https://arm.sputniknews.ru/20260202/brnutjunner-ev-dramahavaq-inch-dimumner-e-stacel-hh-krtutjan-teschakan-marminy-98309453.html
Բռնություններ և դրամահավաք. ի՞նչ դիմումներ է ստացել ՀՀ կրթության տեսչական մարմինը
Բռնություններ և դրամահավաք. ի՞նչ դիմումներ է ստացել ՀՀ կրթության տեսչական մարմինը
Sputnik Արմենիա
Ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` ոչ թե դեպքերն են շատացել, այլ... 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T12:59+0400
2026-02-02T12:59+0400
2026-02-02T13:57+0400
հայաստան
դպրոց
բռնություն
դրամահավաք
բուլինգ
վաղարշակ մատիկյան
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:151:1600:1051_1920x0_80_0_0_38704e8c47038dc0249960817bf68627.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանյան դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների և բուլինգի դեպքերի հետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։Նրա խոսքով՝ տեսչական մարմինը 101 ստուգում է իրականացրել և ամենաշատ խախտումներն արձանագրել հանրակրթական հաստատություններում։Նրա խոսքով` ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, իսկ 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։«Վերահասցեագրված դիմում-բողոքների շարքում, բացի ԿԳՄՍ նախարարություն ուղարկվածներից, մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,– ասաց Մատիկյանը։Ըստ նրա՝ ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ոչ թե դեպքերն են շատացել, այլ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը, և նրանք դեպքերի մասին բողոք են ներկայացնում։Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել է երեխաների նկատմամբ բուլինգի դեպքերին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ հայտնել էին, որ վերջին տարիներին երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դիմումների գրեթե կրկնակի աճ է արձանագրվում։ Եթե 2021 թվականին ստացվել է 50 դիմում, ապա 2024-ին այդ թիվը հասել է 97-ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:0:1600:1200_1920x0_80_0_0_00f2a3a7a5dc19e55e5ecb7fd20281fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, բռնություն, դրամահավաք, բուլինգ, վաղարշակ մատիկյան, տնօրեն
հայաստան, դպրոց, բռնություն, դրամահավաք, բուլինգ, վաղարշակ մատիկյան, տնօրեն
Բռնություններ և դրամահավաք. ի՞նչ դիմումներ է ստացել ՀՀ կրթության տեսչական մարմինը
12:59 02.02.2026 (Թարմացված է: 13:57 02.02.2026) Ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` ոչ թե դեպքերն են շատացել, այլ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը, և նրանք դեպքերի մասին բողոք են ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանյան դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների և բուլինգի դեպքերի հետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Նրա խոսքով՝ տեսչական մարմինը 101 ստուգում է իրականացրել և ամենաշատ խախտումներն արձանագրել հանրակրթական հաստատություններում։
«Նախադպրոցական կրթության ոլորտում ամենահաճախ հանդիպող խախտումը հիմնականում վերաբերում է զարգացնող միջավայրին և համակազմի ճիշտ ձևավորմանը, այսինքն՝ որքանով է տարիքային խմբերի համամասնությունը և սաների ընդգրկվածությունն իրականացվել օրենսդրությանը համապատասխան։ Դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների հետ, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական միջավայրի բացակայությանը, որն անմիջապես տնօրենի աշխատանքային գործառույթն է»,– նշեց Մատիկյանը։
Նրա խոսքով` ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, իսկ 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։
«Վերահասցեագրված դիմում-բողոքների շարքում, բացի ԿԳՄՍ նախարարություն ուղարկվածներից, մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,– ասաց Մատիկյանը։
Ըստ նրա՝ ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ոչ թե դեպքերն են շատացել, այլ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը, և նրանք դեպքերի մասին բողոք են ներկայացնում։
Հիշեցնենք`
Sputnik Արմենիան անդրադարձել է երեխաների նկատմամբ բուլինգի դեպքերին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ հայտնել էին, որ վերջին տարիներին երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դիմումների գրեթե կրկնակի աճ է արձանագրվում։ Եթե 2021 թվականին ստացվել է 50 դիմում, ապա 2024-ին այդ թիվը հասել է 97-ի։