https://arm.sputniknews.ru/20260114/nman-mtahvogich-teghekutjunner-kan-ter-esajin-gnderecneri-vra-tshnshumneri-masin-97741437.html
Նման մտահոգիչ տեղեկություններ կան․ տեր Եսային՝ գնդերեցների վրա ճնշումների մասին
Նման մտահոգիչ տեղեկություններ կան․ տեր Եսային՝ գնդերեցների վրա ճնշումների մասին
Sputnik Արմենիա
Հոգևորականի խոսքով՝ նման գործելակերպը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T15:07+0400
2026-01-14T15:07+0400
2026-01-14T15:59+0400
հայաստան
բանակ
գնդերեց
տեր եսայի քահանա արթենյան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/39/82/398288_0:52:1050:643_1920x0_80_0_0_cc5437d5c36737e81f3288961afbde3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Մայր աթոռը մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ ՀՀ իշխանությունները բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ կաթողիկոսին գահընկեց անելու արշավին միանալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Հոգևորականը շեշտեց՝ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի, բանակը պետք է զերծ մնա նման բռնաճնշումներից։Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների միջոցով փորձելով նրանց ներքաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։Մասյացոտնի թեմի երիտասարդաց միություններն աջակցում են նորանշանակ առաջնորդ հայր ՌուբենինՊՆ–ն այս լուրերը չի մեկնաբանել, սակայն հերքել է PARA.TV–ի հրապարակումն այն մասին, որ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Լևոն Դավիդյանը, այցելելով իր հրամանատարության ներքո գտնվող զորամասեր, հոգևոր ծառայություն իրականացնող քահանաներին ֆինանսական աջակցություն է առաջարկել՝ պառակտիչ գործողություններին միանալու համաձայնության դիմաց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/39/82/398288_63:0:988:694_1920x0_80_0_0_7e33f2af2bd5c6e6374d0e8a02565345.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, գնդերեց, տեր եսայի քահանա արթենյան, եկեղեցի
հայաստան, բանակ, գնդերեց, տեր եսայի քահանա արթենյան, եկեղեցի
Նման մտահոգիչ տեղեկություններ կան․ տեր Եսային՝ գնդերեցների վրա ճնշումների մասին
15:07 14.01.2026 (Թարմացված է: 15:59 14.01.2026) Հոգևորականի խոսքով՝ նման գործելակերպը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Մայր աթոռը մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ ՀՀ իշխանությունները բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ կաթողիկոսին գահընկեց անելու արշավին միանալու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հոգևորականը շեշտեց՝ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի, բանակը պետք է զերծ մնա նման բռնաճնշումներից։
«Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտը կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։ Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»,- ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։
Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների միջոցով փորձելով նրանց ներքաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։
ՊՆ–ն այս լուրերը չի մեկնաբանել, սակայն
հերքել է PARA.TV–ի հրապարակումն այն մասին, որ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Լևոն Դավիդյանը, այցելելով իր հրամանատարության ներքո գտնվող զորամասեր, հոգևոր ծառայություն իրականացնող քահանաներին ֆինանսական աջակցություն է առաջարկել՝ պառակտիչ գործողություններին միանալու համաձայնության դիմաց: