https://arm.sputniknews.ru/20260203/hhn-rdi-het-banakcum-e-erkatgtsi-ijevani-ev-akhuriki-hatvatsneri-karucman-shurj-khudatjan-98342607.html
ՀՀ–ն ՌԴ–ի հետ բանակցում է երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ. Խուդաթյան
ՀՀ–ն ՌԴ–ի հետ բանակցում է երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ. Խուդաթյան
Sputnik Արմենիա
Նշված հատվածները 1980–ական թվականների վերջից չեն շահագործվում։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T12:34+0400
2026-02-03T12:34+0400
2026-02-03T12:36+0400
դավիթ խուդաթյան
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57322701_0:83:1600:983_1920x0_80_0_0_253cc7f685a41f481db05523a4a18715.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսօր 2025թ–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։Հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում են իրականացրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57322701_90:0:1510:1065_1920x0_80_0_0_eb0836d91a5074e5baa0652fa48b75a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ խուդաթյան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
դավիթ խուդաթյան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ–ն ՌԴ–ի հետ բանակցում է երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ. Խուդաթյան
12:34 03.02.2026 (Թարմացված է: 12:36 03.02.2026) Նշված հատվածները 1980–ական թվականների վերջից չեն շահագործվում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսօր 2025թ–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։
Հունվարի 15-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։
«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, և մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով»,– ասաց Խուդաթյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա
այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի
համատեղ զննում են իրականացրել։