https://arm.sputniknews.ru/20260202/israjelakan-roun-hardzakvel-e-libanani-haravum-gtnvvogh-erku-bnakavajreri-vra-zlm-98325294.html
Իսրայելական ՌՕՈւ–ն հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի վրա. ԶԼՄ
Իսրայելական ՌՕՈւ–ն հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իսրայելցի զինվորականները երկու հրթիռով հարվածել են Քֆարթեբնիթի շենքերից մեկին: 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T19:04+0400
2026-02-02T19:04+0400
2026-02-02T19:13+0400
լիբանան
հզբոլլահ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/02/98325551_0:17:1500:861_1920x0_80_0_0_e27a867c3cb44398f3996f49f9be87b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Քֆարթեբնիթ և Այն Քանա բնակավայրերին։ Այս մասին հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։Իսրայելական բանակն ավելի վաղ իր արաբալեզու տեղեկատվական հարթակներում զգուշացումներ էր հրապարակել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերին հարվածելու մտադրության մասին՝ քարտեզի վրա նշելով թիրախները և տեղի բնակիչներին կոչ անելով շտապ լքել նշված տարածքները։ Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ թիրախները «Հզբոլլահ» շարժման զենքի պահեստներ են։Այսօր ավելի վաղ իսրայելական անօդաչու սարքերը մի քանի հարված են հասցրել Լիբանանի հարավին, այդ թվում՝ Անսարիա և ալ-Քալիլե բնակավայրերի միջև ընկած հատվածին, ինչի հետևանքով, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախների ուղղությամբ հարձակումների մասինԼիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի համաձայնագրին։ Իսրայելական զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավի հինգ ռազմավարական կետերում, Լիբանանի իշխանությունները դա դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում։
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/02/98325551_139:0:1472:1000_1920x0_80_0_0_4ac9c13b3e4675575683b2e2fbbd7aaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, հզբոլլահ, իսրայել
լիբանան, հզբոլլահ, իսրայել
Իսրայելական ՌՕՈւ–ն հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի վրա. ԶԼՄ
19:04 02.02.2026 (Թարմացված է: 19:13 02.02.2026) Իսրայելցի զինվորականները երկու հրթիռով հարվածել են Քֆարթեբնիթի շենքերից մեկին:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Քֆարթեբնիթ և Այն Քանա բնակավայրերին։ Այս մասին հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։
«Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Այն Քանայում գտնվող մի շենքի և երկու հրթիռով հարձակվել են Քֆարթեբնիթում ևս մեկ շենքի վրա՝ զգուշացման հրապարակումից 40 րոպե անց»,–գրում է գործակալությունը։
Իսրայելական բանակն ավելի վաղ իր արաբալեզու տեղեկատվական հարթակներում զգուշացումներ էր հրապարակել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերին հարվածելու մտադրության մասին՝ քարտեզի վրա նշելով թիրախները և տեղի բնակիչներին կոչ անելով շտապ լքել նշված տարածքները։ Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ թիրախները «Հզբոլլահ» շարժման զենքի պահեստներ են։
Այսօր ավելի վաղ իսրայելական անօդաչու սարքերը մի քանի հարված են հասցրել Լիբանանի հարավին, այդ թվում՝ Անսարիա և ալ-Քալիլե բնակավայրերի միջև ընկած հատվածին, ինչի հետևանքով, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի համաձայնագրին։ Իսրայելական զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավի հինգ ռազմավարական կետերում, Լիբանանի իշխանությունները դա դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում։