https://arm.sputniknews.ru/20260204/inch-en-qnnarkel-pashinjann-u-alievy-hh-karavarutjuny-manramasner-e-hajtnel-98382630.html
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում այսօր կայացած... 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T12:27+0400
2026-02-04T12:27+0400
2026-02-04T12:34+0400
նիկոլ փաշինյան
աբու դաբի
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98372114_0:75:1440:885_1920x0_80_0_0_a83ff7df863340dac0305ec34119f7df.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը հանդիպումից մանրամասներ է հայտնել։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ԱՄԷ–ի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով է մեկնել։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։<Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով>,-ասված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
աբու դաբի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98372114_154:70:1340:960_1920x0_80_0_0_e4f01aa1989371b5d204b670d68e6c63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աբու դաբի, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, աբու դաբի, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել
12:27 04.02.2026 (Թարմացված է: 12:34 04.02.2026) ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ ՀՀ
կառավարությունը հանդիպումից մանրամասներ է հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ԱՄԷ–ի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ
աշխատանքային այցով է մեկնել։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։
«Կողմերը ողջունել են Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։
<Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով>,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։