https://arm.sputniknews.ru/20260202/rusastann-amn-in-khvochyndvotneri-veracman-arajarkner-e-pvokhancel-agn-98334092.html
Ռուսաստանն ԱՄՆ-ին խոչընդոտների վերացման առաջարկներ է փոխանցել․ ԱԳՆ
Ռուսաստանն ԱՄՆ-ին խոչընդոտների վերացման առաջարկներ է փոխանցել․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին խոսելը ներկայումս դժվար է, դա կենդանի և անընդհատ գործընթաց է: 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T22:20+0400
2026-02-02T22:20+0400
2026-02-02T22:35+0400
ռուսաստան
ամն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:901_1920x0_80_0_0_8d27ca92ca3aa8a8f135dcf5d4831355.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լիարժեք առողջացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։Ինչպես նշված նախարարության տարածած հայտարարության մեջ, երկխոսության ընթացքում կարևոր է քննարկել իրապես նշանակալի հարցեր` ներառյալ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և Ռուսաստանի բռնագրավված դիվանագիտական սեփականության վերադարձը։ԱԳՆ-ից նշել են, որ այս դեպքում ամերիկացիների համար համագործակցության բավականին հեռանկարային և շահավետ հորիզոններ կբացվեն այն ոլորտներում, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ինքն է դասում իր առաջնահերթությունների շարքին. դրանք են՝ ածխաջրածինները, կրիտիկական նշանակության հանքանյութերը և հազվագյուտ հողային տարրերը, համագործակցությունը Արկտիկայում, արհեստական բանականությունը, տիեզերքը և շատ այլ ուղղություններ։Ընդգծվում է, որ ներկա պահին դժվար է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին, քանի որ դա կենդանի և անընդհատ գործընթաց է։ՌԴ ԱԳՆ-ն հենվում է այն բանի վրա, որ այս պահին ռուս-ամերիկյան երկխոսությունը գրեթե անընդմեջ ընթանում է տարբեր մակարդակներում և մի քանի ձևաչափերով։Նախարարությունից հավելել են, որ կարևոր նշանակություն ունեն ուկրաինական կարգավորման շուրջ շփումները, սակայն դա միակ թեման չէ, որն արժանի է ուշադրության և պետք է քննարկվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։Հուսով ենք` ՀՀ–ն չի փոխի կողմնորոշումը` համապատասխանելու հակառուսական դաշինքներին․ ՌԴ ԱԳՆ
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:1201_1920x0_80_0_0_51e4d12813c35c881fc90ad8dbdafd74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա
ռուսաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա
Ռուսաստանն ԱՄՆ-ին խոչընդոտների վերացման առաջարկներ է փոխանցել․ ԱԳՆ
22:20 02.02.2026 (Թարմացված է: 22:35 02.02.2026) ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին խոսելը ներկայումս դժվար է, դա կենդանի և անընդհատ գործընթաց է:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լիարժեք առողջացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Ինչպես նշված նախարարության տարածած հայտարարության մեջ, երկխոսության ընթացքում կարևոր է քննարկել իրապես նշանակալի հարցեր` ներառյալ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և Ռուսաստանի բռնագրավված դիվանագիտական սեփականության վերադարձը։
«Մենք կարծում ենք, որ պետքարտուղարությունում պատշաճ հետաքրքրություն կցուցաբերեն այս առանցքային թեմաների նկատմամբ և չեն գնա Ջո Բայդենի օրոք արդեն փորձարկված այն փակուղային ճանապարհով, երբ դրանք շաղկապվում են կողմնակի քաղաքական սյուժեների հետ»,-ասված է 2025 թվականի դիվանագիտական գործունեության արդյունքների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի շրջանակներում ԶԼՄ-ների հնչեցրած հարցերի պատասխանում։
ԱԳՆ-ից նշել են, որ այս դեպքում ամերիկացիների համար համագործակցության բավականին հեռանկարային և շահավետ հորիզոններ կբացվեն այն ոլորտներում, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ինքն է դասում իր առաջնահերթությունների շարքին. դրանք են՝ ածխաջրածինները, կրիտիկական նշանակության հանքանյութերը և հազվագյուտ հողային տարրերը, համագործակցությունը Արկտիկայում, արհեստական բանականությունը, տիեզերքը և շատ այլ ուղղություններ։
Ընդգծվում է, որ ներկա պահին դժվար է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին, քանի որ դա կենդանի և անընդհատ գործընթաց է։
ՌԴ ԱԳՆ-ն հենվում է այն բանի վրա, որ այս պահին ռուս-ամերիկյան երկխոսությունը գրեթե անընդմեջ ընթանում է տարբեր մակարդակներում և մի քանի ձևաչափերով։
Նախարարությունից հավելել են, որ կարևոր նշանակություն ունեն ուկրաինական կարգավորման շուրջ շփումները, սակայն դա միակ թեման չէ, որն արժանի է ուշադրության և պետք է քննարկվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։