https://arm.sputniknews.ru/20260201/anglereni-dimvordnery-karvogh-en-lracucich-qnnutjun-handznel-testerum-skhalner-en-eghel-98284781.html
Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել
Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել
Sputnik Արմենիա
Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: 01.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-01T10:25+0400
2026-02-01T10:25+0400
2026-02-01T11:07+0400
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն)
քննություն
թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98284614_0:82:1041:667_1920x0_80_0_0_ae297096339c81818552b271dced80ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ (հայտագրվել է 7 321 –խմբ.) քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների, քննական կենտրոններում աղմուկի ու քննության ընթացքը հսկողների կոպիտ վերաբերմունքի մասին։Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:Քննության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98284614_0:0:1041:780_1920x0_80_0_0_40b7d26e918369f17038a66818071fae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), քննություն, թեստ
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), քննություն, թեստ
Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել
10:25 01.02.2026 (Թարմացված է: 11:07 01.02.2026) Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար
Խաչանուշ Գրիգորյանը։
Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ (հայտագրվել է 7 321 –խմբ.) քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների, քննական կենտրոններում աղմուկի ու քննության ընթացքը հսկողների կոպիտ վերաբերմունքի մասին։
«Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան»,-գրել է ԳԹԿ մամուլի քարտուղարը։
Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:
Քննության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։