https://arm.sputniknews.ru/20260202/stalingradi-haghtanaki-83-rd-tarin-inchpes-vvolgaji-tshakatamarty-hajerin-prkec-nvor-aghetic-98310757.html
Ստալինգրադի հաղթանակի 83-րդ տարին. ինչպես Վոլգայի ճակատամարտը հայերին փրկեց նոր աղետից
Ստալինգրադի հաղթանակի 83-րդ տարին. ինչպես Վոլգայի ճակատամարտը հայերին փրկեց նոր աղետից
Sputnik Արմենիա
Ֆաշիստական զորքի ջախջախումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցավ Կարմիր բանակի համար, այլև Հայաստանին փրկեց թուրքական ներխուժումից։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T13:53+0400
2026-02-02T13:53+0400
2026-02-02T13:53+0400
հայաստան
ստալինգրադի ճակատամարտ
հայեր
թուրքիա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2159/48/21594816_0:98:3072:1826_1920x0_80_0_0_63fb6da3bf26301657c845cdceaca3a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 2-ին, լրանում է Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) մոտ ֆաշիստական զորքերի ջախջախման 83-րդ տարին։Ճակատամարտը պայմանականորեն ընդունված է բաժանել երկու փուլի՝ պաշտպանական (1942 թվականի հուլիսի 17 – նոյեմբերի 18) և հարձակողական (1942 թվականի նոյեմբերի 19 – 1943 թվականի փետրվարի 2)։Ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ու արյունալի ճակատամարտերից մեկը պատմության մեջ մտավ որպես Խորհրդային Միության ժողովուրդների անկոտրում կամքի, զանգվածային հերոսության և եղբայրության խորհրդանիշ։Ճակատամարտի նշանակությունը հայերի համարՎոլգայի վրա տեղի ունեցած ճակատամարտը, որը բեկումնային դարձավ պատերազմում, և որի արդյունքում ռազմավարական նախաձեռնությունն անցավ Կարմիր բանակի ձեռքը, գոյաբանական նշանակություն ուներ Հայաստանի և հայ ժողովրդի համար։Ինչպես հայտնի է, Թուրքիան, որը պաշտոնապես «չեզոք» դիրք էր պահպանում, իրականում 1942 թվականի վերջին Խորհրդային Հայաստանի սահմանին 26 հետևակային դիվիզիա էր կենտրոնացրել։ Ստալինգրադի մերձակայքում հիտլերականների հաջողության դեպքում թուրքական բանակը ծրագրում էր ներխուժել Հայաստան՝ հավանաբար նպատակ ունենալով վերջնական լուծել «Հայկական հարցը»։Դժվար չէ հասկանալ, թե դա ինչ աղետալի հետևանքներ կարող էր ունենալ ժողովրդի համար, որն այդ իրադարձություններից շուրջ 3 տասնամյակ առաջ ցեղասպանության միջով էր անցել։ Սակայն Ստալինգրադի պարիսպների մոտ գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Պաուլյուսի ղեկավարած զորքի ջախջախումը խափանեց Թուրքիայի ծրագրերը։Ստալինգրադի ճակատը թշնամու ուժերին նախ դիմակայեց Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Տիմոշենկոյի, իսկ հուլիսի 23-ից՝ գեներալ-լեյտենանտ Վասիլի Գորդովի հրամանատարությամբ։Ճակատամարտին մասնակցեց մոտ 30 հազար հայ, որոնցից 10 հազարը ընկան հերոսի մահով։Հերոսության վառ օրինակ դարձավ օդաչու Սերգեյ Բուռնազյանը՝ 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատարը։ Նրա ստորաբաժանումը 815 մարտական թռիչք կատարեց` խոցելով թշնամու 62 ինքնաթիռ։ Բուռնազյանն անձամբ 22 ինքնաթիռ խոցեց։Ակնառու սխրանքների համար օդաչուն Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ։ Բուռնազյանը զոհվեց 1943 թվականի ապրիլին թշնամու օդային հարձակման ժամանակ։Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտըՀայաստանում ոմանք փորձում են վերաշարադրել պատմությունըՎերջին տարիներին հայ հասարակության