https://arm.sputniknews.ru/20250510/mif-e-ev-zurk-gitakan-pastarkic-turqagety-artsrun-hvovhannisjani-hajtararutjan-masin-88826652.html
Միֆ է և զուրկ գիտական փաստարկից. թուրքագետը` Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասին
Միֆ է և զուրկ գիտական փաստարկից. թուրքագետը` Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մի քանի կետով ապացույցներ է ներկայացրել, թե ինչու Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հաղթանակը չէր կարող ձեռք տալ... 10.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-10T21:22+0400
2025-05-10T21:22+0400
2025-05-10T21:22+0400
թուրքիա
ռուբեն մելքոնյան (թուրքագետ)
արծրուն հովհաննիսյան
կովկաս
գերմանիա
հայրենական մեծ պատերազմ
երկրորդ համաշխարհային պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63740565_0:32:1514:884_1920x0_80_0_0_e0fd44b2ec7068481ede74bf42c45a78.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Միֆ է և զուրկ որևէ պատմական ու գիտական փաստարկից այն թեզը, թե գերմանացիների հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ ու կնպաստեր Արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։Նշենք, որ մայիսի 9–ին Հանրային հեռուստաընկերության եթերում ռազմական փորձագետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված Հայաստանի համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Նա նշել էր, որ Գերմանիան ունեցել է ծրագիր` Ստալինգրադից հետո իջնել և վերցնել Կովկասը, ապա գրավել Թուրքիան, որն էլ ենթադրելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։Ռուբեն Մելքոնյանն ամոթալի է համարում անգամ այս թեմային անդրադառնալը` հիշեցնելով, որ պատմագրության մեջ ամեն ինչ շատ հստակ գրված է, բայց այնուամենայնիվ նշում է մի քանի փաստ, որոնք ապացուցում են վերոհիշյալ թեզի կեղծ լինելը։Պուտինն ընդգծեց Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրների հսկայական ներդրումը հաղթանակի գործումԹուրքագետը նշում է, որ Թուրքիայի և Գերմանիայի ռազմաքաղաքական հարաբերությունների և դրանց պատմության մասին անգամ տարրական գիտելիքներ ունեցող մարդը գիտի, որ Օսմանյան կայսրությունը, հետագայում էլ Թուրքիան եղել են Գերմանիայի դաշնակիցը թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Պարզապես Երկորդ համաշխարհային պատերազմում Թուրքիան «չպատերազմող դաշնակից» է եղել։ Իսկ քաղաքական հարաբերություններն այդ երկու երկրների միջև մշտապես եղել են ամենաբարձր մակարդակում։Շարունակելով պատմական փաստերի թվարկումը` Թուրքագետը հիշեցնում է, որ Թուրքիան պատերազմի ժամանակ քրոմ է մատակակարարել Գերմանիային, որն էլ օգտագործվել է ռազմաարդյունաբերության մեջ։ Իսկ պատերազմի ամենաթեժ պահին թուրք գեներալները հանդիպել են Հիտլերի հետ և թուրքական բանակի` ԽՍՀՄ ներխուժման հարցը կախված էր գերմանացիների հաջողությունից։«Դժվար էր, բայց հաղթեցինք». հայերի դերը Սևաստոպոլի ազատագրման գործումՆա օրինակ է բերում նաև լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշերը, որտեղ նա պատմել է, որ իրենց ունեցած բոլոր տվյալները վկայել են այն մասին, որ ռազմաճակատում ու կոնկրետ Ստալինգրադում Գերմանիայի հաղթելու պարագայում Թուրքիան հարձակվելու էր Խորհրդային Միության վրա։Այնուամենայինիվ թուրքագետը նշում է, որ այդ տարիներին Արևմտյան Հայաստանը ազատագրելու հարց առկայծել է, բայց նաև հավելում, որ այն շատ արագ մարել է։Ըստ թուրքագետի` իշխանությունների նման քարոզչությունը ոչ մի դրական նպատակ չի կարող ունենալ։ Նա խորհուրդ է տալիս պատմաբաններին չլռել ու գիտական ապացույցներով ջրի երես հանել քարոզչամեքենայի միֆերն ու կեղծիքները։
թուրքիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մեզ համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից. Արծրուն Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Մեզ համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից. Արծրուն Հովհաննիսյան
2025-05-10T21:22+0400
true
PT1M32S
«Գաղտնազերծված փաստաթղթերը խոսում են 1942թ–ին թուրքական սպառնալիքի մասին». թուրքագետ
Sputnik Արմենիա
«Գաղտնազերծված փաստաթղթերը խոսում են 1942թ–ին թուրքական սպառնալիքի մասին». թուրքագետ
2025-05-10T21:22+0400
true
PT13M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63740565_138:0:1483:1009_1920x0_80_0_0_2c5d1c64a68e39407036b8b060c9a509.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), արծրուն հովհաննիսյան, կովկաս, գերմանիա, հայրենական մեծ պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, видео
թուրքիա, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), արծրուն հովհաննիսյան, կովկաս, գերմանիա, հայրենական մեծ պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, видео
Միֆ է և զուրկ գիտական փաստարկից. թուրքագետը` Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասին
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մի քանի կետով ապացույցներ է ներկայացրել, թե ինչու Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հաղթանակը չէր կարող ձեռք տալ հայերին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Միֆ է և զուրկ որևէ պատմական ու գիտական փաստարկից այն թեզը, թե գերմանացիների հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ ու կնպաստեր Արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նշենք, որ մայիսի 9–ին Հանրային հեռուստաընկերության եթերում ռազմական փորձագետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված Հայաստանի համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Նա նշել էր, որ Գերմանիան ունեցել է ծրագիր` Ստալինգրադից հետո իջնել և վերցնել Կովկասը, ապա գրավել Թուրքիան, որն էլ ենթադրելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։
Ռուբեն Մելքոնյանն ամոթալի է համարում անգամ այս թեմային անդրադառնալը` հիշեցնելով, որ պատմագրության մեջ ամեն ինչ շատ հստակ գրված է, բայց այնուամենայնիվ նշում է մի քանի փաստ, որոնք ապացուցում են վերոհիշյալ թեզի կեղծ լինելը։
Թուրքագետը նշում է, որ Թուրքիայի և Գերմանիայի ռազմաքաղաքական հարաբերությունների և դրանց պատմության մասին անգամ տարրական գիտելիքներ ունեցող մարդը գիտի, որ Օսմանյան կայսրությունը, հետագայում էլ Թուրքիան եղել են Գերմանիայի դաշնակիցը թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Պարզապես Երկորդ համաշխարհային պատերազմում Թուրքիան «չպատերազմող դաշնակից» է եղել։ Իսկ քաղաքական հարաբերություններն այդ երկու երկրների միջև մշտապես եղել են ամենաբարձր մակարդակում։
«Գերմանիայի տապալումից հետո ձեռք բերված դիվանագիտական փաստաթղթերը, գաղտնի նամակակագրությունը, այդ թվում նաև Թուրքիայի պաշտոնյաների հետ, տալիս են 100–ավոր ապացույցներ Թուրքիայի ու Գերմանիայի համագործակցության մասին։ Ըստ այդ փաստաթղթերի` Գերմանիան խնդրել է Թուրքիային Սովետաթուրքական սահմանին տեղադրել զորք ու խոչընդոտներ ստեղծել ԽՍՀՄ–ի համար, պետք եղած դեպքում էլ հարձակվել Խորհրդային Միության վրա։ Այդ ժամանակ Թուրքիան զորահավաք էր արել ու իր բանակը մի քանի անգամ մեծացրել էր»,– հիշեցնում է Ռուբեն Մելքոնյանը։
Շարունակելով պատմական փաստերի թվարկումը` Թուրքագետը հիշեցնում է, որ Թուրքիան պատերազմի ժամանակ քրոմ է մատակակարարել Գերմանիային, որն էլ օգտագործվել է ռազմաարդյունաբերության մեջ։ Իսկ պատերազմի ամենաթեժ պահին թուրք գեներալները հանդիպել են Հիտլերի հետ և թուրքական բանակի` ԽՍՀՄ ներխուժման հարցը կախված էր գերմանացիների հաջողությունից։
Նա օրինակ է բերում նաև լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշերը, որտեղ նա պատմել է, որ իրենց ունեցած բոլոր տվյալները վկայել են այն մասին, որ ռազմաճակատում ու կոնկրետ Ստալինգրադում Գերմանիայի հաղթելու պարագայում Թուրքիան հարձակվելու էր Խորհրդային Միության վրա։
Այնուամենայինիվ թուրքագետը նշում է, որ այդ տարիներին Արևմտյան Հայաստանը ազատագրելու հարց առկայծել է, բայց նաև հավելում, որ այն շատ արագ մարել է։
«Գարեգին Նժդեհը այդ գաղափարով տարված որոշակի կոնտակտներ է ունեցել գերմանական իշխանության հետ և գերի ընկած հայ զինվորներից ստեղծել է հայկական լեգիոն, որը պետք է մասնակցեր Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, եթե Գերմանիան հարձակվեր Թուրքիայի վրա։ Բայց ինչո՞ւ է Նժդեհը արագ դադարեցրել կոնտակտներն ու համագործակցությունը Գերմանիայի հետ, որովհետեւ պարզ է դարձել, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել Թուրքիայի վրա, այն էլ հանուն Արևմտյան Հայաստանի»,– նշում է Մելքոնյանը։
Ըստ թուրքագետի` իշխանությունների նման քարոզչությունը ոչ մի դրական նպատակ չի կարող ունենալ։ Նա խորհուրդ է տալիս պատմաբաններին չլռել ու գիտական ապացույցներով ջրի երես հանել քարոզչամեքենայի միֆերն ու կեղծիքները։