https://arm.sputniknews.ru/20260202/gtkn-anglereni-lracucich-qnnutjun-kkazmakerpi-marti-1-in-98312377.html
ԳԹԿ–ն անգլերենի լրացուցիչ քննություն կկազմակերպի մարտի 1-ին
ԳԹԿ–ն անգլերենի լրացուցիչ քննություն կկազմակերպի մարտի 1-ին
Sputnik Արմենիա
Դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը: 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T14:33+0400
2026-02-02T14:33+0400
2026-02-02T14:33+0400
հայաստան
քննություն
թեստ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/19/85122946_0:85:1600:985_1920x0_80_0_0_ac389d8ada45981d2a19e9fe6f2f7ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին անգլերենի լրացուցիչ քննություն կկազմակերպի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների, քննական կենտրոններում աղմուկի ու քննության ընթացքը հսկողների կոպիտ վերաբերմունքի մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։Դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:Հայտագրման գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ԳԹԿ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/19/85122946_89:0:1513:1068_1920x0_80_0_0_46e633be13b88bc1bdfce27110e9b121.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քննություն, թեստ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, քննություն, թեստ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ԳԹԿ–ն անգլերենի լրացուցիչ քննություն կկազմակերպի մարտի 1-ին
Դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին անգլերենի լրացուցիչ քննություն կկազմակերպի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների, քննական կենտրոններում աղմուկի ու քննության ընթացքը հսկողների կոպիտ վերաբերմունքի մասին։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։
«2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա` ԳԹԿ-ն 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը»,- ասված է ԿԳՄՍՆ–ի հաղորդագրությունում։
Դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
Հայտագրման գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ԳԹԿ–ն։