որոշ ներկայացուցիչներ փորձում են վերաշարադրել ճակատամարտի նշանակությունը Հայաստանի համար՝ իբր հիտլերականները ծրագրում էին Ստալինգրադի և Կովկասի գրավման դեպքում ներխուժել Թուրքիա և Հայաստանն անկախ հռչակել։2025 թվականի մայիսին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար և Ռազմական ակադեմիայի դասախոս Արծրուն Հովհաննիսյանը միֆ որակեց այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Ըստ նրա` եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու, ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը, նրա խոսքով, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է, որ Արևմտյան Հայաստանը հիտլերյան իշխանությունների աջակցությամբ ազատագրելու հույսերը մարեցին նույնքան արագ, որքան բորբոքվել էին։ «Գարեգին Նժդեհն այդ գաղափարով տարված որոշակի կոնտակտներ է ունեցել գերմանական իշխանության հետ և գերի ընկած հայ զինվորներից ստեղծել է հայկական լեգեոն, որը պետք է մասնակցեր Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, եթե Գերմանիան հարձակվեր Թուրքիայի վրա։ Բայց ինչո՞ւ է Նժդեհը արագ դադարեցրել կոնտակտներն ու համագործակցությունը Գերմանիայի հետ, որովհետև պարզ է դարձել, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել Թուրքիայի վրա, այն էլ` հանուն Արևմտյան Հայաստանի»,– նշում է Մելքոնյանը։Ավելին` Գերմանիայի տապալումից հետո ձեռք բերված դիվանագիտական փաստաթղթերը, գաղտնի նամակագրությունը, այդ թվում` Թուրքիայի պաշտոնյաների հետ, տալիս են 100–ավոր ապացույցներ Թուրքիայի ու Գերմանիայի համագործակցության մասին։ Ըստ այդ փաստաթղթերի` Գերմանիան խնդրել է Թուրքիային սովետա–թուրքական սահմանին տեղադրել զորք ու խոչընդոտներ ստեղծել ԽՍՀՄ–ի համար, պետք եղած դեպքում էլ հարձակվել Խորհրդային Միության վրա։ Այդ ժամանակ Թուրքիան զորահավաք էր արել ու մի քանի անգամ մեծացրել իր բանակը։Բացի այդ, վերջին հարցազրույցներից մեկում լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը, որն այդ ժամանակ աշխատել է Իրանում, ասել է, որ խորհրդային հետախուզության տվյալները հաստատում էին, որ եթե Ստալինգրադում իրավիճակը փոխվեր հօգուտ Գերմանիայի, Թուրքիան կհարձակվեր Խորհրդային Միության վրա։Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին հիշեցնում է, որ խորհրդային սահմանին (Հայկական և Վրացական ԽՍՀ-ների հետ) գտնվող թուրքական զորակազմը մոտ 1 մլն էր: Զուգահեռաբար Թուրքիայում գաղափարախոսական նախապատրաստություններ էին սկսվել՝ կանաչ լույս վառելով նախկինում կիսաօրինական պանթուրքական կազմակերպությունների և հրատարակչությունների համար: Երբ Թուրքիան տեսավ, որ պատերազմում շրջադարձը Գերմանիայի օգտին չէ, իշխանությունները որոշեցին պանթուրքիստներից հրաժարում «բեմադրել»: 1944 թվականի մայիսին իշխանությունները կազմակերպեցին, որ նրանք ցույց անցկացնեն, որից հետո կալանավորեցին և նրանց նկատմամբ կեղծ դատավարություն կազմակերպեցին։ Թուրքիան արդեն փորձում էր Խորհրդային Միության սիրտը շահել՝ վախենալով, որ նրա կողմից պատժիչ գործողություններ կարող են տեղի ունենալ։Պատերազմի ամենավերջում Թուրքիան անցավ Անգլիայի և ԱՄՆ–ի կողմը, և 1945 թվականի փետրվարին նրանց ճնշման տակ պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Ժամանակակից թուրքական պատմագրությունը սա որպես հիմք է օգտագործում Թուրքիային նացիզմի պոտենցիալ զոհ ներկայացնելու համար՝ հայտարարելով, որ եթե Հիտլերը հաղթանակ տաներ Ստալինգրադում, կհարձակվեր Թուրքիայի վրա։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2159/48/21594816_0:0:2732:2048_1920x0_80_0_0_363f4da037e05b33e634b6fd0094aff5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստալինգրադի ճակատամարտ, հայեր, թուրքիա, պատերազմ, видео
