https://arm.sputniknews.ru/20260205/hajtni-e-baqvum-hajtnvats-mjus-gerineri-datavtshiry-98442913.html
Բաքվի դատարանը 15-19 տարվա ազատազրկման դատապարտեց ևս 8 հայ գերիների
Բաքվի դատարանը 15-19 տարվա ազատազրկման դատապարտեց ևս 8 հայ գերիների
Sputnik Արմենիա
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից 2-ը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, մյուսները՝ ցմահ։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T16:03+0400
2026-02-05T16:03+0400
2026-02-05T16:09+0400
բաքու
դատ
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915757_0:31:1200:706_1920x0_80_0_0_1dc113aba688b4878ad3cd5169b89b52.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Բաքվի դատարանն այսօր 15-19 տարվա ազատազրկման դատապարտեց ևս 8 հայ գերիների։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Ավելի վաղ Բաքվի դատարանը հրապարակել էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման (65 տարին լրացած լինելու հիմքով), իսկ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը՝ ցմահ ազատազրկման։Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ Դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
բաքու
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96915757_133:0:1200:800_1920x0_80_0_0_ed41edc8e98c496b4062e5c406fcadf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ
բաքու, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ
Բաքվի դատարանը 15-19 տարվա ազատազրկման դատապարտեց ևս 8 հայ գերիների
16:03 05.02.2026 (Թարմացված է: 16:09 05.02.2026) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից 2-ը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, մյուսները՝ ցմահ։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Բաքվի դատարանն այսօր 15-19 տարվա ազատազրկման դատապարտեց ևս 8 հայ գերիների։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Հավելենք, որ Մադաթ Բաբայանին անհեթեթ մեղադրանք էր ներկայացված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցության համար։ Նրա համար դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում, սակայն, քանի որ նրա 65 տարին լրացել է, Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների հիման վրա նրա նկատմամբ չի կարող ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել:
Ավելի վաղ Բաքվի դատարանը
հրապարակել էր Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման (65 տարին լրացած լինելու հիմքով), իսկ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը՝ ցմահ ազատազրկման։
Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ Դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս
ցմահ ազատազրկում է պահանջել։