https://arm.sputniknews.ru/20260202/husvov-enq-hhn-chi-pvokhi-kvoghmnvorvoshumy-hamapataskhanelu-hakarusakan-dashinqnerin-rd-agn-98334262.html
Հուսով ենք` ՀՀ–ն չի փոխի կողմնորոշումը` համապատասխանելու հակառուսական դաշինքներին․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք` ՀՀ–ն չի փոխի կողմնորոշումը` համապատասխանելու հակառուսական դաշինքներին․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ըստ Լավրովի` ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին վնասելու պոտենցիալ «ցավոտ կետ»: 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T22:33+0400
2026-02-02T22:33+0400
2026-02-02T22:34+0400
ռուսաստան
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97923984_0:321:3071:2048_1920x0_80_0_0_1b810915e97369506cb720800ba32f69.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։ Ի պատասխան ԶԼՄ– ների հարցերի` ՌԴ ԱԳՆ-ն մեջբերում է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը:Ռուսաստանում վստահ են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում սառը հաշվարկ է։ Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` Արևմուտքի համար տվյալ տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անքակտելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա ճնշում գործադրելով կարելի է փորձել վնասել Մոսկվային։Լավրովի խոսքով` Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնվում են պատկառելի իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը:Ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը:Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով: Մոսկվայում գերիշխում է այն դիրքորոշումը, որ Երևանը լիարժեք մասնակցություն կունենա կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի մասն է:Բացի այդ, ինչպես նշել Է Լավրովը, Ռուսաստանը գործնականում վերահաստատում է իր դերը` որպես առանցքային և հուսալի առևտրա–ներդրումային գործընկեր, Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր:«Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ մեր երկրի բաժինը կազմում է մոտ 35 տոկոս։ Ռուսական բիզնեսը երկրի սոցիալ–տնտեսական բարեկեցության կարևոր տարրերից մեկն է։ Համագործակցության ընդլայնման հարցեր կան, օրինակ՝ խաղաղ ատոմի և լոգիստիկայի ոլորտում։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ»,– նշել է Լավրովը։Ըստ նրա` ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր։Ռուսաստանն ԱՄՆ-ին խոչընդոտների վերացման առաջարկներ է փոխանցել․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97923984_165:0:2896:2048_1920x0_80_0_0_4f3dd79d82696c39790d5713a9f0a561.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, սերգեյ լավրով
ռուսաստան, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, սերգեյ լավրով
Հուսով ենք` ՀՀ–ն չի փոխի կողմնորոշումը` համապատասխանելու հակառուսական դաշինքներին․ ՌԴ ԱԳՆ
22:33 02.02.2026 (Թարմացված է: 22:34 02.02.2026) Ըստ Լավրովի` ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին վնասելու պոտենցիալ «ցավոտ կետ»:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։ Ի պատասխան ԶԼՄ– ների հարցերի` ՌԴ ԱԳՆ-ն մեջբերում է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը:
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում, կողմնորոշում դեպի այն միավորումներ և դաշինքներ, որոնք ցանկանում են մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնել»,– նշել է Լավրովը:
Ռուսաստանում վստահ են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում սառը հաշվարկ է։ Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` Արևմուտքի համար տվյալ տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անքակտելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա ճնշում գործադրելով կարելի է փորձել վնասել Մոսկվային։
Լավրովի խոսքով` Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնվում են պատկառելի իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը:
Ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը:
«Մենք արդյունավետ փոխգործակցում ենք եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ ԵԱՏՄ–ին անդամակցությունը Հայաստանին բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հենվելով քաղաքական կոնյունկտուրային չենթարկվող փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա»,– նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով: Մոսկվայում գերիշխում է այն դիրքորոշումը, որ Երևանը լիարժեք մասնակցություն կունենա կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի մասն է:
Բացի այդ, ինչպես նշել Է Լավրովը, Ռուսաստանը գործնականում վերահաստատում է իր դերը` որպես առանցքային և հուսալի առևտրա–ներդրումային գործընկեր, Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր:
«Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ մեր երկրի բաժինը կազմում է մոտ 35 տոկոս։ Ռուսական բիզնեսը երկրի սոցիալ–տնտեսական բարեկեցության կարևոր տարրերից մեկն է։ Համագործակցության ընդլայնման հարցեր կան, օրինակ՝ խաղաղ ատոմի և լոգիստիկայի ոլորտում։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ»,– նշել է Լավրովը։
Ըստ նրա` ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր։