0:0:907:510_1920x0_80_0_0_3bd1c9463db4ed8b21e26825a3eab97d.jpg
Հայտնի են դարձել Բաքվի «Իդրակ» ուսումնական հաստատությունում տեղի ունեցած զինված միջադեպի մանրամասները։Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ 10-րդ դասարանի աշակերտը հրացանով կրակել է ուսուցչի վրա։Ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։Դեռահասը ձերբակալվել է, զենքը առգրավվել է։ Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում։Վարժարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ հրացանը ուսապարկի մեջ է դպրոց մտցվել, իսկ բուն միջադեպը, նրանց վարկածով, «տեղի է ունեցել անզգուշության հետևանքով», փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ–ները։Ենթադրվում է, որ դպրոցականը պարբերաբար համակարգչային խաղեր է խաղացել և, հնարավոր է, արարքը կատարել է դրանց ազդեցության տակ։Նշվում է նաև, որ աշակերտի հայրը նախկինում աշխատել է որպես Սումգայիթի գործադիր իշխանության բնակարանային և կոմունալ ծառայությունների միության ղեկավարի տեղակալ։ Այժմ նա գործազուրկ է։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Стрельба в лицее İdrak произошла во время перемены
Sputnik Արմենիա
Стрельба в лицее İdrak произошла во время перемены
2026-02-06T13:10+0400
true
PT0M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98496479_64:0:744:510_1920x0_80_0_0_5fd8236a574d3a0ca667c4467c04fc3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, հրաձգություն, դպրոց, տեսանյութեր, տեսանյութ, видео
բաքու, հրաձգություն, դպրոց, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Անզգուշությամբ» կրակել է ուսուցչի վրա. Բաքվում տեղի ունեցած միջադեպի մանրամասները
Աշակերտը հրացանը վարժարան է անցկացրել ուսապարկի մեջ։ Քրեական գործ է հարուցվել։
Հայտնի են դարձել Բաքվի «Իդրակ» ուսումնական հաստատությունում տեղի ունեցած զինված միջադեպի մանրամասները։
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ 10-րդ դասարանի աշակերտը
հրացանով կրակել է ուսուցչի վրա։
Ադրբեջանի ՆԳՆ–ն հայտնում է, որ փետրվարի 6-ին` ժամը 9:00-ին, 10-րդ դասարանի աշակերտ Ա.Շ.-ն Բինագադիի շրջանում գտնվող վարժարան է եկել հորը պատկանող որսորդական հրացանով։ Դասամիջոցին նա կրակել է մաթեմատիկայի ուսուցչուհի Շ.Կ.-ի (ծնված 1997թ.) վրա՝ գնդակը դիպել է նրա պարանոցին։
Ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։
Դեռահասը ձերբակալվել է, զենքը առգրավվել է։ Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում։
Վարժարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ հրացանը ուսապարկի մեջ է դպրոց մտցվել, իսկ բուն միջադեպը, նրանց վարկածով, «տեղի է ունեցել անզգուշության հետևանքով», փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ենթադրվում է, որ դպրոցականը պարբերաբար համակարգչային խաղեր է խաղացել և, հնարավոր է, արարքը կատարել է դրանց ազդեցության տակ։
Նշվում է նաև, որ աշակերտի հայրը նախկինում աշխատել է որպես Սումգայիթի գործադիր իշխանության բնակարանային և կոմունալ ծառայությունների միության ղեկավարի տեղակալ։ Այժմ նա գործազուրկ է։