00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռը դատապարտում է իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին

© Photo : official site of the Mother See of Holy EtchmiadzinՄայր աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2026
Բաժանորդագրվել
Մայր աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մայր աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորական անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից։

«Հունվարի 31-ին Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ ՀՀ քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները»,– ասված է Մայր աթոռի հայտարարությունում։

Մայր աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել եկեղեցու ինքնավարության իրավունքը։
Հիշեցնենք` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» այսօր ՔԿ էին կանչվել 6 բարձրաստիճան հոգևորականներ` Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել, իսկ մյուսներին արգելվել է բացակայել Հայաստանից։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։
Լրահոս
0