https://arm.sputniknews.ru/20260205/baqvi-bantum-arcakhci-mer-eghbajrneri-datavtshiry-bvolvor-meghsakicneri-vzin-e-bagrat-srbazan-98449946.html
Բաքվի բանտում արցախցի մեր եղբայրների դատավճիռը բոլոր մեղսակիցների վզին է․ Բագրատ սրբազան
Բաքվի բանտում արցախցի մեր եղբայրների դատավճիռը բոլոր մեղսակիցների վզին է․ Բագրատ սրբազան
Sputnik Արմենիա
Սրբազանը շեշտում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկությունը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր այսօր սեփական հայրենիքում են։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T18:12+0400
2026-02-05T18:12+0400
2026-02-05T18:18+0400
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
բաքու
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
դատավճիռ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
բակո սահակյան
դավիթ մաթևոսյան
արկադի ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84372756_0:83:1600:983_1920x0_80_0_0_a455508180fd98f2f138fe8c7d01883c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը ամոթ և խայտառակություն է։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը։Նա ընդգծեց՝ իր պատիվն ու կենսագրությունը գողացվել են, իր եղբայրներն էլ թշնամու բանտում դատապարտվել։ Սրբազանը շեշտեց, որ Արցախցի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկությունը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր այսօր սեփական հայրենիքում են։Բագրատ արքեպիսկոպոսն իր ելույթում նաև փոխանցեց արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի ողջույնները, որի հետ նա կիսում է խուցը։Հիշեցնենք` այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման:Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դեպքում 20 տարվա ազատազրկման վճիռը (այլ ոչ թե ցմահ բանտարկությունը) պայմանավորված է նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքով:Եվս 8 հայ գերիների Բաքվի դատարանը դատապարտեց 15-19 տարվա ազատազրկման։Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ Դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84372756_142:0:1565:1067_1920x0_80_0_0_a93a50d460728ff2a47e06f187d2f4f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դատավճիռ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, բակո սահակյան, դավիթ մաթևոսյան, արկադի ղուկասյան
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դատավճիռ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, բակո սահակյան, դավիթ մաթևոսյան, արկադի ղուկասյան
Բաքվի բանտում արցախցի մեր եղբայրների դատավճիռը բոլոր մեղսակիցների վզին է․ Բագրատ սրբազան
18:12 05.02.2026 (Թարմացված է: 18:18 05.02.2026) Սրբազանը շեշտում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկությունը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր այսօր սեփական հայրենիքում են։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը ամոթ և խայտառակություն է։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը։
«Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի ու խայտառակության։ Հենց այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ամո՛թ այն հասարակական և քաղաքական մտքի ներկայացուցիչներին, որոնք աջակից են եղել այս գործընթացին: Սա առաջին հերթին ուղղված է մեր հավաքական գոյությանը, անկախ նրանից՝ մենք իրավունք ունե՞նք գոյության, թե՞ ոչ։ Մեր այս դատավարության հետ առնչություն ունեցող քննիչների, մեղադրողների, դատավորների, հրահանգ տվողների, Սաուդյան Արաբիայում վանդակներ սարքողների, Եվրոպայի խորհրդարաններում զրպարտողների վզին է դրված Բաքվի դատարանում տեղի ունեցածը։ Ես խորապես ցավում եմ, որ մենք ապրում ենք ամոթի և ստրկության այս զազրելի օրերը»,- ասաց սրբազանը։
Նա ընդգծեց՝ իր պատիվն ու կենսագրությունը գողացվել են, իր եղբայրներն էլ թշնամու բանտում դատապարտվել։ Սրբազանը շեշտեց, որ Արցախցի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկությունը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր այսօր սեփական հայրենիքում են։
Բագրատ արքեպիսկոպոսն իր ելույթում նաև փոխանցեց արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի ողջույնները, որի հետ նա կիսում է խուցը։
Հիշեցնենք`
այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման:
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դեպքում 20 տարվա ազատազրկման վճիռը (այլ ոչ թե ցմահ բանտարկությունը) պայմանավորված է նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքով:
Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ Դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս
ցմահ ազատազրկում է պահանջել։