https://arm.sputniknews.ru/20260205/vortegh-eq-haj-araqelakan-ekeghecu-nkatmamb-halatsanq-tesel-alen-simvonjany-mvoskvajum--98465650.html
Որտե՞ղ եք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանք տեսել. Ալեն Սիմոնյանը` Մոսկվայում
Որտե՞ղ եք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանք տեսել. Ալեն Սիմոնյանը` Մոսկվայում
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նաև համաձայն չէ Հայաստանի արտաքին քաղաքական գիծը դեպի Արևմուտք փոխելու մասին հայտարարություններին։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T20:20+0400
2026-02-05T20:20+0400
2026-02-05T21:56+0400
տեսանյութեր
տեսանյութ
ալեն սիմոնյան
հայ առաքելական եկեղեցի
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98475182_7:0:1280:716_1920x0_80_0_0_1cbcb72f97e2879a56b43ceaaee04c2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին ոչ մի հալածանքի չի ենթարկվում։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց անձնական շահերը պաշտպանելու համար ձևացնել, թե դա հալածանք է»:ՀՀ Ազգային ժողովի խոսնակը նաև անհամաձայնություն է հայտնել լրագրողի այն կարծիքին, թե Հայաստանը կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքական գիծը:«Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմում կամ աշխատել որևէ մեկի դեմ»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ որևէ բևեռում Հայաստանը չի լինելու։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ален Симонян - об ААЦ
Sputnik Արմենիա
Ален Симонян - об ААЦ
2026-02-05T20:20+0400
true
PT1M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98475182_252:0:1207:716_1920x0_80_0_0_e05ef11e25ca17913fcbd963ff003ebc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ալեն սիմոնյան, հայ առաքելական եկեղեցի, մոսկվա, видео
տեսանյութեր, տեսանյութ, ալեն սիմոնյան, հայ առաքելական եկեղեցի, մոսկվա, видео
Որտե՞ղ եք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանք տեսել. Ալեն Սիմոնյանը` Մոսկվայում
20:20 05.02.2026 (Թարմացված է: 21:56 05.02.2026) Ալեն Սիմոնյանը նաև համաձայն չէ Հայաստանի արտաքին քաղաքական գիծը դեպի Արևմուտք փոխելու մասին հայտարարություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին ոչ մի հալածանքի չի ենթարկվում։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որտե՞ղ եք տեսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե դուք տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ, մենք միասին կցրենք մարդկանց, որոնք հալածանքներ են կազմակերպում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում դա չկա: Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ», – ասել է նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց անձնական շահերը պաշտպանելու համար ձևացնել, թե դա հալածանք է»:
ՀՀ Ազգային ժողովի խոսնակը նաև անհամաձայնություն է հայտնել լրագրողի այն կարծիքին, թե Հայաստանը կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքական գիծը:
«Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմում կամ աշխատել որևէ մեկի դեմ»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ որևէ բևեռում Հայաստանը չի լինելու։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը։ Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ
Վալենտինա Մատվիենկոյի հետ։