հայաստան, ստալինգրադի ճակատամարտ, հայեր, թուրքիա, պատերազմ, видео
Ստալինգրադի հաղթանակի 83-րդ տարին. ինչպես Վոլգայի ճակատամարտը հայերին փրկեց նոր աղետից
Ֆաշիստական զորքի ջախջախումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցավ Կարմիր բանակի համար, այլև Հայաստանին փրկեց թուրքական ներխուժումից։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 2-ին, լրանում է Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) մոտ ֆաշիստական զորքերի ջախջախման 83-րդ տարին։
Ճակատամարտը պայմանականորեն ընդունված է բաժանել երկու փուլի՝ պաշտպանական (1942 թվականի հուլիսի 17 – նոյեմբերի 18) և հարձակողական (1942 թվականի նոյեմբերի 19 – 1943 թվականի փետրվարի 2)։
Ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ու արյունալի ճակատամարտերից մեկը պատմության մեջ մտավ որպես Խորհրդային Միության ժողովուրդների անկոտրում կամքի, զանգվածային հերոսության և եղբայրության խորհրդանիշ։
Ճակատամարտի նշանակությունը հայերի համար
Վոլգայի վրա տեղի ունեցած ճակատամարտը, որը բեկումնային դարձավ պատերազմում, և որի արդյունքում ռազմավարական նախաձեռնությունն անցավ Կարմիր բանակի ձեռքը, գոյաբանական նշանակություն ուներ Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Ինչպես հայտնի է, Թուրքիան, որը պաշտոնապես «չեզոք» դիրք էր պահպանում, իրականում 1942 թվականի վերջին Խորհրդային Հայաստանի սահմանին 26 հետևակային դիվիզիա էր կենտրոնացրել։ Ստալինգրադի մերձակայքում հիտլերականների հաջողության դեպքում թուրքական բանակը ծրագրում էր ներխուժել Հայաստան՝ հավանաբար նպատակ ունենալով վերջնական լուծել «Հայկական հարցը»։
Դժվար չէ հասկանալ, թե դա ինչ աղետալի հետևանքներ կարող էր ունենալ ժողովրդի համար, որն այդ իրադարձություններից շուրջ 3 տասնամյակ առաջ ցեղասպանության միջով էր անցել։ Սակայն Ստալինգրադի պարիսպների մոտ գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Պաուլյուսի ղեկավարած զորքի ջախջախումը խափանեց Թուրքիայի ծրագրերը։
Ստալինգրադի ճակատը թշնամու ուժերին նախ դիմակայեց Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Տիմոշենկոյի, իսկ հուլիսի 23-ից՝ գեներալ-լեյտենանտ Վասիլի Գորդովի հրամանատարությամբ։
Ճակատամարտին մասնակցեց մոտ 30 հազար հայ, որոնցից 10 հազարը ընկան հերոսի մահով։
Հերոսության վառ օրինակ դարձավ օդաչու Սերգեյ Բուռնազյանը՝ 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատարը։ Նրա ստորաբաժանումը 815 մարտական թռիչք կատարեց` խոցելով թշնամու 62 ինքնաթիռ։ Բուռնազյանն անձամբ 22 ինքնաթիռ խոցեց։
Ակնառու սխրանքների համար օդաչուն Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ։ Բուռնազյանը զոհվեց 1943 թվականի ապրիլին թշնամու օդային հարձակման ժամանակ։
Հայաստանում ոմանք փորձում են վերաշարադրել պատմությունը
Վերջին տարիներին հայ հասարակության որոշ ներկայացուցիչներ փորձում են վերաշարադրել ճակատամարտի նշանակությունը Հայաստանի համար՝ իբր հիտլերականները ծրագրում էին Ստալինգրադի և Կովկասի գրավման դեպքում ներխուժել Թուրքիա և Հայաստանն անկախ հռչակել։
