https://arm.sputniknews.ru/20260206/aknkalvum-e-vor-2025-tvakanin-hnai-atshy-kgerazanci-6-tvokvosy-papvojany-mi-qani-tiv-nshec-98511090.html
Ակնկալվում է, որ 2025 թվականին ՀՆԱ–ի աճը կգերազանցի 6 տոկոսը. Պապոյանը մի քանի թիվ նշեց
Ակնկալվում է, որ 2025 թվականին ՀՆԱ–ի աճը կգերազանցի 6 տոկոսը. Պապոյանը մի քանի թիվ նշեց
Sputnik Արմենիա
Եթե 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,9 տոկոս, ապա 2025 թվականին, նախարարության ակնկալիքներով, այն կգերազանցի 6 տոկոսը, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի... 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T15:24+0400
2026-02-06T15:24+0400
2026-02-06T15:24+0400
գևորգ պապոյան
էկոնոմիկայի նախարարություն
հայաստան
հնա (համախառը ներքին արդյունք)
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492129_0:160:3072:1888_1920x0_80_0_0_386b1a22687bf068af40225ba112dbd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ–ն 2025 թվականին, նախնական գնահատականներով, մոտ 26 մրդ դոլարից հասել է 28 մլրդ դոլարի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ըստ նրա` եթե 2024 թվականին ՀՆԱ–ն ընթացիկ գներով կազմել է 10,2 տրլն դրամ, ապա 2025 թվականի արդյունքներով սպասվում է 10,85–10,86 տրլն դրամ։Նախարարի խոսքով` եթե 2024 թվականին ՀՆԱ–ի աճը կազմել է 5,9 տոկոս, ապա 2025 թվականին ակնկալվում է, որ այն կգերազանցի 6 տոկոսը։Ինչ վերաբերում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ին, ապա եթե 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8 556 դոլար, ապա 2025 թվականին նախարարությունն ակնկալում է ավելի քան 9 հազար դոլար։ «Ալյանսի» տարածքում նոր ծրագրի հետ կապված քննարկումներ կան ռուս գործընկերների հետ. ՊապոյանՆշենք, որ Համաշխարհային բանկի 2026 թվականի դասակարգման համաձայն՝ մեկ շնչի հաշվով տարեկան 4,496–13,935 դոլարի միջին եկամտի միջակայքը համարվում է միջինից բարձր ցուցանիշ (Upper Middle Income)։ Համապատասխանաբար, Հայաստանը շարունակում է մնալ երկրների այդ խմբի մեջ։Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին, ապա Պապոյանի խոսքով` եթե չհաշվենք նույնիսկ ոսկու և պլատինի վերարտահանումը, ապա 2025 թվականին մեր արտահանումը կայուն աճ է ապահովել։Ըստ նրա` երկու անգամ աճել է նաև Հայաստանի արտադրողականությունը, որը հնարավոր է եղել գիտելիքի ու նոր տեխնոլոգիաների շնորհիվ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492129_171:0:2902:2048_1920x0_80_0_0_03cb24454e2d27acbd7a715f554e8010.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, էկոնոմիկայի նախարարություն, հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), արտահանում
գևորգ պապոյան, էկոնոմիկայի նախարարություն, հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), արտահանում
Ակնկալվում է, որ 2025 թվականին ՀՆԱ–ի աճը կգերազանցի 6 տոկոսը. Պապոյանը մի քանի թիվ նշեց
Եթե 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,9 տոկոս, ապա 2025 թվականին, նախարարության ակնկալիքներով, այն կգերազանցի 6 տոկոսը, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ–ն 2025 թվականին, նախնական գնահատականներով, մոտ 26 մրդ դոլարից հասել է 28 մլրդ դոլարի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` եթե 2024 թվականին ՀՆԱ–ն ընթացիկ գներով կազմել է 10,2 տրլն դրամ, ապա 2025 թվականի արդյունքներով սպասվում է 10,85–10,86 տրլն դրամ։
Նախարարի խոսքով` եթե 2024 թվականին ՀՆԱ–ի աճը կազմել է 5,9 տոկոս, ապա 2025 թվականին ակնկալվում է, որ այն կգերազանցի 6 տոկոսը։
Ինչ վերաբերում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ին, ապա եթե 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8 556 դոլար, ապա 2025 թվականին նախարարությունն ակնկալում է ավելի քան 9 հազար դոլար։
Նշենք, որ Համաշխարհային բանկի 2026 թվականի դասակարգման համաձայն՝ մեկ շնչի հաշվով տարեկան 4,496–13,935 դոլարի միջին եկամտի միջակայքը համարվում է միջինից բարձր ցուցանիշ (Upper Middle Income)։ Համապատասխանաբար, Հայաստանը շարունակում է մնալ երկրների այդ խմբի մեջ։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին, ապա Պապոյանի խոսքով` եթե չհաշվենք նույնիսկ ոսկու և պլատինի վերարտահանումը, ապա 2025 թվականին մեր արտահանումը կայուն աճ է ապահովել։
«Սա վերաբերում է այն արտադրանքին, որը մենք ենք արտադրում։ Մեր գործարաններում արտադրված ապրանքի արտահանումը շարունակաբար աճում է ու արդեն իսկ հասել է 4.62 մլրդ դոլարի, որը պատմական ցուցանիշ է։ Այն 2024 թվականի համեմատ 10 տոկոսով ավելացել է»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` երկու անգամ աճել է նաև Հայաստանի արտադրողականությունը, որը հնարավոր է եղել գիտելիքի ու նոր տեխնոլոգիաների շնորհիվ։