https://arm.sputniknews.ru/20260205/mijnvordum-em-vorpes-vka-harcaqnnel-qk-nakhagahin-ev-glkhavvor-datakhazin-khudvojan-98458686.html
«Միջնորդում եմ որպես վկա հարցաքննել ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին»․ Խուդոյան
«Միջնորդում եմ որպես վկա հարցաքննել ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին»․ Խուդոյան
Sputnik Արմենիա
Փաստաբանը միջնորդեց նաև, որ դատարանը տվյալներ պահանջի ԱԱԾ-ից։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T19:05+0400
2026-02-05T19:05+0400
2026-02-05T19:14+0400
հովհաննես խուդոյան
բագրատ սրբազան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334092_0:29:1600:929_1920x0_80_0_0_fa4403c17372fcce7ba6d3d38789e867.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ միջնորդեց որպես վկա կանչել և հարցաքննել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։Փաստաբանը միջնորդեց նաև որպես վկա դատարան կանչել ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որն իր ցուցմունքով կհայտնի հանգամանքներ, որոնցով կհերքվեն առաջադրված մեղադրանքները։Խուդոյանը նաև միջնորդեց դատարանին, որ ԱԱԾ-ից պահանջի իրականացված օպերատիվ գործողությունների վերաբերյալ տվյալները, որոնք հիմք են հանդիսացել արձանագրությունների, խուզարկությունների, օպերատիվ գործողությունների համար։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334092_59:0:1482:1067_1920x0_80_0_0_6041ff01c682b383fb06df5bd94ad9a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես խուդոյան, բագրատ սրբազան, դատ, դատարան
հովհաննես խուդոյան, բագրատ սրբազան, դատ, դատարան
«Միջնորդում եմ որպես վկա հարցաքննել ՔԿ նախագահին և գլխավոր դատախազին»․ Խուդոյան
19:05 05.02.2026 (Թարմացված է: 19:14 05.02.2026) Փաստաբանը միջնորդեց նաև, որ դատարանը տվյալներ պահանջի ԱԱԾ-ից։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ միջնորդեց որպես վկա կանչել և հարցաքննել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Պողոսյանը գործի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ է արել ու տվյալներ հայտնել, որոնք նախաքննության ընթացքում չեն եղել ու դատավարական վարույթին էլ ներկայացված չեն։ Վարդապետյանն էլ հրապարակային հայտարարություն է արել, որոնց վերաբերյալ տվյալներ չկան քրեական վարույթում։ Պետք է հասկանալ, թե այդ տվյալները նրանց մոտ ինչ եղանակով են հայտնվել, արդյոք այդ ամենն իրականության մեջ եղել է, ու եթե նման տվյալներ են եղել, ինչու չեն հրապարակվել»,- ասաց Խուդոյանը։
Փաստաբանը միջնորդեց նաև որպես վկա դատարան կանչել ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որն իր ցուցմունքով կհայտնի հանգամանքներ, որոնցով կհերքվեն առաջադրված մեղադրանքները։
Խուդոյանը նաև միջնորդեց դատարանին, որ ԱԱԾ-ից պահանջի իրականացված օպերատիվ գործողությունների վերաբերյալ տվյալները, որոնք հիմք են հանդիսացել արձանագրությունների, խուզարկությունների, օպերատիվ գործողությունների համար։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։