https://arm.sputniknews.ru/20260202/datarany-merzhel-e-shahramanjani-hajcn-ynddem-kgmsn-i-ev-hajastani-patmutjan-heghinaki-98309757.html
Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և «Հայաստանի պատմության» հեղինակի
Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և «Հայաստանի պատմության» հեղինակի
Sputnik Արմենիա
Հայցը ներկայացվել է «Հայաստանի պամտություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում Սամվել Շահրամանյանի վերաբերյալ առկա տեղեկությունը հերքելու առնչությամբ։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T13:08+0400
2026-02-02T13:08+0400
2026-02-02T13:38+0400
սամվել շահրամանյան
արցախ
դասագիրք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73788346_0:41:1600:941_1920x0_80_0_0_c5134dcc882f71eb39202c4ca9d579d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։Նշենք, որ Սամվել Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը, որպես նախագահ, ստորագրել է ԼՂ լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան դիմել է 2025 թվականի սեպտեմբերին։Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի, մերժել է հայցը։Հիշեցնենք, որ դասագրքում կա «ԼՂ հայաթափումը» ենթավերնագիր, որտեղ արտացոլված է տեղեկություն, թե ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։ Փաստաբան Ռոման Երիցյանը Sputnik Արմենիային ներկայացրեց հայցը մերժելու դատարանի ներկայացրած հիմնավորումը։ Ըստ վճռի՝ դատարանը դիմումում հայցվորի (Սամվել Շահրամանյանի) պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու փաստը չի հիմնավորվում։«Ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստի՝ իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին նման արարքի վերագրումը դիտարկել որպես վերջինիս՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող վարքագծի վերաբերյալ զրպարտող տեղեկատվության հրապարակում»,- նշվում է վճռում։Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73788346_102:0:1522:1065_1920x0_80_0_0_f8aaf8ded85c392ae38d9515065d4510.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, դասագիրք, դատարան
սամվել շահրամանյան, արցախ, դասագիրք, դատարան
Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և «Հայաստանի պատմության» հեղինակի
13:08 02.02.2026 (Թարմացված է: 13:38 02.02.2026) Հայցը ներկայացվել է «Հայաստանի պամտություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում Սամվել Շահրամանյանի վերաբերյալ առկա տեղեկությունը հերքելու առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։
Նշենք, որ Սամվել Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը, որպես նախագահ, ստորագրել է ԼՂ լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան դիմել է 2025 թվականի սեպտեմբերին։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի, մերժել է հայցը։
Հիշեցնենք, որ դասագրքում կա «ԼՂ հայաթափումը» ենթավերնագիր, որտեղ արտացոլված է տեղեկություն, թե ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։
Փաստաբան Ռոման Երիցյանը
Sputnik Արմենիային ներկայացրեց հայցը մերժելու դատարանի ներկայացրած հիմնավորումը։ Ըստ վճռի՝ դատարանը դիմումում հայցվորի (Սամվել Շահրամանյանի) պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու փաստը չի հիմնավորվում։
«Դատարանը նման եզրահանգման է եկել, քանի որ հայցվորի փաստարկները վերաբերելի են բացառապես դպրոցական դասագրքերում տեղ գտած ուսումնական նյութի ամբողջական շարադրման հետ կապված թերություններին։ Դատարանի գնահատմամբ հայցվոր կողմի պնդումների՝ հիմնավոր համարելու պայմաններում նույնիսկ դրանք չեն կարող դրվել սույն հայցապահանջի բավարարման հիմքում։ Ուժի գործադրման կամ դրա գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առոչնինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»,- ասված է դատարանի վճռում։
«Ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստի՝ իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին նման արարքի վերագրումը դիտարկել որպես վերջինիս՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող վարքագծի վերաբերյալ զրպարտող տեղեկատվության հրապարակում»,- նշվում է վճռում։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։