https://arm.sputniknews.ru/20260205/rd-i-ev-hh-i-mijkhvorhrdaranakan-handznazhvoghvovi-hertakan-nisty-kkajana-martin-matvienkvo-98462163.html
ՌԴ-ի և ՀՀ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. Մատվիենկո
ՌԴ-ի և ՀՀ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. Մատվիենկո
Sputnik Արմենիա
Առանց խորհրդարանական երկխոսության, Մատվիենկոյի խոսքով, դժվար է իրականացնել հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը: 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T19:26+0400
2026-02-05T19:26+0400
2026-02-05T19:26+0400
վալենտինա մատվիենկո
ալեն սիմոնյան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89819146_0:0:1600:901_1920x0_80_0_0_a06bc4188f59eb3dd5670a516937fbc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:«Շատ լավ գործում է Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովը: Մարտին կկայանա հերթական հանդիպումը»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մատվիենկոն:Նրա խոսքով՝ խորհրդարանական գծով երկու երկրների միջև մի շարք առկախ մնացած աշխատանքային հարցեր կան:Նա նաև նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել, Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: «Այս տարիների ընթացքում ռուսական բիզնեսը ներդրել է ավելի քան 4 միլիարդ դոլար, Հայաստանում իրականացվում է 40 նախագիծ»,-ասել է Դաշնության խորհրդի նախագահը:Ավելի վաղ Սիմոնյանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել էին մի շարք հարցեր՝ Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ Երևանի հայտարարությունից մինչև ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը՝ դեպի ԵՄ Հայաստանի ձգտումների համատեքստում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89819146_172:0:1595:1067_1920x0_80_0_0_5c9fa0cacd00e861939ed3ff92c1a7d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալենտինա մատվիենկո, ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան
վալենտինա մատվիենկո, ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. Մատվիենկո
Առանց խորհրդարանական երկխոսության, Մատվիենկոյի խոսքով, դժվար է իրականացնել հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Շատ լավ գործում է Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովը: Մարտին կկայանա հերթական հանդիպումը»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ խորհրդարանական գծով երկու երկրների միջև մի շարք առկախ մնացած աշխատանքային հարցեր կան:
«Մենք մեր կողմից, բնականաբար, կհորդորենք գործադիր իշխանության մարմիններին, որպեսզի դրանք ավելի արագ լուծվեն»,-հավելել է Մատվիենկոն:
Նա նաև նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել, Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: «Այս տարիների ընթացքում ռուսական բիզնեսը ներդրել է ավելի քան 4 միլիարդ դոլար, Հայաստանում իրականացվում է 40 նախագիծ»,-ասել է Դաշնության խորհրդի նախագահը:
Ավելի վաղ Սիմոնյանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել էին մի շարք հարցեր՝ Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ Երևանի հայտարարությունից մինչև ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը՝ դեպի ԵՄ Հայաստանի ձգտումների համատեքստում: