https://arm.sputniknews.ru/20260119/arajikajum-rusakan-heghuk-gazy-hh-knermutsvi-adrbejani-taratsqvov-97899737.html
Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքով
Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքով
Sputnik Արմենիա
Հայաստանում հեղուկ գազի ներմուծման խնդիրների ֆոնին այլընտրանքային երթուղու անհրաժեշտություն է առաջացել։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T18:00+0400
2026-01-19T18:00+0400
2026-01-19T18:05+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
հեղուկ գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/540/04/5400459_0:83:1601:983_1920x0_80_0_0_45434d2c9b53bf12437c98e35da162b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։Նշենք, որ այս պահին Հայաստանում հեղուկ գազի ներկրման խնդիրներ կան`պայմանավորված Վերին Լարսի անցակետի խնդիրներով և Իրանում տիրող իրավիճակով։Այս պահին հայտնի չէ` Հայաստանը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցում է, թե ոչ, և արդյոք հեղուկ գազը կներմուծվի նույն երթուղով, ինչ ադրբեջանական նավթամթերքը։Նախարարությունից նշեցին, որ հստակ ժամկետներ և ներմուծող ընկերությունների անուններ այս պահին չեն կարող հայտնել։Նշենք, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ Վերին Լարս» անցակետով, որը տարեկան շուրջ 40 օր փակ է լինումանբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։Ինչու է Իրանի կայունությունը կարևոր Հայաստանի տարածքով տարանցման համար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/540/04/5400459_90:0:1509:1064_1920x0_80_0_0_f8619b9dc34a8e8967bef27747f6b5f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, հեղուկ գազ
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, հեղուկ գազ
Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքով
18:00 19.01.2026 (Թարմացված է: 18:05 19.01.2026) Հայաստանում հեղուկ գազի ներմուծման խնդիրների ֆոնին այլընտրանքային երթուղու անհրաժեշտություն է առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այս պահին Հայաստանում հեղուկ գազի ներկրման խնդիրներ կան`պայմանավորված Վերին Լարսի անցակետի խնդիրներով և Իրանում տիրող իրավիճակով։
«Հայաստանում հեղուկ գազի հետ կապված խնդիրները շուտով կլուծվեն, քանի որ ռուսական հեղուկ գազը հնարավոր կլինի Հայաստան բերել Ադրբեջանի երկաթուղու միջոցով»,– նշեցին նախարարությունից։
Այս պահին հայտնի չէ` Հայաստանը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցում է, թե ոչ, և արդյոք հեղուկ գազը կներմուծվի նույն երթուղով, ինչ ադրբեջանական նավթամթերքը։
Նախարարությունից նշեցին, որ հստակ ժամկետներ և ներմուծող ընկերությունների անուններ այս պահին չեն կարող հայտնել։
Նշենք, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ Վերին Լարս» անցակետով, որը տարեկան շուրջ 40 օր փակ է լինումանբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։