https://arm.sputniknews.ru/20260203/hajastan-nermutsvats-benziny-gneri-vra-kunena-azdecutjun-bajc-voch-mets-galstjan-98349164.html
Ադրբեջանից ներմուծված բենզինը գնաճի վրա ազդեցություն կունենա՞. ՀՀ ԿԲ նախագահի պատասխանը
Ադրբեջանից ներմուծված բենզինը գնաճի վրա ազդեցություն կունենա՞. ՀՀ ԿԲ նախագահի պատասխանը
Sputnik Արմենիա
ԿԲ նախագահի կարծիքով` եթե մենք ունենանք բաց սահմաններ, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T14:30+0400
2026-02-03T14:30+0400
2026-02-03T15:02+0400
մարտին գալստյան
բենզին
գնաճ
գին
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130516_0:0:911:512_1920x0_80_0_0_41cd081b7c757200ac4ac5afc7df2e37.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա։Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքովԻ պատասխան Գալաստյանն ասաց, որ դեռ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է։Ըստ նրա` եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ` ներմուծման և արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130516_5:0:813:606_1920x0_80_0_0_d7fc107abdbf29a696051b4522177336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, բենզին, գնաճ, գին, կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան, բենզին, գնաճ, գին, կենտրոնական բանկ (կբ)
Ադրբեջանից ներմուծված բենզինը գնաճի վրա ազդեցություն կունենա՞. ՀՀ ԿԲ նախագահի պատասխանը
14:30 03.02.2026 (Թարմացված է: 15:02 03.02.2026) ԿԲ նախագահի կարծիքով` եթե մենք ունենանք բաց սահմաններ, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի այն հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա։
Ի պատասխան Գալաստյանն ասաց, որ դեռ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է։
«Այնուամենայնիվ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում եմ, որ այդ ազդեցություններն էական չեն լինի»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ` ներմուծման և արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։