https://arm.sputniknews.ru/20260131/natan-srbazani-nkatmamb-khapanman-mijvoc-yntrvec-erkric-chbacakajelu-argelqy-98281627.html
Նաթան սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից բացակայելու արգելքը
Նաթան սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից բացակայելու արգելքը
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշեց, որ իրենց համար մեղադրանքը պարզ չէ ու դրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար միջնորդություն են ներկայացրել։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T19:53+0400
2026-01-31T19:53+0400
2026-01-31T20:45+0400
հայաստան
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96333017_0:0:999:562_1920x0_80_0_0_369fc826087c6b86de157f155b63b822.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու արգելքը։ Նաթան սրբազանի փաստաբան Շուշան Հարությունյանը ՔԿ–ում անցկացված հարցաքննությունից հետո հայտնեց, որ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Պաշտպանական կողմին մեղադրանքը պարզ չէ։«Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն ու պաշտպանյալիս մեղադրյալ հանդիսանալու կարգավիճակը՝ կարծում եմ` հետագայում դատավարական ակտերի բողոքարկումներ կլինեն»,- ասաց նա` հավելելով, որ անպայման բողոքարկելու են խափանման միջոցի հարցը, ինչպես նաև մեղադրանքի պարզաբանմանն ուղղված քայլեր են իրականացնելու։ Արդեն իսկ դրա վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել։Լրագրողներից մեկը հարցրեց Նաթան սրբազանին` այս որոշումը Եպիսկոպոսաց ժողովին խանգարելու նպատակ ունի՞։«Չգիտեմ, Ոչ մի «քոմենթ» չեմ կարող անել»,– պատասխանեց նա։Մեկ այլ լրագրող նշեց` պնդում կա, որ Գերագույն հոգևոր խորհուրդը այս կամ այն եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշում կայացնելու իրավունք չունի։«Այո՛, ԳՀԽ–ն որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենաայն հայոց կաթողիկոսին։ Որովհետև կարգալուծությունը միայն Ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է, և որևէ մեկը չի կարող կաթողիկոսի որոշումները չեղարկել կամ միջամտել»,– ասաց նա։Հիշեցնենք` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» այսօր ՔԿ են կանչվել 6 բարձրաստիճան հոգևորականներ` Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։Հովնան սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել։Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96333017_146:0:895:562_1920x0_80_0_0_33ca248c99c1c20b3897f747362b0012.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
հայաստան, նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
Նաթան սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից բացակայելու արգելքը
19:53 31.01.2026 (Թարմացված է: 20:45 31.01.2026) Փաստաբանը նշեց, որ իրենց համար մեղադրանքը պարզ չէ ու դրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար միջնորդություն են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու արգելքը։ Նաթան սրբազանի փաստաբան Շուշան Հարությունյանը ՔԿ–ում անցկացված հարցաքննությունից հետո հայտնեց, որ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Պաշտպանական կողմին մեղադրանքը պարզ չէ։
«Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն ու պաշտպանյալիս մեղադրյալ հանդիսանալու կարգավիճակը՝ կարծում եմ` հետագայում դատավարական ակտերի բողոքարկումներ կլինեն»,- ասաց նա` հավելելով, որ անպայման բողոքարկելու են խափանման միջոցի հարցը, ինչպես նաև մեղադրանքի պարզաբանմանն ուղղված քայլեր են իրականացնելու։ Արդեն իսկ դրա վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել։
Լրագրողներից մեկը հարցրեց Նաթան սրբազանին` այս որոշումը Եպիսկոպոսաց ժողովին խանգարելու նպատակ ունի՞։
«Չգիտեմ, Ոչ մի «քոմենթ» չեմ կարող անել»,– պատասխանեց նա։
Մեկ այլ լրագրող նշեց` պնդում կա, որ Գերագույն հոգևոր խորհուրդը այս կամ այն եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշում կայացնելու իրավունք չունի։
«Այո՛, ԳՀԽ–ն որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենաայն հայոց կաթողիկոսին։ Որովհետև կարգալուծությունը միայն Ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է, և որևէ մեկը չի կարող կաթողիկոսի որոշումները չեղարկել կամ միջամտել»,– ասաց նա։
Հիշեցնենք` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի)
«գործով» այսօր ՔԿ են կանչվել 6 բարձրաստիճան հոգևորականներ` Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հովնան սրբազանի նկատմամբ
խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա
Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ
Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։