https://arm.sputniknews.ru/20260203/nikvol-pashinjann-abu-dabi-e-meknel-nran-ughekcum-e-anna-hakvobjany-98367544.html
Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի է մեկնել․ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը
Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի է մեկնել․ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը
Sputnik Արմենիա
Աբու Դաբիում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T22:14+0400
2026-02-03T22:14+0400
2026-02-03T22:25+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աննա հակոբյան
աբու դաբի
իլհամ ալիև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97136813_0:159:2016:1293_1920x0_80_0_0_bff2ef09fd95e0a23d1d3364dda9c317.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Փաշինյանի հետ ԱՄԷ մեկնել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին Աբու Դաբիում մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։Նշենք, որ երեկ` փետրվարի 2-ին, Աբու Դաբի է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի, մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում` կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։
աբու դաբի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97136813_41:0:1977:1452_1920x0_80_0_0_d696fd5c06b3f1502ea0da2c1d0f64cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան աննա հակոբյան
նիկոլ փաշինյան աննա հակոբյան
Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի է մեկնել․ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը
22:14 03.02.2026 (Թարմացված է: 22:25 03.02.2026) Աբու Դաբիում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանի հետ ԱՄԷ մեկնել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին Աբու Դաբիում մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։
Նշենք, որ երեկ` փետրվարի 2-ին, Աբու Դաբի է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին
հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի, մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում` կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։