00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանի գործով դատավորներից 1-ը նախկինում կալանքի որոշում է կայացրել նրա նկատմամբ

© SputnikՄիքայել սրբազանը դատարանում
Միքայել սրբազանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2026
Բաժանորդագրվել
Դատարանը կրկին մերժեց սրբազանի պաշտպանների միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանում բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Վաչե Մարգարյանին։
Միքայել սրբազանի պաշտպանների վերաքննիչ բողոքը քննում են դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը և նախագահող Էդգար Մանասյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև նիստը նախագահող Էդգար Մանասյանին, դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։ Եթե այս միջնորդությունները հաստատվեին, դատավորների կազմը կփոխվեր։
Պաշտպաններից Երեմ Սարգսյանը Վաչե Մարգարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը հիմնավորեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռներով։
«Վաչե Մարգարյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով սկզբնական կալանքը կիրառելու որոշում կայացնողն է։ Նա այդ գործի քննության ժամանակ գնահատականներ է տվել այնպիսի հանգամանքների, որոնք հիմա մենք վիճարկում ենք։ Այսինքն՝ վերաքննիչ բողոքում մենք վիճարկում ենք այն, ինչի նկատմամբ նա արդեն իսկ դիրքորոշում է հայտնել և հիմա չի կարող այլ դիրքորոշում հայտնել»,– ասաց նա։
Դատավոր Վաչե Մարգարյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը` նշելով, որ նախորդ որոշումը եղել է միջդատական վարույթում։
Այնուհետև պաշտպանական կողմը Միքայել սրբազանի կալանքի, ինչպես նաև առողջական վիճակի հետ կապված փաստերի վերաբերյալ բողոք ներկայացրեց։ Փաստաբանները հայտնեցին, որ սրբազանին նոր վիրահատություն է հարկավոր, որը նշանակված է այս ամսվա 10-ին։ Դատարանն այս հարցերի հետ կապված որոշում կկայացնի հաջորդ դատական նիստի ժամանակ, որը կկայանա փետրվարի 6-ին` ժամը 15:00-ին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննարկվեր 2026–ի հունվարի 13–ին, սակայն առողջական վիճակի պատճառով Միքայել սրբազանը չէր ներկայացել դատարան, և նիստը կրկին հետաձգվեց։
Լրահոս
0