https://arm.sputniknews.ru/20260204/gtnvel-en-hajkakan-khaghvoghi-nvor-svorter-isk-arenin-tshanachel-en-evrvopajum-muradjan-98381104.html
Գտնվել են հայկական խաղողի նոր սորտեր, իսկ «Արենին» ճանաչել են Եվրոպայում. Մուրադյան
Գտնվել են հայկական խաղողի նոր սորտեր, իսկ «Արենին» ճանաչել են Եվրոպայում. Մուրադյան
Sputnik Արմենիա
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը պատմում է 2025-ի արդյունքների մասին. հայտնաբերվել են խաղողի նոր... 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T12:10+0400
2026-02-04T12:10+0400
2026-02-04T16:58+0400
գինի
զարուհի մուրադյան
խաղող
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/06/23440658_0:84:1600:984_1920x0_80_0_0_d94016e5b77718665e50baab13272cd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանում 2025 թվականին կարևոր քայլ արվեց խաղողի ամենավտանգավոր հիվանդության՝ ֆիլոքսերայի դեմ պայքարում։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։Ֆիլոքսերայի դեմ պայքարԱնցյալ տարի Հայաստանում վերլուծվել են ֆիլոքսերայի հարուցիչի (ֆիլոքսերայի որդնալվիճ) գենետիկական ենթատեսակները՝ պարզելու համար դրա տարածման ուղիները։ Այդ աշխատանքը կատարել էր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի` բույսերի գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Քրիստինե Մարգարյանը։Հիշեցնենք՝ այդ հիվանդությունը վերջին 20 տարում տարածվել է Արարատյան դաշտում, թեև պատմականորեն այն եղել է ֆիլոքսերայից զերծ գոտի (այդպիսիք աշխարհում եզակի են)։ Տավուշում ֆիլոքսերա կա, Արցախում ևս եղել է, սակայն հետազոտության արդյունքները հուշում են, որ Արարատյան դաշտում այն տարածվել է ոչ թե այնտեղից, այլ՝ բերովի միջազգային սորտերից, որոնցով 2000-ականներին այգիներ են հիմնվել։Այս արդյունքներով պետք է ակտիվ աշխատանք սկսել՝ պաշտպանելու այն տարածաշրջանները, որտեղ ֆիլոքսերան դեռևս հայտնաբերված չէ, օրինակ՝ Վայոց Ձորում։ Արարատյան դաշտի և Արագածոտնի համար անհրաժեշտ է փորձերի միջոցով հասկանալ, թե որ խաղողի սորտը որ արմատակալի վրա պետք է պատվաստել, որպեսզի չկորցնենք մեր տեղական սորտերի գենետիկան և յուրահատկությունները (ժամանակին Եվրոպան նման խնդիր ունեցել է)։ Այդպիսի աշխատանք հիմնադրամն արդեն սկսել է Տավուշի մարզում՝ տեղական գինեգործարանների հետ միասին։«Ընդհանուր առմամբ, պետք է պատրաստ լիենք, որ եթե ֆիլոքսերան շատ արագ տարածվի, պետք է փոխենք մեր այգիները պատվաստված տնկիներով։ Էկոնոմիկայի նախարարութունը այս խնդիրները լուծելու համար մեզանից ակնկալում է համալիր ծրագիր։ Մասնավորապես, պետք է հիմնենք մաքրասորտ տնկարաններ, որտեղից կօգտվեն մասնավոր այգիները», - նշեց Մուրադյանը։Նոր կոլեկցիոն այգին պետք է լրացնի գործողը, որը հիմնվել է ՄԱԿ-ի FAO ծրագրի աջակցությամբ և որտեղ Ագրարային համալսարանի մագիստրոսներն ու ասպիրանտները ուսումնասիրում են տեղական սորտերի արդյունաբերական հեռանկարները։Հայաստանում խաղողի նոր սորտեր են հայտնաբերվելՔրիստինե Մարգարյանի գիտական խումբը հավաքել է խաղողի մոտ 200 նմուշ, որոնցից հայտնաբերվել են նոր սորտեր։ Որքան էլ անհավանական կթվա, սակայն Հայաստանում կան սորտեր, որոնք հազարամյակների ընթացքում երբևէ չեն հիշատակվել որևէ աղբյուրում։«Մեր բազայում գրանցել ենք այդ սորտերի բոլոր հատկորոշիչները (отличительные характеристики), ապա՝ միջազգային բազաներով վերստուգել ենք, որպեսզի համոզվենք, որ այդ սորտերը ոչ մի տեղ չեն կրկնվում», - ասում է Մուրադյանը։Գինու սպառումը «շուռ է գալիս»․ աշխարհի նոր թրենդներըԶարգացած երկրներում երիտասարդ սերունդը սկսել է ավելի թույլ և քիչ քանակությամբ ալկոհոլ նախընտրել։ Բացի այդ, վերջին տարիներին աճում է փրփրուն գինիների արտադրությունն ու սպառումը։Կա ևս մեկ կարևոր միտում․ նվազում է գինիների մանրածախ վաճառքը, սակայն աճում է գինու տուրիզմը։ Գործարանները սկսում են մշակել փաթեթներ, որտեղ հիմնականը ոչ միայն գինիներ փորձելն է, այլ նաև տարբեր համադրությունները՝ գինու և յոգայի, գինու և երաժշտության, արվեստի, հեծանվային էքսկուրսիաների։ Հայաստանյան ընկերությունները ևս սկսել են մտածել այդ ուղղությամբ, իսկ ոլորտի նոր ներդողները նախագծերն այնպես են կազմում, որ հաշվի առնեն ապագա զբոսաշրջիկների նախընտրությունները։«Գինու գործարանների մի մասում արդեն նշում են, որ ավելի շատ գինի են իրացնում տեղում, քան խանութներում, ռեստորաններում ու հյուրանոցներում։ Բացի այդ, Հայաստանի գրեթե բոլոր զբոսաշրջային ընկերություններն իրենց փաթեթներում այցեր են ներառում գինու գործարաններ», - նշում է Մուրադյանը։Անցած տարիների ընթացքում հիմնադրամը, Տուրիզմի պետական կոմիտեի հետ և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» GIZ կազմակերպության աջակցությամբ, կազմակերպել է գինու զբոսավարների պատրաստման դասընթացներ։ Մեկ այլ միջազգային ծրագրերով՝ հիմնադրամի առաջարկությամբ, Իսպանիաիյց հրավիրվել էր փորձագետ, որը Մեքսիկայում հաջողությամբ իրականացրել էր գինու տուրիզմի ոլորտում թվային լուծումների ներդրումը։ Նա նշել էր, որ հայկական ընկերություններից շատերը չեն գրանցում տուրիստի տվյալները՝ ով է այցելել (հետադարձ կապի ու նոր առջարկների համար), որքան գումար է ծախսել։Սա ո՞ր սարի գինին էԵվրոպական գինիների կոլորիտի մի մասը դրանց տեղանուններն են։ Աշխարհագրական նշումով գինիները փոքր-ինչ ավելի թանկ են, ուստի հիմնադրամը որոշեց կազմել տվյալների բազա՝ արտադրողներին այդ անունները շնորհելու համար (մանավանդ որ մի քանի տարի առաջ այդպիսի կարգավորում էր ընդունվել նաև Եվրասիական տնտեսական միությունում)։Դրա համար 2020-21 թվականներին կատարվել է այգիների քարտեզագրում։ Աշխատանքը սկսվել էր 2020 թ․ օգոստոսին և չէր ընդհատվել նույնսիկ սեպտեմբեր-հոկտեմբերին (Արցախյան 44-օրյա պատերազամի ժամանակ-խմբ.), քանի որ այգիների օդային նկարահանումը պետք էր կատարել բերքի սեզոնին, որպեսզի պարզվի ոչ միայն այգիների մակերեսը, այլև դրանց սորտային կազմն ու առողջությունը։ Աշխատանքն ավարտվել էր հաջորդ տարի՝ 2021-ին։ Պարզվել է նաև, որ բազմաթիվ այգիներ խառնասորտ են։«Մեր գինեգործները հասել են այնպիսի մակարդակի, որ սկսել են տեղական գիտական կենտրոններին պատվիրել խաղողի գենետիկական հետազոտություն, որպեսի հասկանան՝ տվյալ սորտը, օրինակ, մաքուր «Արենի» է, թե ոչ», - նշում է Մուրադյանը։Չկա «իմն» ու «քոնը», կա ընդհանուր շահ․ ինչ արդյունք տվեց այս մոտեցումըՄի քանի տարի առաջ միջազգային գործընկերներից շատերը հայկական գինիների մասին չէին լսել, իսկ հիմա նրանց մեծ մասը առնվազն մեկ-երկու սորտ է մտաբերում։Հիմնադրամի և կառավարության ջանքերի շնորհիվ այս տարի Հայաստանում կկազմակերպվի գինու համտեսի առաջատար մրցույթը՝ Concours Mondial de Bruxelles, իսկ եկող տարի՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) տարեկան համաժողովը։Մրցույթին կժամանեն շուրջ 400 հյուրեր՝ գինու դիստրիբյուտորներ, սոմելյեներ, փորձագետներ, մասնագիտացված լրագրողներ, համալսարանների դասախոսներ։ Նրանց բոլորին կներկայացվի ոչ միայն գինեգործությունը՝ առանձին վերցրած, այլև տարբեր համադրություններով (հայկական խոհանոց, նորաձևություն, «Թումոյի» երիտասարդների նախագծեր)։Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականին Հայաստանից սկսել է արտահանվել փոքր-ինչ ավելի թանկ գինի։ Բնեղեն ծավալներով առկա է փոքր (մոտ 3 տոկոսի) նվազում (բացարձակ թվով՝ 4 մլն 43 հազար լիտր), սակայն գումարային արժեքն աճել է 12,7%-ով (կազմելով շուրջ $18,7 մլն)։ Նշենք նաև, որ 2018-ից սկսած, գրանցված գինեգործական ընկերությունների քանակն աճել է՝ 25-ից հասնելով շուրջ 180-ի։Իսկ Հայաստանում հայկական գինի խմու՞մ ենԱյժմ հիմնադրամը հավաքագրում է մանրամասն տվյալներ՝ ինչ գնային սեգմենտի գինիներ են սպառվում երկրի ներսում, ինչ խողովակներով (խանութներ, ռեստորաններ) և Երևան/մարզեր ինչպիսի համամասնությամբ։ Սա կօգնի անցկացնել թիրախավորված ծրագրեր՝ օղու սպառումը դեպի գինի տեղափոխելու համար, ինչը հիմնադրամի ռազմավարական նպատակներից է։«Օտարերկրյա գործընկեր մասնագետները կես կատակ- կես լուրջ մեզ ասում են․ «Աշխատեք ձեր շուկայի վրա, միևնույնն է՝ ձեր գինիները ձեզանից լավ ոչ ոք չի խմի», - եզրափակում է Մուրադյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/06/23440658_90:0:1511:1066_1920x0_80_0_0_2bf72c5545a6128b7ca53577fc7b0b8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
գինի, զարուհի մուրադյան, խաղող, հեղինակներ
գինի, զարուհի մուրադյան, խաղող, հեղինակներ
Գտնվել են հայկական խաղողի նոր սորտեր, իսկ «Արենին» ճանաչել են Եվրոպայում. Մուրադյան
12:10 04.02.2026 (Թարմացված է: 16:58 04.02.2026) Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը պատմում է 2025-ի արդյունքների մասին. հայտնաբերվել են խաղողի նոր սորտեր, գինու արտահանումը «թանկացել» է, իսկ «Արենի» սորտն արդեն գիտեն Եվրոպայում։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանում 2025 թվականին կարևոր քայլ արվեց խաղողի ամենավտանգավոր հիվանդության՝ ֆիլոքսերայի դեմ պայքարում։ Այդ մասին
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Անցյալ տարի Հայաստանում վերլուծվել են ֆիլոքսերայի հարուցիչի (ֆիլոքսերայի որդնալվիճ) գենետիկական ենթատեսակները՝ պարզելու համար դրա տարածման ուղիները։ Այդ աշխատանքը կատարել էր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի` բույսերի գենոմիկայի լաբորատորիայի վարիչ
Քրիստինե Մարգարյանը։
Հիշեցնենք՝ այդ հիվանդությունը վերջին 20 տարում տարածվել է Արարատյան դաշտում, թեև պատմականորեն այն եղել է ֆիլոքսերայից զերծ գոտի (այդպիսիք աշխարհում եզակի են)։ Տավուշում ֆիլոքսերա կա, Արցախում ևս եղել է, սակայն հետազոտության արդյունքները հուշում են, որ Արարատյան դաշտում այն տարածվել է ոչ թե այնտեղից, այլ՝ բերովի միջազգային սորտերից, որոնցով 2000-ականներին այգիներ են հիմնվել։
Այս արդյունքներով պետք է ակտիվ աշխատանք սկսել՝ պաշտպանելու այն տարածաշրջանները, որտեղ ֆիլոքսերան դեռևս հայտնաբերված չէ, օրինակ՝ Վայոց Ձորում։ Արարատյան դաշտի և Արագածոտնի համար անհրաժեշտ է փորձերի միջոցով հասկանալ, թե որ խաղողի սորտը որ արմատակալի վրա պետք է պատվաստել, որպեսզի չկորցնենք մեր տեղական սորտերի գենետիկան և յուրահատկությունները (ժամանակին Եվրոպան նման խնդիր ունեցել է)։ Այդպիսի աշխատանք հիմնադրամն արդեն սկսել է Տավուշի մարզում՝ տեղական գինեգործարանների հետ միասին։
«Ընդհանուր առմամբ, պետք է պատրաստ լիենք, որ եթե ֆիլոքսերան շատ արագ տարածվի, պետք է փոխենք մեր այգիները պատվաստված տնկիներով։ Էկոնոմիկայի նախարարութունը այս խնդիրները լուծելու համար մեզանից ակնկալում է համալիր ծրագիր։ Մասնավորապես, պետք է հիմնենք մաքրասորտ տնկարաններ, որտեղից կօգտվեն մասնավոր այգիները», - նշեց Մուրադյանը։
Նոր կոլեկցիոն այգին պետք է լրացնի գործողը, որը հիմնվել է ՄԱԿ-ի FAO ծրագրի աջակցությամբ և որտեղ Ագրարային համալսարանի մագիստրոսներն ու ասպիրանտները ուսումնասիրում են տեղական սորտերի արդյունաբերական հեռանկարները։
Հայաստանում խաղողի նոր սորտեր են հայտնաբերվել
Քրիստինե Մարգարյանի գիտական խումբը հավաքել է խաղողի մոտ 200 նմուշ, որոնցից հայտնաբերվել են նոր սորտեր։ Որքան էլ անհավանական կթվա, սակայն Հայաստանում կան սորտեր, որոնք հազարամյակների ընթացքում երբևէ չեն հիշատակվել որևէ աղբյուրում։
«Մեր բազայում գրանցել ենք այդ սորտերի բոլոր հատկորոշիչները (отличительные характеристики), ապա՝ միջազգային բազաներով վերստուգել ենք, որպեսզի համոզվենք, որ այդ սորտերը ոչ մի տեղ չեն կրկնվում», - ասում է Մուրադյանը։
Գինու սպառումը «շուռ է գալիս»․ աշխարհի նոր թրենդները
Զարգացած երկրներում երիտասարդ սերունդը սկսել է ավելի թույլ և քիչ քանակությամբ ալկոհոլ նախընտրել։ Բացի այդ, վերջին տարիներին աճում է փրփրուն գինիների արտադրությունն ու սպառումը։
Կա ևս մեկ կարևոր միտում․ նվազում է գինիների մանրածախ վաճառքը, սակայն աճում է գինու տուրիզմը։ Գործարանները սկսում են մշակել փաթեթներ, որտեղ հիմնականը ոչ միայն գինիներ փորձելն է, այլ նաև տարբեր համադրությունները՝ գինու և յոգայի, գինու և երաժշտության, արվեստի, հեծանվային էքսկուրսիաների։ Հայաստանյան ընկերությունները ևս սկսել են մտածել այդ ուղղությամբ, իսկ ոլորտի նոր ներդողները նախագծերն այնպես են կազմում, որ հաշվի առնեն ապագա զբոսաշրջիկների նախընտրությունները։
«Գինու գործարանների մի մասում արդեն նշում են, որ ավելի շատ գինի են իրացնում տեղում, քան խանութներում, ռեստորաններում ու հյուրանոցներում։ Բացի այդ, Հայաստանի գրեթե բոլոր զբոսաշրջային ընկերություններն իրենց փաթեթներում այցեր են ներառում գինու գործարաններ», - նշում է Մուրադյանը։
Անցած տարիների ընթացքում հիմնադրամը, Տուրիզմի պետական կոմիտեի հետ և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» GIZ կազմակերպության աջակցությամբ, կազմակերպել է գինու զբոսավարների պատրաստման դասընթացներ։ Մեկ այլ միջազգային ծրագրերով՝ հիմնադրամի առաջարկությամբ, Իսպանիաիյց հրավիրվել էր փորձագետ, որը Մեքսիկայում հաջողությամբ իրականացրել էր գինու տուրիզմի ոլորտում թվային լուծումների ներդրումը։ Նա նշել էր, որ հայկական ընկերություններից շատերը չեն գրանցում տուրիստի տվյալները՝ ով է այցելել (հետադարձ կապի ու նոր առջարկների համար), որքան գումար է ծախսել։
Եվրոպական գինիների կոլորիտի մի մասը դրանց տեղանուններն են։ Աշխարհագրական նշումով գինիները փոքր-ինչ ավելի թանկ են, ուստի հիմնադրամը որոշեց կազմել տվյալների բազա՝ արտադրողներին այդ անունները շնորհելու համար (մանավանդ որ մի քանի տարի առաջ այդպիսի կարգավորում էր ընդունվել նաև Եվրասիական տնտեսական միությունում)։
Դրա համար 2020-21 թվականներին կատարվել է այգիների քարտեզագրում։ Աշխատանքը սկսվել էր 2020 թ․ օգոստոսին և չէր ընդհատվել նույնսիկ սեպտեմբեր-հոկտեմբերին (Արցախյան 44-օրյա պատերազամի ժամանակ-խմբ.), քանի որ այգիների օդային նկարահանումը պետք էր կատարել բերքի սեզոնին, որպեսզի պարզվի ոչ միայն այգիների մակերեսը, այլև դրանց սորտային կազմն ու առողջությունը։ Աշխատանքն ավարտվել էր հաջորդ տարի՝ 2021-ին։ Պարզվել է նաև, որ բազմաթիվ այգիներ խառնասորտ են։
«Մեր գինեգործները հասել են այնպիսի մակարդակի, որ սկսել են տեղական գիտական կենտրոններին պատվիրել խաղողի գենետիկական հետազոտություն, որպեսի հասկանան՝ տվյալ սորտը, օրինակ, մաքուր «Արենի» է, թե ոչ», - նշում է Մուրադյանը։
Չկա «իմն» ու «քոնը», կա ընդհանուր շահ․ ինչ արդյունք տվեց այս մոտեցումը
Մի քանի տարի առաջ միջազգային գործընկերներից շատերը հայկական գինիների մասին չէին լսել, իսկ հիմա նրանց մեծ մասը առնվազն մեկ-երկու սորտ է մտաբերում։
«Անցած տարիներին մենք գինեգործների հետ երկար ճանապարհ ենք անցել։ Սկսել ենք ավելի սերտ աշխատել արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես՝ ավելացրել ենք B2B հանդիպումներ, ինչպես նաև՝ սկսել ենք այցելել մասնագիտացված խանութներ, ցանցեր, ռեստորաններ։ Այստեղ առաջին ձեռքից ենք տեղեկանում այն բոլոր թրենդների մասին, որոնք ձեզ ներկայացրի։ Ինքներդ հասկանում եք, թե շուկայի ճանաչումը որքան կարևոր է արտադրությունը ու վաճառքները կազմակերպելու համար», - նշում է Մուրադյանը։
Հիմնադրամի և կառավարության ջանքերի շնորհիվ այս տարի Հայաստանում կկազմակերպվի գինու համտեսի առաջատար մրցույթը՝ Concours Mondial de Bruxelles, իսկ եկող տարի՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) տարեկան համաժողովը։
Մրցույթին կժամանեն շուրջ 400 հյուրեր՝ գինու դիստրիբյուտորներ, սոմելյեներ, փորձագետներ, մասնագիտացված լրագրողներ, համալսարանների դասախոսներ։ Նրանց բոլորին կներկայացվի ոչ միայն գինեգործությունը՝ առանձին վերցրած, այլև տարբեր համադրություններով (հայկական խոհանոց, նորաձևություն, «Թումոյի» երիտասարդների նախագծեր)։
Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականին Հայաստանից սկսել է արտահանվել փոքր-ինչ ավելի թանկ գինի։ Բնեղեն ծավալներով առկա է փոքր (մոտ 3 տոկոսի) նվազում (բացարձակ թվով՝ 4 մլն 43 հազար լիտր), սակայն գումարային արժեքն աճել է 12,7%-ով (կազմելով շուրջ $18,7 մլն)։ Նշենք նաև, որ 2018-ից սկսած, գրանցված գինեգործական ընկերությունների քանակն աճել է՝ 25-ից հասնելով շուրջ 180-ի։
Իսկ Հայաստանում հայկական գինի խմու՞մ են
Այժմ հիմնադրամը հավաքագրում է մանրամասն տվյալներ՝ ինչ գնային սեգմենտի գինիներ են սպառվում երկրի ներսում, ինչ խողովակներով (խանութներ, ռեստորաններ) և Երևան/մարզեր ինչպիսի համամասնությամբ։ Սա կօգնի անցկացնել թիրախավորված ծրագրեր՝ օղու սպառումը դեպի գինի տեղափոխելու համար, ինչը հիմնադրամի ռազմավարական նպատակներից է։
«Օտարերկրյա գործընկեր մասնագետները կես կատակ- կես լուրջ մեզ ասում են․ «Աշխատեք ձեր շուկայի վրա, միևնույնն է՝ ձեր գինիները ձեզանից լավ ոչ ոք չի խմի», - եզրափակում է Մուրադյանը։