https://arm.sputniknews.ru/20260109/israjeli-banaky-hajtnel-e-libananum-hzbvollahi-tirakhneri-ughghutjamb-hardzakumneri-masin-97608711.html
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախների ուղղությամբ հարձակումների մասին
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախների ուղղությամբ հարձակումների մասին
Sputnik Արմենիա
2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև շուրջ 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T15:39+0400
2026-01-09T15:39+0400
2026-01-09T15:39+0400
ցախալ
լիբանան
հզբոլլահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95578357_0:160:3072:1888_1920x0_80_0_0_56615e3e05bf34f0ea62211d3974eb45.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախներին հարվածների նոր ալիքի մասին՝ շարժմանը մեղադրելով հրադադարի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։Համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Ըստ պլանի, հրադադարից հետո՝ 60 օրվա ընթացքում, Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային մասի տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղամասերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա: Իսրայելն այդ ընթացքում պետք է ամբողջությամբ դուրս բերեր իր զինված ուժերը Լիբանանի տարածքից, ընդ որում, Իսրայելն իրեն իրավունք էր վերապահում պատասխանել «Հզբոլլահի» կողմից հրադադարի պայմանների ցանկացած խախտման:Այս ժամանակահատվածից հետո Իսրայելը զորքերը դուրս է բերել Լիբանանից, բայց այդ երկրի հինգ սահմանային դիրքերում պահել է ռազմական ներկայությունը: Լիբանանի բանակն, իր հերթին, նույնպես չի կարողացել ամբողջությամբ ապահովել «Հզբոլլահի» հետքաշումը Լիտանիից հյուսիս և ապամոնտաժել շարժման ենթակառուցվածքը:
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95578357_171:0:2902:2048_1920x0_80_0_0_30fe225aa0e43a912a4af4b7b41dcb5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցախալ, լիբանան, հզբոլլահ
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախների ուղղությամբ հարձակումների մասին
2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև շուրջ 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Լիբանանում «Հզբոլլահի» թիրախներին հարվածների նոր ալիքի մասին՝ շարժմանը մեղադրելով հրադադարի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան «Հզբոլլահի» կողմից հրադադարի մասին պայմանավորվածությունների շարունակական խախտումների, ՑԱԽԱԼ-ը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Ըստ պլանի, հրադադարից հետո՝ 60 օրվա ընթացքում, Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային մասի տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղամասերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա: Իսրայելն այդ ընթացքում պետք է ամբողջությամբ դուրս բերեր իր զինված ուժերը Լիբանանի տարածքից, ընդ որում, Իսրայելն իրեն իրավունք էր վերապահում պատասխանել «Հզբոլլահի» կողմից հրադադարի պայմանների ցանկացած խախտման:
Այս ժամանակահատվածից հետո Իսրայելը զորքերը դուրս է բերել Լիբանանից, բայց այդ երկրի հինգ սահմանային դիրքերում պահել է ռազմական ներկայությունը: Լիբանանի բանակն, իր հերթին, նույնպես չի կարողացել ամբողջությամբ ապահովել «Հզբոլլահի» հետքաշումը Լիտանիից հյուսիս և ապամոնտաժել շարժման ենթակառուցվածքը: