https://arm.sputniknews.ru/20260203/peky-bacahajtel-e-234-kg-tmramijvoci-maqsanengutjan-depq-ka-kalanavvorvats-98344287.html
ՊԵԿ–ը բացահայտել է 23,4 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք. կա կալանավորված
ՊԵԿ–ը բացահայտել է 23,4 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք. կա կալանավորված
Sputnik Արմենիա
Թմրամիջոցների Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով ևս 2 քաղաքացի էլ ձերբակալվել է։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T12:49+0400
2026-02-03T12:49+0400
2026-02-03T13:01+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութեր
տեսանյութ
թմրամիջոցներ
թմրանյութ
մարիխուանա
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341303_0:0:1280:720_1920x0_80_0_0_52bae90c3465949f994a61a8223e6eb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն խոշոր խմբաքանակի՝ շուրջ 23,4 կգ մարիխուանայի մաքսանենգության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացին սկզբում ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։23–ամյա երիտասարդի մոտ 42 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորվել էԱյլ օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում էլ Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով հայտնաբերվել են ևս 2 քաղաքացի։ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ՊԵԿ-ն այժմ աշխատանքներ է տանում վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341303_161:0:1121:720_1920x0_80_0_0_ce44184ab63d02d75833b8e161f4b876.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, թմրամիջոցներ, թմրանյութ, մարիխուանա, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, видео
պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, թմրամիջոցներ, թմրանյութ, մարիխուանա, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, видео
ՊԵԿ–ը բացահայտել է 23,4 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք. կա կալանավորված
12:49 03.02.2026 (Թարմացված է: 13:01 03.02.2026) Թմրամիջոցների Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով ևս 2 քաղաքացի էլ ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն խոշոր խմբաքանակի՝ շուրջ 23,4 կգ մարիխուանայի մաքսանենգության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Օրեր առաջ «Ագարակ» սահմանային անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդիչիերկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է 23,4 կգ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացին սկզբում ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։
Այլ օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում էլ Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով հայտնաբերվել են ևս 2 քաղաքացի։ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն և ձերբակալվել։
ՊԵԿ-ն այժմ աշխատանքներ է տանում վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ: