https://arm.sputniknews.ru/20260205/erakvoghm-pajmanavvorvatsutjunnery-tujl-ktan-lutsel-transpvortajin-khndirnery-lavrvov-98439550.html
Եռակողմ պայմանավորվածությունները թույլ կտան լուծել տրանսպորտային խնդիրները. Լավրով
Եռակողմ պայմանավորվածությունները թույլ կտան լուծել տրանսպորտային խնդիրները. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի համոզմամբ` 2020–2022 թթ. ընդունված որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T15:32+0400
2026-02-05T15:32+0400
2026-02-05T15:35+0400
սերգեյ լավրով
եռակողմ հայտարարություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_0:41:3063:1764_1920x0_80_0_0_696679c3dfcdd217868f082c3be5c4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի` 2020–2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել տրանսպորտային խնդիրները Հարավային Կովկասում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Լավրովի խոսքով` այդ որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր, քանի որ պետք է հանվեին ողջ տարածաշրջանի բոլոր խոչընդոտները:ՌԴ–ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից. Կոպիրկինը` հայ–ռուսական հարաբերությունների մասինՆախարարը հստակեցրեց` Մոսկվան հիմա էլ պատրաստ է դրան։ Նա հիշեցրեց, որ երկու երկրների փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են եղել ու հիմա էլ քննարկումներ անցկացվում են:Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
ադրբեջան
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_227:0:2958:2048_1920x0_80_0_0_7291db4513d0f22cf94f4b2013bc1951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, եռակողմ հայտարարություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հարավային կովկաս
սերգեյ լավրով, եռակողմ հայտարարություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հարավային կովկաս
Եռակողմ պայմանավորվածությունները թույլ կտան լուծել տրանսպորտային խնդիրները. Լավրով
15:32 05.02.2026 (Թարմացված է: 15:35 05.02.2026) Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի համոզմամբ` 2020–2022 թթ. ընդունված որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի` 2020–2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել տրանսպորտային խնդիրները Հարավային Կովկասում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տեսնում ենք, թե որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այն խնդիրները, որոնք համաձայնեցվել են 2020–2022 թթ. ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, մեր համոզմամբ` պահպանում են իրենց արդիականությունը նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար»,– ասաց նա։
Լավրովի խոսքով` այդ որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր, քանի որ պետք է հանվեին ողջ տարածաշրջանի բոլոր խոչընդոտները:
Նախարարը հստակեցրեց` Մոսկվան հիմա էլ պատրաստ է դրան։ Նա հիշեցրեց, որ երկու երկրների փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են եղել ու հիմա էլ քննարկումներ անցկացվում են:
«Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են և քննարկումներ են լինում այն որոշումների շրջանակում, որոնք կայացվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` երկրների առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա»,– ընդգծեց Լավրովը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։