2025 թվականի մայիսին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար և Ռազմական ակադեմիայի դասախոս Արծրուն Հովհաննիսյանը միֆ որակեց այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Ըստ նրա` եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու, ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը, նրա խոսքով, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան
Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է, որ Արևմտյան Հայաստանը հիտլերյան իշխանությունների աջակցությամբ ազատագրելու հույսերը մարեցին նույնքան արագ, որքան բորբոքվել էին։ «Գարեգին Նժդեհն այդ գաղափարով տարված որոշակի կոնտակտներ է ունեցել գերմանական իշխանության հետ և գերի ընկած հայ զինվորներից ստեղծել է հայկական լեգեոն, որը պետք է մասնակցեր Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, եթե Գերմանիան հարձակվեր Թուրքիայի վրա։ Բայց ինչո՞ւ է Նժդեհը արագ դադարեցրել կոնտակտներն ու համագործակցությունը Գերմանիայի հետ, որովհետև պարզ է դարձել, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել Թուրքիայի վրա, այն էլ` հանուն Արևմտյան Հայաստանի»,– նշում է Մելքոնյանը։
Ավելին` Գերմանիայի տապալումից հետո ձեռք բերված դիվանագիտական փաստաթղթերը, գաղտնի նամակագրությունը, այդ թվում` Թուրքիայի պաշտոնյաների հետ, տալիս են 100–ավոր ապացույցներ Թուրքիայի ու Գերմանիայի համագործակցության մասին։ Ըստ այդ փաստաթղթերի` Գերմանիան խնդրել է Թուրքիային սովետա–թուրքական սահմանին տեղադրել զորք ու խոչընդոտներ ստեղծել ԽՍՀՄ–ի համար, պետք եղած դեպքում էլ հարձակվել Խորհրդային Միության վրա։ Այդ ժամանակ Թուրքիան զորահավաք էր արել ու մի քանի անգամ մեծացրել իր բանակը։
Բացի այդ, վերջին հարցազրույցներից մեկում լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը, որն այդ ժամանակ աշխատել է Իրանում, ասել է, որ խորհրդային հետախուզության տվյալները հաստատում էին, որ եթե Ստալինգրադում իրավիճակը փոխվեր հօգուտ Գերմանիայի, Թուրքիան կհարձակվեր Խորհրդային Միության վրա։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին հիշեցնում է, որ խորհրդային սահմանին (Հայկական և Վրացական ԽՍՀ-ների հետ) գտնվող թուրքական զորակազմը մոտ 1 մլն էր: Զուգահեռաբար Թուրքիայում գաղափարախոսական նախապատրաստություններ էին սկսվել՝ կանաչ լույս վառելով նախկինում կիսաօրինական պանթուրքական կազմակերպությունների և հրատարակչությունների համար: Երբ Թուրքիան տեսավ, որ պատերազմում շրջադարձը Գերմանիայի օգտին չէ, իշխանությունները որոշեցին պանթուրքիստներից հրաժարում «բեմադրել»: 1944 թվականի մայիսին իշխանությունները կազմակերպեցին, որ նրանք ցույց անցկացնեն, որից հետո կալանավորեցին և նրանց նկատմամբ կեղծ դատավարություն կազմակերպեցին։ Թուրքիան արդեն փորձում էր Խորհրդային Միության սիրտը շահել՝ վախենալով, որ նրա կողմից պատժիչ գործողություններ կարող են տեղի ունենալ։
Պատերազմի ամենավերջում Թուրքիան անցավ Անգլիայի և ԱՄՆ–ի կողմը, և 1945 թվականի փետրվարին նրանց ճնշման տակ պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Ժամանակակից թուրքական պատմագրությունը սա որպես հիմք է օգտագործում Թուրքիային նացիզմի պոտենցիալ զոհ ներկայացնելու համար՝ հայտարարելով, որ եթե Հիտլերը հաղթանակ տաներ Ստալինգրադում, կհարձակվեր Թուրքիայի վրա։